f

Անկախ

՛՛Հրապարակ"․ Պետական եկամուտների կոմիտեում կոռուպցիոն խոշոր թնջուկ է բացվում


Հայաստանի հարկային թիվ մեկ մարմնում՝ Պետական եկամուտների կոմիտեում կոռուպցիոն խոշոր թնջուկ է բացվում, մեր աղբյուրներն ասում են, որ դրա թելերը հասնում են ՊԵԿ ղեկավարությանը եւ դրանով են նաեւ պայմանավորված Ռուստամ Բադասյանի պաշտոնանկության մասին լուրերը։

Դեռ տարեսկզբին հայտնի դարձավ, որ ՊԵԿ տասնյակ աշխատակիցներ են ձերբակալվել` ենթադրյալ կաշառքի գործով, որոնց թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մասնավորապես, հունվարի 21-ին ԱԱԾ-ն կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալել էր ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեսչական բաժնի պետի տեղակալ Վիգեն Մելքոնյանին, ինչպես նաեւ «Մետեքսիմ» տերմինալի պատասխանատու Հակոբ Շամշյանին: Ենթադրյալ կաշառքի գումարը կազմում է 50- 500 հազար դրամ:


Դրանից ամիսուկես հետո՝ մարտի կեսերին հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն մաքսայինի բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալել, սակայն այդպես էլ ձերբակալվածի մասին որեւէ տվյալ չհաղորդվեց։

Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ մարտի կեսերին ձերբակալված անձը Երեւանի մաքսատան աշխատակից Արմեն Ասլանյանն է, որը մաքսատան պետի խորհրդական է։ Ասլանյանի ձերբակալությունը կապված է տարեսկզբին կաշառքի գործով կալանավորված «Մետեքսիմ» տերմինալի պատասխանատու Հակոբ Շամշյանի քրեական գործի հետ։

Մեզ ասացին, որ Շամշյանը ցուցմունք է տվել Երեւանի մաքսատան պետի խորհրդականի դեմ, ինքն ազատ է արձակվել, փոխարենը կալանավորվել է Արմեն Ասլանյանը, որն էլ իր հերթին պատասխանատվությունը դրել է իր պետի վրա, թե` կատարել եմ պետիս հրամանները։ Իսկ Երեւանի մաքսատան պետը Ռուստամ Բադասյանի անմիջական ենթական է: Եթե հիմնավորվի, որ մաքսատան պետի ցուցումով կամ հրահանգով է գործել նրա խորհրդականը, ապա կաշառքի շղթան կարող է շարունակվել եւ հասնել մինչեւ Բադասյան, ով առնվազն կարող է մեղադրվել պաշտոնեական անփութության եւ վատ վերահսկողության մեջ։ ՊԵԿ-ում խոսում են, որ Բադասյանը ցանկանում է ազատվել մաքսատան պետից՝ իրենից հեռացնելով կասկածները։

Հիշեցնենք, որ անցած տարի ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, փորձելով մեղմել ՊԵԿ-ում համակարգային կոռուպցիայի առկայությունը, ասել էր, թե մաքսային ծառայության աշխատակիցները սովորույթի համաձայն, որպես շնորհակալություն, գումարներ են վերցնում` սկսած 10 հազար դրամից։ Ի դեպ, կոռուպցիոն լուրջ կասկածների թելերը տանում էին նաեւ դեպի ՊԵԿ տնօրենի մաքսային գծով տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին, ով ամիսներ առաջ հեռացել է Հայաստանից եւ այժմ բնակվում է ԱՄՆ-ում` իր ճոխ ապրելակերպով հարուցելով հայ համայնքի զարմանքը:

Առաջիկայում կանդրադառնանք նաեւ այս թեմային:

 

ՊԵԿ Կոռուպցիա Հայաստան

Ավելի շատ մահացել են և ամուսնալուծվել, քան ամուսնացել ու ծնվել. ժողովրդագրությունը ՀՀ–ում
Ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա. եղանակի տեսություն
Լոռիում առաջին անգամ սև արագիլի բույն է հայտնաբերվել. լուսանկար
Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում. «Նատալի ֆարմ» դեղատանը վաճառել են քսուք, որը պետք է վաճառվի միայն դեղատոմսով, «Հրապարակ»
Միայն թե անտարբեր մի՛ մնացեք․Տե՛ր կանգնեք,հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
168.am․Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետ․168.am
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյան: աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսին
Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը››
Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
Ավելին
Ավելին