f

Անկախ

Սիմոնյանը և Փաշինյանը թող հասկանան՝ միշտ լինելու են քաղաքացիներ, որ հիշեցնելու են, թե ովքեր են իրենք. Սաղաթելյան


Իրենք՝ Ալեն Սիմոնյանը և Նիկոլ Փաշինյանը, պետք է մի բան հասկանան. կլինի Երևանի կենտրոնում, Հայաստանի հեռավոր գյուղերում կամ Հայաստանի սահմաններից դուրս, մշտապես լինելու են արժանապատիվ քաղաքացիներ, որոնք հիշեցնելու են, թե ովքեր են իրենք և երկիրն ինչ օրի են հասցրել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, Ձերբակալվածների պահման վայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով Աշոտ Փաշինյանի՝ հարձակման ենթարկվելու փաստին, ասել է, թե դրա իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու, Սաղաթելյանն արձագանքեց. «Երեկվա հոխորտալուց հետո, հավանաբար, Ալեն Սիմոնյանը հասկացել է, որ հակառակ ազդեցությունն ունեցավ, այսօր էլ փորձում է ներկայանալ զոհի կարգավիճակով։

Իրենց բոլոր հակազդեցությունները՝ նման դեպքերին պատասխանել բռնություններով, ինչպես երեկ տեղի ունեցավ, և ինչպես ոչ օրինաչափ կերպով կալանքի տակ էր գտնվում Մհեր Սահակյանը, ունենալու են հակառակ ազդեցություն»։

Ինչ վերաբերում է նրան, որ կարող է գլխավոր դատախազը գալ խորհրդարան՝ Մհեր Սահակյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով, Սաղաթելյանն ասաց. «Մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք, ենթադրում ենք, որ կարող են այդ ճանապարհով գնալ, քանի որ Հայաստանում օրենքը կիրառվում է երկակի: Մենք ԱԺ-ում ունեցել ենք քաղաքական մեծամասնության պատգամավորներ, որոնք ունեցել են խուլիգանական բազմաթիվ դրսեւորումներ եւ իրավական համակարգը մատնված է եղել անգործության:  Այդ թվում, երբ 20-30 հոգով հարձակվել էին պատգամավորի օգնականների վրա: Ու այդ տեսախցիկները կորան, չհայտնվեցին «Հայկական ժամանակի» առաջին էջերում»:

Պատգամավորն ասաց, թե միայն ուրախ կլինեն, որ այդ ամենը ունենա քաղաքական և իրավական հետևանքներ, ինչպես հայտարարում են իշխանությունները. «Մենք շատ ուրախ կլինեինք, եթե Հայաստանում լիներ օրենք, ու եթե այդ ամեն ինչը քաղաքական ու իրավական հետևանք ունենար, այսօր Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանն ու այդ խմբակը հայտնված կլինեին բանտում՝ այս ժողովրդին բերած աղետի եւ իրենց ամենօրյա հակաօրինական գործունեության համար:

Մի պահ թող իրենց պատկերացնեն առանց ախրանայի եւ պետական պահպանության ու հասկանան, թե իրենց ինչ է սպասվում առհասարակ: Իրենց լկտիությունները, բռնությունները, հակաիրավական գործողությունները պայմանավորված են նաեւ նրանով, որ միջազգային կազմակերպությունները չեն արձագանքում նման դեպքերին, հաճախ նաեւ  խրախուսում են; Սա առաջին դեպքը չէ: մենք ունենք համայնքների ղեկավարներ, որոնք ապօրինի կալանավորվում են, իրենց բոլոր կեղծիքները կոծկվում են»,-ասաց Սաղաթելյանը:

Հիշեցնենք՝ մարտի 31-ին հայտնի դարձավ, որ ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում։

Դեպքի վերաբերյալ ՔԿ-ն հայտնել էր, որ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է արել Վլադիմիր Վարդանյանին բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի ձախ հոնքին, որի հետևանքով վերջինս ընկել է։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մհեր Սահակյանն առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել էր և տարվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին։ Վլադիմիր Վարդանյանն էլ վնասվածքով, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նա ճանաչվել է տուժող։

Հայաստան Իշխան Սաղաթելյան

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին