f

Անկախ

Իրանն ու Ադրբեջանը նոտաներ են փոխանակել


Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Մուսավիին կանչել են արտաքին գործերի նախարարություն։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով տեղեկությունը, որ Իրանը նոտա է հղել Ադրբեջանի ԱԳՆ-ին՝ ադրբեջանական ԶԼՄ-ներում հակաիրանական հրապարակումների եւ հոդվածների կանխման նպատակով միջոցեր ձեռնարկելու համար։

Հաջիզադեի խոսքով՝ ապրիլի 3-ին ԱԳՆ-ն նոտա է ստացել Ադրբեջանում Իրանի դեսպանատնից։ Նույն օրը Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Իրանական կողմին տրվել է պատասխան նոտա։

«Ընդգծվել է, որ իրանական կողմի նոտայում ադրբեջանական լրատվամիջոցների մասին պնդումները օբյեկտիվ չեն։ Իրանական կողմին ներկայացվել է պատասխան նոտա, ինչպես նաեւ իրանական լրատվամիջոցներում հրապարակված մի շարք հակաադրբեջանական հոդվածների ցանկ»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Ըստ Հաջիզադեի, Իրանի դեսպանին ասվել է, որ Ադրբեջանի, նրա պաշտոնյաների մասին վիրավորական, կեղծ, զրպարտիչ եւ կողմնակալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ Իրանի հասարակական եւ քաղաքական գործիչների հայտարարություններն ու ելույթները, որոնք պարբերաբար տարածվում են իրանական լրատվամիջոցներում, վնասում են երկու երկրների հարաբերություններին եւ խորացնում թյուրիմացությունը:

Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական լրատվամիջոցներն Իրանին մեղադրել են պատգամավոր Ֆազիլ Մուստաֆի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։

Ադրբեջան Իրան Աշխարհում նոտաներ

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին