f

Անկախ

Քաղաքական չեզոքության և զսպվածության սկզբունքն ինձ համար առանցքային է լինելու ցանկացած գործունեություն, այդ թվում՝ ՄԻՊ առաքելությունն իրականացնելիս․ Անահիտ Մանասյան․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին առաջադրել է գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։ Այս առիթով մենք մի քանի հարց ուղղեցինք Անահիտ Մանասյանին։

 

- Դուք ՔՊ խմբակցության ՄԻՊ-ի թեկնածուն եք, այս իշխանության օրոք զբաղեցնում եք գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը, սակայն ՄԻՊ-ը քաղաքական չեզոքություն պետք է պահպանի, Ձեր կարծիքով՝ Ձեզ կհաջողվի՞ քաղաքական չեզոքություն պահպանել։

- Գլխավոր դատախազի տեղակալի պարագայում եւս առանցքային նշանակություն ունի քաղաքական չեզոքության եւ զսպվածության սկզբունքի պահպանումը։ Կարծում եմ՝ ոչ միայն Գլխավոր դատախազությունում իմ զբաղեցրած պաշտոնում, այլեւ ամբողջ մասնագիտական գործունեությանս ընթացքում հետեւել եմ նշված սկզբունքին, որն ինձ համար ունի առանցքային դերակատարություն։ Այդ սկզբունքն ինձ համար առանցքային է լինելու նաեւ ապագայում ցանկացած գործունեություն, այդ թվում՝ ՄԻՊ առաքելությունն իրականացնելիս, եթե, իհարկե, ընտրվեմ։

- Թեեւ թե՛ ՄԻՊ-ի, թե՛ գլխավոր դատախազի պաշտոններն իրավաբանի պաշտոններ են, սակայն դատախազը հանրային մեղադրող է, իսկ ՄԻՊ-ը՝ իրավապաշտպան, որը պետք է մարդուն պաշտպանի պետությունից: Այսինքն՝ սրանք իրավաբանի մտածողության երկու տարբեր տեսակներ են։ Որքանո՞վ է նպատակահարմար, որ ՄԻՊ պաշտոնը զբաղեցնի դատախազը։

- Դատախազության եւ դատախազի վերաբերյալ ընկալումները մեր հասարակությունում, կարծում եմ, լուրջ վերափոխման կարիք ունեն։ Դատախազի առաջնային առաքելությունը եւս, ի թիվս այլնի, մարդու իրավունքների պաշտպանությունը, Սահմանադրության եւ սահմանադրական կարգի պահպանումն են։ Դատախազությունում իմ այս կարճ պաշտոնավարման ժամանակահատվածում փորձել եմ իմ ավանդն ունենալ այդ գաղափարի ամրապնդման, ժամանակակից չափանիշներին համապատասխանող դատախազության համակարգի, ինչպես նաեւ դատախազի «օրինակելի» կերպարի ձեւավորման գործում։ Ինչ վերաբերում է իմ մտածողությանը, ապա վերջինս մշտապես կառուցված է եղել սահմանադրական արժեքների եւ սկզբունքների պահպանման ու մարդու իրավունքների պաշտպանության գաղափարի վրա։ 

- ՄԻՊ ինստիտուտը, կարելի է ասել, մշտապես բարձր հեղինակություն ունեցող կառույց է եղել։ Դուք ինչպիսի՞ կառույց եք հավակնում ղեկավարել, ինչպիսի՞ ժառանգություն են թողել նախկին պաշտպանները։

- Կարծում եմ՝ ունենք Մարդու իրավունքների պաշտպանի կայացած ինստիտուտ, որն անհրաժեշտ է անընդհատ կատարելագործել։ Մարդու իրավունքների պաշտպանությունը, իր հերթին, պետք է լինի հասարակության, հանրային իշխանության առաջնահերթ նպատակը, առանց որի դժվար է պատկերացնել ժամանակակից պայմաններին համապատասխանող որեւէ իրավական ու ժողովրդավարական պետություն։

- Ընդդիմությունն առաջադրել է արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանի թեկնածությունը, ի՞նչ կարող եք ասել այս առաջադրման վերաբերյալ, Ձեզ համար հե՞շտ, թե՞ դժվար կլինի Ղազարյանի դեմ պայքարելը։

- Ցանկացած անձի վերաբերվում եմ հարգանքով։ Միեւնույն ժամանակ, երբեւէ որեւէ մեկի դեմ չեմ պայքարում։ Պայքարում եմ բացառապես իրավաչափ եւ մարդկային արժեքները չոտնահարող նպատակների համար»։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Անահիտ Մանասյան ՀՀ ՄԻՊ Հայաստան հարցազրույց

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին