Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է Ուկրաինայում զինադադար հայտարարել՝ առանց զորքերի վերախմբավորման իրավունքի։
«Ես կփորձեմ համարձակվել եւ առաջարկել դադարեցնել ռազմական գործողությունները [Ուկրաինայում]։ Առանց տեխնիկա տեղափոխելու եւ զորքերը վերախմբավորելու իրավունքի»,- ուրբաթ ուղերձով դիմելով Բելառուսի ժողովրդին եւ խորհրդարանին ասել է նա: