Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց ընտրանին սկսում է նախապատրաստվել աշխարհի առաջնությանը:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը: Ընտրանին ապրիլի 4-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում, որին կմասնակցի մոտ 30 բռնցքամարտիկ:
Հավաքը կեզրափակվի ապրիլի 16-ին: Վերջին հավաքը ընտրանին կանցկացնի արդեն Ղազախստանում, որից հետո կմեկնի Ուզբեկստան: Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը կկայանա մայիսի 1-14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում: