f

Անկախ

Ապրիլ ամսվա աստղագուշակ՝ ըստ համաստեղության նշանների


Խոյ

Խոյեր, ապրիլին աստղերը բարեհաճ են Ձեր նկատմամբ։ Ձեռնարկումների բարեհաջողության համար նպաստավոր է ամսվա առաջին շաբաթը։ Իսկ ազդեցիկ մարդիկ կօգնեն Ձեզ վաղուց պլանավորածը կյանքի կոչելու հարցում։ Ֆինանսական հոսքերը զգալիորեն կավելանան։

Ցուլ

Ամսվա սկիզբը կնշանավորվի մի քանի ճակատներում նախահարձակ գործողություններով։ Ցուլն իրեն կզգա ցանկալի ու պահանջված։ Ամսվա ընթացքում հնարավոր է, որ վերսկսեք վաղուց հետաձգված նախագծերը, վերականգնեք կորսված ընկերական հարաբերությունները։

Երկվորյակներ

Երկվորյակների տրամադրությունն ու ծրագրերն այս ամիս կփոփոխվեն լույսի արագությամբ։ Աստղերը խորհուրդ են տալիս Ձեր ռեսուրսները ներդնել  առաջնահերթ, կարևոր գործերում։ Հիմնական ուժն ու օգնությունը կստանաք ընկերներից։ Իսկ անձնական կյանքն ապրիլին թեթև սիրախաղի երանգ կստանա։

Խեցգետին

Խեցգետինների համար իրադարձութուններով հարուստ ամիս է սպասվում։ Նրանք հեշտությամբ նոր հնարավորություններ կստանան։ Անձնական հարաբերությունները կենտրացված կլինեն ռոմանտիկ միջավայրի պահպանման ուղղությամբ։ Աստղերը խորհուրդ են տալիս առաջ նայել՝ առանց անցյալին նայելու։

Առյուծ

Ամսվա առաջին կեսին Առյուծներին տանը բռնացնելն իսկական հաջողություն կլինի։ Կարևոր խորհուրդ՝ շնորհակալություն հայտնեք բոլոր նրանց, ովքեր Ձեզ համար փայլելու հնարավորություն են ստեղծում։ Բարձր է հավանականությունը, որ այս ամիս Ձեզ որևէ նոր գործում կփորձեք, որն էլ թույլ կտա Ձեզ նորովի դրսևորել։

Կույս

Կույսերի մեծամասնությանն  աշխատանքային հարաբերություններում հաճելի փոփոխություններ են սպասվում։ Իսկ ազատ երեկոներն ավելի լավ է հատկացնեք ինտելեկտուալ ժամանցին։ Ամսվա վերջում կարող եք խանութներով անցնել ու ուրախացնել Ձեզ։

Կշեռք

Աստղերը խորհուրդ են տալիս ստվերից դուրս գալ ու աշխարհին հայտարարել Ձեր մասին։ Այս հարցում աջակցության կարիք կունենաք, որը կստանաք կողակցից։ Իսկ ամսվա վերջում հնարավորություն կստանաք նշելու աշխատանքի արդյունքում ձեռք բերած հաղթանակը։

Կարիճ

Կարիճներն ապրիլ մուտք կգործեն սահուն, բայց վստահ քայլերով։ Այս ամիս կուժգնանա Ձեր՝ առանց այն էլ մագնիսական գրավչությունը։ Ընտանեկան Կարիճների համար ապրիլը կլինի փոխըմբռնման ժամանակահատված։ Իսկ ամիսը խորհուրդ է տրվում ճանապարհել հանգիստ միջավայրում։

Աղեղնավոր

Ապրիլի սկզբին մասնագիտական առումով դրսևորման մեծ հնարավորություններ կունենաք։ Աստղերի հիմնական խորհուրդն է՝ ամենակարևոր գործերը  հասցրեք անել  ապրիլի առաջին կեսի ընթացքում։  Հետո կընկնեք անձնական կյանքի խնդիրների հորձանուտը՝ ուշադրությունը սևեռելով այդ ոլորտին։

Ջրհոս

Այս նշանի շատ ներկայացուցիչների համար ապրիլը կդառնա ճակատագրական իրենց կյանքի գործի առումով։ Նրանց կպատի էնտուզիազմն ու ոգեշնչումը։ Իսկ անձնական կյանքում բացառեք փոխադարձ ճնշումները։ Ընդհանուր առմամբ, ամսվա առաջնահերթությունը լինելու է ինքնաիրացումը։

Ձկներ

Ապրիլի սկզբին ձկները կցանկանան իրենց տունն ավելի հարմարավետ դարձնել։ Ամսվա վերջում դռները կբացեք ուրախ երեկույների առջև, իսկ ամսվա միջանկյալ  շրջանը կանցնի հանգիստ աշխատանքային միջավայրում։ Ընդհանուր առմամբ՝  Ձեզ սպասվում են հաճելի զգացողություններ և կյանքի պարզ ուրախություններ։

Աղբյուրը՝ 7days.ru

 

 

 

 

 

աստղագուշակ Ջրային նապաստակի տարի Սև ջրային ճագարի տարի խմբագրի ընտրանի

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին