f

Անկախ

՛՛Հրապարակ"․ Տեղ գյուղից 60 հեկտար հող են զավթել ադրբեջանցիները


Վաղ առավոտից լուրեր ենք ստանում, որ ադրբեջանական զինուժը երեկվանից մի քանի կիլոմետր ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, հասել Տեղ գյուղի մատույցները՝ իր վերահսկողության տակ վերցնելով հեկտարներով տարածք։ Ադրբեջանցիների առաջխաղացումը ոչ միայն չի կանխվել, այլեւ վերջիններս սկսել են ինժեներական աշխատանքներ իրականացնել, դիրքավորվել նոր զավթած տարածքներում։


Նշենք, որ Արցախի Տեղեկատվական շտաբն էլ առավոտյան հաղորդեց, որ Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:

Չնայած ՏՇ-ի հավաստիացումներին, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին Շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»), այնուհանդերձ, նույն հաղորդագրության մեջ ասվում է, որ այն դեռ գրունտային է, իսկ ասֆալտապատման աշխատանքները դեռ չեն ավարտվել:

Տեղ խոշորացված համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Ղուլունցը համառորեն չպատասխանեց մեր հարցերին` ասելով, թե իբր շատ զբաղված է, ժողովի է։ Զրուցեցինք Տեղ խոշորացված համայնքի մաս կազմող Արավուս վարչական շրջանի ղեկավար Արգամ Հովսեփյանի հետ։

-Պարոն Հովսեփյան, տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները բավականին առաջ են եկել, դիրքավորվել Տեղ գյուղի մատույցներում, հաստատու՞մ եք այս տեղեկությունները, ի՞նչ է տեղի ունեցել։

-Ադրբեջանցիներն առաջ են եկել, պոստեր են ավելացնում, իմ պատկերացումով, հաշվարկով` Տեղ գյուղից 60 հեկտար հող են զավթել ադրբեջանցիները։

-Քանի՞ կիլոմետր են առաջ եկել։

-Տեղ կա՝ մի կիլոմետր, տեղ կա ․․․ ըտենց հստակ չես կարող ասել․․․  եկել են մեր գյուղի՝ Արավուսի սահմաններից թեքվել են աջ, եկել` Տեղի այգիներ կան, էդ լրիվ վերցրել։ Երեկվանից եկել են, էսօր էլ իրենց տրակտորներով, տեխնիկայով վերջնական ուզում են հաստատվել։

-Ինժեներական աշխատանքնե՞ր են անում։

-Հա, իրենց պոստերը դնելով եկել են, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն էլ վերջնական փակել։

-Իսկ մեր զինուժը չի՞ փորձել կանխել, մենք էդտեղ դիրքեր չունեի՞նք։

- Էս տարածքը լրիվ դատարկ ա, ընդհանրապես ոչ մեկ չի էլ փորձել կանխել։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի վաղվա համարում։

 

Տեղ համայնք Ադրբեջանի ԶՈւ Հայաստան հարցազրույց

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին