Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները ապրիլի 3-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին։ Անկախին հայտնեցին ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից։
Գրասենյակից հաղորդեցին նաեւ, որ հնարավորություն է տրվել կատարել հեռախոսազանգ ընտանիքին:
Նշենք, որ Վիգեն Էուլջեքչյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Վիգեն Էուլջեքչյանին Ադրբեջանում մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: