f

Անկախ

Դեսպանատունը ՀՅԴ-ի հետ առնչություն չունեցող խմբակին ներկայացնում է իբրեւ ՀՅԴ ներկայացուցիչներ․ ՀՅԴ Կենտրոնական կոմիտե


ՀՀ քաղաքական ներկայացուցիչները եւ «Ասպարեզ» թերթն ապատեղեկատվություն են տարածում Արեւմտյան Ամերիկայի հայ համայնքում։ Այս մասին հայտարարություն է տարածել է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն։

Հերքելով Հայ Յեղափոխական Դաշնակցության Արեւմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեի մասնակցությունը վերոնշյալ զույգ հանդիպումներին՝ հայտարարում ենք․

Ա․ Հայ Յեղափոխական Դաշնակցության վերջին Ընդհանուր Ժողովը 2022 թվականի մարտի 8-ի հայտարարությամբ հստակ հաստատել է, թե Միացյալ Նահանգների Արեւմտյան շրջանում ո՛վ է գործող միակ դաշնակցական մարմինը, որը հանդիսանում է ՀՅԴ Արեւմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեն։

Բ․ Եթե ՀՀ դեսպանատունն իրապես անտեղյակ է Դաշնակցության տեղական մարմինների ինքնությունից, որն ինքնին լուջ մտահոգություն է ցանկացած երկրի պետական համակարգի համար, դա հեշտությամբ կարող էր ստուգել կամ արտգործնախարարության միջոցներով կամ ուղղակի Հայաստանում գրանցված, գործող, խորհրդարանական ընդդիմադիր կուսակցության՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից կամ Երեւանում գտնվող ՀՅԴ Բյուրոյի գրասենյակից։

Գ․ Ինչպես ՀՅԴ Սփյուռքի բոլոր մարմինները՝ ՀՅԴ Արեւմտյան Ամերկայի Կենտրոնական կոմիտեն եւս միշտ հարգանքի եւ պաշտոնականության որոշակի սահման է պահպանել ՀՀ ներկայացուցչությունների հետ․ վերաբերմունք, որը բխում է մեր կողմից իշխանության եւ պետության մինջեւ զանազանության խորը գիտակցությունից։ Իսկ ՀՀ դեսպանատունը, անցնելով քաղաքական արարողակարգերի, ազգային գիտակցության եւ մինչեւ իսկ քաղաքավարության բոլոր սահմանները, իր պաշտոնական էջում ՀՅԴ-ի հետ ոչ մի  առնչություն չունեցող խմբակին փորձում է ներկայացնել իբրեւ Արեւմտյան Ամերիկայի ՀՅԴ ներկայացուցիչներ։

Դ․ Դեսպան Մակունցի այս քաղաքական քայլը չի կարելի պատահականություն համարել կամ տեղեկատվության պակասի վերագրել։ Այս բացահայտորեն գիտակցված նախաձեռնությունը նպատակ է հետապնդում ապատեղեկատվություն եւ շփոթ տարածել համայն հայության շարքերում մինչեւ Հայաստան, որտեղ ՀՀ իշխանությւոնները փորձում են բոլոր միջոցներով լռեցնել քաղաքական ընդդիմությանը՝ երկիրը նոր զիջումների պատրաստելու համար։ Սա անընդունելի եւ կոպիտ միջամտություն է Սփյուռքի ներքին հարցերին եւ բացահայտում է, թե Դաշնակցությանը տկարացնող պառակտիչ հոսանքներն ու ապօրինի խմբակն ի սկզբանե որ քաղաքական ուղղությամբ են փորձել առաջնորդել իրենց խաբված ու մոլորված փոքրաթիվ հետեւորդներին։

ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի անունից կոչ ենք անում ՀՀ համապատասխան մարմիններին հեռու մնալ Սփյուռքի ներքին կյանքում անօրինություններ մտցնելուց եւ փորձ անել քաղաքական հասունության որոշ մակարդակ դրսեւորել։ Միաժամանակ կոչ ենք անում հայ համայնքին, ոչպեսզի ի տես այս բոլորին չխարխափեն իրենց նպատակների իրագործման ճանապարհին եւ համախմբվեն ՀՅԴ-ի շուրջ՝ շարունակելով ամեն կերպ նպաստել Արցախի անկախությանը, արցախահայության ապահովությանն ու անվտանգությանը։

Հայաստան ՀՅԴ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին