f

Անկախ

՛՛Հրապարակ"․ ՔՊ–ն երկու դատական հայց է ներկայացրել 168.am լրատվական կայքի դեմ:


Այսօր Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երկու դատական հայց է ներկայացրել 168.am լրատվական կայքի դեմ: Այն, որ օրվա իշխանություններն ամեն հնարավոր ձևով փորձում են լռեցնել ազատ խոսքն ու անաչառ մամուլը, թերևս նորություն չէ:


Պարզվում է, որ լրատվամիջոցի դեմ ներկայացված երկու հայցադիմումներն էլ վերաբերում են քաղաքացիների իրավունքների և բնակչության առողջության դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումներին: Այսպիսով` հայցվոր կողմը պահանջում է վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 40.1 հոդվածով նախատեսված կարգով պատասխանողին վարչական պատասխանատվության ենթարկել: Այս հոդվածը քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելու մասին է:     

Հոդվածն ասում է` քվեարկության և դրան նախորդող օրը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով քարոզչություն կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով: Քվեարկության և դրան նախորդող օրը տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով քարոզչություն կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնող անձի կամ ղեկավարի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:

168.am-ի փաստաբան Արամազդ Կիվիրյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ դեռևս դատարանից որևէ ծանուցում չեն ստացել, սակայն տեղյակ են, որ ՔՊ-ն երկու հայց է ներկայացրել լրատվամիջոցի դեմ. «Դեռևս որևէ փաստաթուղթ չենք ստացել, սակայն կարող եմ ասել, որ երկու հայց է ներկայացվել լրատվամիջոցի դեմ, խոսքը վերաբերում է ՀՀ օրենսգրքի 40.1 հոդվածին»- նշեց փաստաբանը:

Հարցին, թե ի՞նչ հրապարակումների համար է ՔՊ-ն դատական հայց ներկայացրել, այն էլ երկու հայց, նույն հոդվածով, փաստաբանն ասաց, որ քանի դեռ ծանուցում չեն ստացել, ասել չեն կարող, թե դա կանկրետ որ հրապարակումներին է վերաբերում. «Չեմ կարող այս պահին այդ մասին ասել, քանի հայցադիմում դեռ չենք ստացել»- նշեց նա:

 

168 ժամ ՔՊ դատական հայց Հայաստան խմբագրի ընտրանի

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին