Իրանի հյուսիս-արևելքում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Շիրվան քաղաքից 13 կմ դեպի արևելք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չի ստացվել։