f

Անկախ

Վլադիմիր Վարդանյանը շատ լավ գիտի՝ ոչ մի առարկա էլ չի եղել Մհեր Սահակյանի ձեռքին. Ռուբեն Մելիքյան


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին կալանավորլու հիմքեր չկան: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Կալանավորման հիմքերը որո՞նք են, որ մարդը կարող է խուսափել քննությունից, կարող է  ճնշում գործադրել քննության նկատմամբ, այդպիսի հիմքեր որեւէ մեկը կա՞, որ տեսնում է: Ակնհայտորեն այդ հիմքերը բացակայում են: Ավելին, այս պահին առհասարակ խափանման միջոցի մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ մեղադրանք չկա: Մեղադրանք էլ չկա, որովհետեւ անձեռնմխելիություն կա: Երբ որ գլխավոր դատախազը կմտնի ԱԺ եւ մենք կհասկանանք, թե կոնկրետ ինչ հոդվածի մասին է խոսքը, մենք արդեն մեր դիրքորոշումը կհայտնենք:

Պարոն Սահակյանը հստակ իր դիրքորոշումը հայտնեց, որ եթե վարույթն իրականացնող մարմինը կգտնի, որ այստեղ եղել է անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցում, նա պատրաստ է պատասխանատվության ենթարկվել»,-ասաց նա:

Ռուբեն Մելիքյանը նաեւ տեղեկացրեց, որ Մհեր Սահակյանը իրեն հանձնարարել է չբողոքարկել ձերբակալման որոշումը:

«Հաշվի առնելով, որ իրականում եղել է հարված և Մհեր Սահակյանն էլ ընդունում է, որ ինքը հարվածել է, ինձ ասաց, որ ճիշտ չի համարում ձերբակալման որոշման բողոքարկումը, թեև մենք տեսնում էին հիմքեր հատկապես ձերբակալման ընթացակարգի մասով, քանի որ ակնհայտ անհամաչափ ուժ էր կիրառվել»,-ասաց Մելիքյանը:

Վերջինս նշեց, որ Վլադիմիր Վարդանյանն իր հաղորդման մեջ հստակ նշել է՝ Մհեր Սահակյանը աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով հարվածել է իր ձախ հոնքին. «Խոսքը խուլիգանության հանցակազմի մասին է, մենք պնդում ենք, որ առհասարակ այստեղ խուլիգանության հանցակազմի մասին խոսք լինել չի կարող: Մհեր Սահակյանի վարքագիծը դա է վկայում: Եթե վարույթ իրականացնող մարմինը գտնի, որ այստեղ կա խուլիգանության հանցակազմ, ապա դա ծանր հանցագործություն է՝ 4-8 տարի ազատազրկմամբ: Մեր կարծիքով՝ սա է պատճառը, որ անընդհատ դրա մասին են խոսում:

Վլադիմիր Վարդանյանը հանրությանն ասում է՝ «չգիտեմ՝ առարկայով է եղել հարվածը, թե ոչ», բայց քննիչի որոշման մեջ հստակ նշված է, որ հարվածը եղել է ինչ-որ առարկայով: Վլադիմիր Վարդանյանը շատ լավ գիտի, որ որևէ առարկա չի եղել: Մհեր Սահակյանի ձեռքիւ կոտրվածքն էլ դրա մասին է վկայում»,-նշեց Մելիքյանը:

Հիշեցնենք՝ մարտի 31-ին հայտնի դարձավ, որ ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում։

Դեպքի վերաբերյալ ՔԿ-ն հայտնել էր, որ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է արել Վլադիմիր Վարդանյանին բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի ձախ հոնքին, որի հետևանքով վերջինս ընկել է։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մհեր Սահակյանն առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել էր և տարվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին։ Նա այսօր ազատ է արձակվել:

Վլադիմիր Վարդանյանն էլ վնասվածքով, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նա ճանաչվել է տուժող։

Հայաստան Ռուբեն Մելիքյան

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին