f

Անկախ

Apple-ում ևս կրճատումներ են սպասվում. քանի՞ մարդ կազատվի աշխատանքից


Կորոնավիրուսի համաճարակի ընթացքում ՏՏ ոլորտի բազմաթիվ ընկերություններ ակտիվորեն զարգացնում և ընդլայնում էին իրենց անձնակազմը։ Սակայն վերջերս արագ աճի շրջանը փոխարինվել է անկման ժամանակաշրջանով, և այս ոլորտի գրեթե բոլոր ընկերություններում զանգվածային կրճատումներ են սկսվել:

Որոշ ժամանակ Apple-ն այն քիչ ընկերություններից էր, որին հաջողվում էր հեռու մնալ այս միտումից: Սակայն, ինչպես երևում է, ընկերությունը շուտով ստիպված կլինի մի շարք աշխատատեղեր կրճատել։ Ավելին, վերջին շրջանում Apple-ի գործերն այնքան էլ լավ չեն։ Ընկերությունը վերջերս նույնիսկ ստիպված եղավ երկու ամսով դադարեցնել M2 պրոցեսորների արտադրությունն իր նոութբուքների և PC համակարգիչների համար, իսկ արտադրությունը վերականգնելուց հետո կրկնակի կրճատել դրա ծավալները, ինչն ակնհայտորեն վկայում է Mac սարքերի վաճառքի շատ վատ ցուցանիշների մասին:

Կրճատումներ Apple-ում. որոշ աշխատողներ, այդուհանդերձ, կկրճատվեն

Զանգվածային կրճատումների անհրաժեշտության բացակայությունը Apple-ի ղեկավարությունը բացատրել է համաճարակի ժամանակ նոր աշխատակիցների ընդունման բավականին համեստ տեմպերով։ Ինչպես շատ այլ ընկերություններ, Apple-ը նույնպես ստիպված էր մտածել անկման պայմաններում ծախսերը նվազեցնելու մասին, բայց դրա համար ընկերությունն սկսեց խզել պայմանագրերը կապալառուների հետ, դադարեցրեց նոր աշխատակիցներ ընդունելու գործընթացը և հետաձգեց որոշ ոչ այնքան կարևոր նախագծերի իրականացումը:

Ըստ ամենայնի, այս միջոցները բավարար չէին, և այժմ, ըստ Bloomberg-ի, ընկերությունը դեռ ստիպված կլինի աշխատանքից հեռացնել բրենդային մանրածախ ցանցի մի շարք աշխատակիցների։ Մինչև այս շաբաթվա վերջ այն մասնագետները, որոնք կընկնեն կրճատման տակ, հնարավորություն կունենան դիմելու Apple-ի այլ ստորաբաժանումներ տեղափոխվելու համար։ Իսկ նրանք, ովքեր չեն կարողանա ընկերության այլ բաժիններում աշխատանքի անցնել, չորս ամսվա աշխատավարձի չափով փոխհատուցում կստանան։

Փորձագետների կարծիքով՝ Apple-ում կրճատումները դժվար թե հասնեն այն մասշտաբների, որոնք այսօր նկատվում են շատ այլ խոշոր ընկերություններում։ Ըստ առկա տվյալների՝ առայժմ խոսքը միայն մի քանի կամ մի քանի տասնյակ աշխատակիցների ազատման մասին է։ Google-ում, Amazon-ում, Microsoft-ում և մի շարք այլ ընկերություններում հազարավոր կրճատումների ֆոնին սա մանրուք է թվում։

Apple M2 պրոցեսորի թողարկման կասեցում

Ըստ TechSpot-ի՝ վերջին ժամանակներս ամենանոր MacBook-ների պահանջարկն այնքան է նվազել, որ Apple-ն ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել M2 շարքի պրոցեսորների արտադրությունը, որոնք օգտագործվում են նոր MacBook Pro-ում, Mac mini-ում և MacBook Air-ում:

Apple-ի համար նախատեսված չիպերը վաղուց արտադրում է թայվանական TSMC ընկերությունը: 2023 թ․ հունվարին Apple-ը կարգադրել էր անժամկետ սառեցնել CPU M2-ի արտադրությունը: Արդյունքում հոսքագիծը չաշխատեց երկու ամիս՝ մինչև 2023 թ․ մարտը։ Վերագործարկումից հետո դրա աշխատանքի ծավալը 2022 թ․ մարտի համեմատ կրճատվել է երկու անգամ։

Հետաքրքիր է, որ կատարվածի մասին քիչ տեղեկություններ կան, իսկ M2 չիպերի արտադրությունը դադարեցնելու պաշտոնական պատճառը հայտնի չէ։ Apple-ի MacBook-երի պահանջարկի անկման մասին տեղեկությունները նույնպես առանձնապես չեն բարձրաձայնվում։

Սակայն հայտնի է, որ Apple-ի հասույթը 2023 թ․ ֆինանսական տարվա առաջին եռամսյակում (որն ավարտվել է 2022 թ․ դեկտեմբերի 31-ին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5%-ով։ Դրա վրա ազդել է ոչ միայն Mac համակարգիչների և կրելի սարքերի վաճառքի անկումը, այլև Չինաստանի գործարաններում կորոնավիրուսի բռնկման պատճառով iPhone-ի մատակարարման հետ կապված խնդիրները։

Միևնույն ժամանակ iPad-ի վաճառքից ընկերության հասույթն աճել է 30%-ով. սպառողներին կարծես դուր են եկել նոր մոդելները։ Մյուս կողմից, դա չկարողացավ փոխհատուցել Mac համակարգիչների վաճառքի անկումը, մանավանդ որ Apple-ը 2022 թ․ վերջում ոչ մի նոր մոդել չթողարկեց: Mac-ի հասույթն անցյալ տարի կազմել է 7,7 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 10,9 միլիարդ դոլարի դիմաց:

Apple ընկերություն կրճատում Աշխարհում

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին