Ամստերդամի քաղաքապետարանը, հետեւելով Նիդեռլանդների կառավարությանը, մտադիր է արգելել TikTok հավելվածը քաղծառայողների աշխատանքային հեռախոսներում, հաջորդիվ կարող է արգելվել Telegram-ը, գրում է NL Times-ը՝ վկայակոչելով քաղաքապետարանի անդամին։
Նրա խոսքով՝ հրաժարվելով նման հավելվածներից՝ Ամստերդամը ցանկանում է կանխել անձնական տվյալների «անվտանգության հնարավոր վտանգը»։ Քաղաքի իշխանությունները չեն բացառում առաջիկայում նաեւ այլ հավելվածների արգելումը, ինչպիսին Telegram-ն է:
Քաղաքի ղեկավարությունն այժմ քաղաքային խորհրդի անդամներին կպարտավորեցնի «հնարավորինս շուտ ջնջել հավելվածը», ինչպես նաեւ կհեռացնի TikTok-ն իրենց հեռախոսներից, ասվում է նամակում։