f

Անկախ

ՔՊ-ականները, կարծում եմ՝ գնում էին հաշվեհարդար տեսնելու. իրենք նոր, ավելի մեծ կոնֆլիկտ էին ուզում. Արծվիկ Մինասյան


ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը այսօր՝ մարտի 31-ին ներկա է եղել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում փակ քննարկմանը, որի ժամանկ միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» խմբակցությունից Մհեր Սահակյանի միջեւ:

Ոստիկանության Արաբկիր բաժնի դիմաց լրագրողների հետ զրույցում Արծվիկ Մինասյանը ներկայացրեց դեպքի մանրամասները. «Փակ քննարկմանը Եղիշե Կիրակոսյանը պետք է ներկայացներ միջազգային դատական ատյաններում Հայաստանի կողմից եւ Հայաստանի դեմ հայցերի մանրամասնությունները: Քննարկման ավարտին Վլադիմիր Վարդանյանը ձայնը բարձրացնելով սկսեց գոռգոռալ: Մհեր Սահակյանը պահանջեց, որ չգոռգոռա:

 

 

Ի պատասխան դրա Վլադիմիր Վարդանյանը մի պահ լռեց, հետո նորից բարձր տոնով, գոռգռալով ասաց՝ լավ եմ անում, ում վրա ասես կգոռամ, երբ ասես կգոռամ, Մհերն ասաց՝ չես կարող: Վլադիմիր Վարդանյանը վեր կացավ նստած տեղից, քայլեց դեպի Մհերը, և տեղի ունեցավ այդ հարվածը»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ մեկ հարված է եղել, ոչ մի ծեծկռտուք չի եղել, որից հետո Մհեր Սահակյանը հեռացել է դահլիճից։

«Իմ կարծիքով՝ շատ ճիշտ արեց, որովհետև ավելի վատ հետևանքներ կարող էին լինել: Դրանից հետո Վլադիմիր Վարդանյանին ես փորձեցի հանգստացնել, չէր հանգստանում, ինքը, մի շարք ՔՊ-ականներ, օգնականներ վազում էին դեպի մեր խմբակցություն՝ գոռգռալով, այդ ընթացքում փորձում էի կանգնեցնել։

ՔՊ-ականները, կարծում եմ, գնում էին հաշվեհարդար տեսնելու, որովհետև մի շարք ՔՊ-ականների պահվածքը դրան էր տանում, իրենք նոր, ավելի մեծ կոնֆլիկտ էին ուզում»,-ասաց նա։

Արծվիկ Մնասյանը հավելեց, որ ինքը հանդիպում է ունեցել ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հետ եւ ասել, որ միջադեպի հետ կապված իրենք առանձին քննարկում կանեն եւ եթե այդ քննարկման արդյունքները չբավարարի, կարող են նաեւ այլ հարթակում քննարկել, իսկ այսօր ԱԺ-ում լարվածությունը չպետք է շարունակվի: «Ինձ ասվել է, որ շտապօգնությունն արդեն եկել է եւ իրավապահ մարմիններն այստեղ են: Իրենք ասել են, որ պետք է բերման ենթարկեն Մհեր Սահակյանին: Մհերը հանգիստ եկել է: Այդ պահին ներս է մտնում Ալեն Սիմոնյանը եւ սկսում է էլ ավելի անհավասակշիռ պհվածքով հրահրել մի նոր կոնֆլիկտ: Սրան հաջորդում են Մհեր Սահակյանի նկատմամբ ոստիկանության բիրտ գործողությունները, որից հետո էլ ֆրակցիայից բռնի ուժով դուրս են հանել։ Անհմաչափ ուժ կիրառվեց Մհեր Սահակյանի նկատմամբ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը: հարցին, թե ի՞նչ էր ասում Ալեն Սիմոնյանը, նա պատասխանեց. «Նա պատգմավորի հետ այնպիսի տոնոր էր խոսում, կարծեք թե իր առաջ մի հանցագործն տարր է կանգնած: Սահակյանը փորձեց Ալեն Սիմոնյանին իրավիճակը ներկայացնել, սակայն Ալեն Սիմոնյանը սկսեց նորից գոռգռալ, հայտարարել՝ պատժվելու եք, ամեն ինչ անելու եմ, որ պատժվի և այլն»:

Նա նաև հավելեց, որ Սահակյանը բերման է ենթարկվել անմիջականորեն ծագած կասկածի հիմքով և քննչականում, ամենայն հավանականությամբ, վարույթի ընթացք կլինի։

«Նույնիսկ քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք առաջադրելը նշանակում է անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց։ Թե ինչ է մտածում մեծամասնությունն այս պահին չգիտեմ, բայց օրենքի պահանջներին համապատասխան՝ եթե մեղադրանք են առաջադրելու , ապա պետք է այդ հարցի քննարկումը լինի»,–ասաց Մինասյանը։

Արծվիկ Մինասյան Մհեր Սահակյան Վլադիմիր Վարդանյան Հայաստան ՔՊ Տեսանյութ խմբագրի ընտրանի

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին