f

Անկախ

Կարեն Ասմարյան. «Մեր նպատակը պատանեկան վոլեյբոլի զարգացումն է Հայաստանում»


Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան շուրջտարի ակտիվ գործուներություն է ծավալում  մրցաշարերի անցկացման առումով։ Օրեր առաջ  հաջորդաբար կայացան տղամարդկանց և կանանց «ՀՎՖ ԳԱՎԱԹ 2023»-ն ու Մ17 տարեկանների Հայաստանի առաջնությունները։ Գավաթի խաղարկությունում տղաների պայքարում հաղթող ճանաչվեց ՄՍԿՀ-ն, աղջիկների պայքարում՝ ԲՊՀ-ն։  Մ17 տարեկանների  առաջնությունում հաղթողներ դարձան ՀՄՄԴ աղջիկների և ԽՄՕՄՄ տղաների թիմերը։
Անկախի հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանն ամփոփում է մրցաշարերի արդյունքները, խոսում մարզիկների խաղի, ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին։


-Պարոն Ասմարյան, գավաթի խաղարկությունը կարծես  նախապատրաստական փուլ լինի կարրևոր ստուգատեսից՝ Պրո լիգայից առաջ։  Թիմերի ելույթներն ինչպե՞ս կգանահատեք։
-Գավաթի խաղարկությանը մասնակցեցին տղամարդկանց 6, կանանց 5 թիմեր։ Թիմերը նոր են կազմավորվել, կանանց մոտ ավելի որակյալ պայքար էինք սպասում, հույս ունենք, որ սա առաջին նախապատրաստական քայլն էր դեպի Պրո լիգայի առաջնություն։ Տղամարդկանց պայքարում 3 հիմնական թիմեր կայնին՝ ՄՍԿՀ, ԲԿՄԱ, ՖԻՄԱ,  մնացած թիմերը երիտասարդ են։ «Գյումրին» դեռ նոր է կազմավորվում։ Ավելի շատ թիմերը այս խաղերով պատրաստվում են 2 մրցաշարի՝ Համահայկական խաղերին և Պրո լիգային, ինչպես նաև ամռանը Հայաստանում անցկացվելիք Եվրոպայի մինչև 22 տրեկանների E ենթախմբի առաջնությանը։ Կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումներում ականատես եղանք որակյալ խաղերի։ Նշեմ, որ կանանց մոտ էլ կար պայքար, հուսադրող է այն, որ կան թիմեր, որոնք ունեն երիտասարդ խաղացողներ, թիմեր կան, որ փարձառու խաղացողներով են համալրված, ուստի, սերնդափոխությունը լավ կլինի։

Հույս ունենք, որ Պրո լիգային նոր թիմեր կմիանան, և պայքարն ավելի հետաքրքիր կլինի։ Այս տարի անցկացման ֆորմատը փոխել ենք․ ժամամանակացույցը կլինի գարուն-աշուն-գարուն, իսկ հաջորդ մրցաշրջանում՝   աշուն-գարուն՝ միջազգային ֆորմատին  համապատասխան, որպեսզի հետո, ցանկության դեպքում, թիմերը մասնակցեն եվրոգավաթներին։ Գավաթի խաղարկության անցկացման կազմակերպվածությունը դրական եմ գնահատում։ Լավագույնները արժանացան պարգևների, նոր խաղացողներ ունեինք, որ հայտնվեցին լավագույնների շարքում։ Եղան թերություններ մրցավարական աշխատանքում, որը,  հուսով եմ, կուղղենք։ 


-Գավաթի խաղարկությունից անմիջապես հետո կայացան Մ17 տարեկանների պատանիների առաջնությունները։
-Մարտի 29-ից ապրիլի 2-ը Եղվարդում անցկացվեց պատանիների Արտյոմ Դաբաղյանի անվան Հայաստանի առաջնությունները։ Մասնակիցների քանակով ամենաընդգրկուն առաջնությունն էր, 24 թիմ էր մասնակցում՝ 14 տղաների և 10 աղջիկների։ Այն թիմերը, որոնք նոր էին կազմավորվել և ցանկություն էին հայտնել մասնակցելու, թույլատրեցինք խաղալ։ Սա էլ ինչ-որ տեղ հետաքրքրություն առաջացրեց, առաջնությունը շատ լավ ստացվեց, Եղվարդի մարզադպրոցը հագեցած էր, պատրաստակամությամբ ընդունեց մեզ, մենք էլ շատ շնորհակալ ենք և գոհ ամեն բանից՝ մարզադահլիճը հարմար էր, հանդիսականները բավական շատ էին։ Հետաքրքիր առաջնություն ստացվեց, անակնկալներ շատ եղան, թիմերը, որ ֆավորիտ էին,  ընդհանրապես մրցանակային տեղեր չզբաղեցրին և հակառակը, եղան անակնկալներ։  Այս առաջնության նպատակն  էր, որ կազմավորվի հավաքական թիմ, և չեմպիոն թիմի մարզիչը դառնա Հայաստանի հավաքականի մարզիչ (տղաների  2007-2008 թթ., աղջիկների 2008-2009 թթ.)։
Այս տարի 2008-2009 թթ․ ծնված աղջիկները մասնակցելու  են ԱՊՀ երկրների առաջնությանը, իսկ տղաները  Ռուսաստանում՝ Նիժնի Նովգրոդում, մասնակցելու են միջազգային առաջնության։  


-Նշեցիք, որ ամռանը Երևանում կայանալու է վոլեյբոլի խոշորամասշտաբ  առաջնության հերթական փուլ։
- Հունիսի 20-24-ը Երևանում անցկացվելու  է Եվրոպայի մինչև 22 տարեկանների E  ենթախմբի առաջնությունը։ Հայաստան են ժամանելու Ֆրանսիայի, Դանիայի, Պորտուգալիայի  թիմերը։ Սա աննախադեպ իրադարձություն է վոլեյբոլային կյանքում։ Մենք  այս պատասխանատու գործը վերցրել ենք մեզ վրա, որ կարողանանք  նախապատրաստվել 2025 թվականի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությանը։  Հուսով ենք՝ կառավարությունը մեզ կաջակցի, և մենք կկարողանանք այս առաջնությունը բարձր մակարդակով անցկացնել։ 
Նշեմ նաև, որ կայանալու են Համահայկական խաղերը, այս տարի մեր  թիմերը միջազգային մրցաշարերի են մասնակցելու՝  լողափնյա և դասական վոլեյբոլներում։ Տարին շատ-շատ հագեցած է, և ֆեդերացիան մաքսիմում աշախտանքներ պետք է տանի,  որ կարողանա այդ ամենը  կարողություններին համապատասխան իրականացնի։


-Բավական ակտիվ և հագեցած ժամանակաշրջան է։ Որո՞նք են առաջիկա կարևոր ծրագրերը։
-Նոր ծրագրեր շատ ունենք, դիմել ենք ՀՀ կառավարությանը, որ լրացուցիչ գումարներ հատկացնի, և մեր թիմերը տարիքային բոլոր խմբերում Եվրոպայի առաջնություններին կարողանան մասնակցեն, թե՛ դասական,  թե՛ լողափնյա վոլեյբոլում։ Պլանները շատ-շատ են, մեր հիմնական աշխատանքը երեխաների հետ է, և մեր նպատակը պատանեկան վոլեյբոլի զարգացումն է Հայաստանում, ինչը մենք պարտավոր ենք ապահովել և հուսով ենք, որ այն աշխատանքը, այն ծրագիրը,  որ ներկայացրել ենք ՀՀ ԿԳՄՍՆ-ին,   դրական արձագանք կստանա ,ու  մենք կկարողանանք մասնակցել, որովհետև իսկապես մեր երեխաներն ու մարզիչները արժանի են, որ   մասնակցեն միջազգային առաջնություններին։ 
Նոր առաջնություն ենք կաղմակերպել՝ «1-ին լիգա», որին կարող է մասնակցի ցանկացած թիմ։ Այն ընտրական առաջնություն է, առաջին փուլի հաղթող թիմը ավտոմատ դուրս է գալիս Պրո լիգա։ Մենք տեղ կհատկացնենք մեկական տղաների և աղջիկների թիմերի, ինչը մեծ ոգևորվածություն է առաջացրել և շատ սիրողական և պարզապես վոլեյբոլ սիրող մարդիկ ցանկանում են այդ լիգային մասնակցել։ Պետք է այդ ամենը կազմակերպի Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան և  ոչ թե անհատներ։ Այսօր կան մարդիկ, ընդհանրապես վոլեյբոլի հետ կապ չունեցող, փորձում են վոլեյբոլի մրցումներ կազմակերպել, որը ինչ-որ տեղ գովելի է, ինչ-ոչ տեղ քննադատության արժանի․ մարդիկ, որոնք վոլեյբոլից չեն հասկանում, փորձում են վոլեյբոլային կազմակերպչական ունակություններ դրսևերել, մենք դա ընդունում ենք, բայց սահմանների մեջ։ «1-ին լիգայի» ստեղծումը պայմանավարոված է դրանով, որ պետք է այդ ամենը կարգավորի։ Լիգայի 2-րդ և 3-րդ փուլերի հաղթողները հանդես կգան Հայաստանի գավաթի խաղարկությունում, սա էլ տարբերակ է, որ թիմերը խաղան և կարողանան իրենց մրցելույթները շարունակել ավելի բարձր կարգի առաջնություններում։

 

Սպորտ վոլեյբոլ Հայաստան Հայաստանի վոլեյբոլի գավաթ Կարեն Ասմարյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին