f

Անկախ

Սամվել Բաբայանի որդին, ինչպես Արցախի յուրաքանչյուր քաղաքացի, ազատ է զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ. հայտարարություն


Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Տևական ժամանակ է հայաստանյան մամուլը սևեռված է Սամվել Բաբայանի արցախյան գործունեության վրա՝ նրան վերագրելով մենաշնորհային դիրք շուկայում, անտեսվածություն մտավորական շրջանակում, հակազդեցություն «ընդդիմադիր» միջավայրում և այլն։
Այս և նմանատիպ այլ հրապարակումների առնչությամբ հարկ ենք համարում մեկնաբանել․

Ս․Բաբայանը ինքնուրույն գործիչ է և իր գործունեությունը չի պայմանավորում քաղաքական խմբակների դիրքավորմամբ և/կամ նրանց տրամադրություններով։ Նա մերժում է սնանկ ուժերի և անհատների անուններն իր անվան հարևանությամբ, ավելին՝ այդ շրջանակների որևէ տեսակի աջակցությունը որակում է ստվեր իր հեղինակության վրա։ Այս առումով թմբկահարվող միասնականությունն ու համերաշխությունը ոչ թե Ս․ Բաբայանի դեմ է, այլ ի պաշտպանություն տարիներ շարունակ թալանածը ամեն գնով պահելու։ Մեկ անգամ չէ, որ անթաքույց հայտարարվել է վերջիններիս պատասխանատվության ենթարկելու մասին և հենց այս համատեքստում պետք է դիտարկել քաղաքական մահկանացուն կնքած, բայց հարության անփառունակ փորձեր անող շրջանակների ցայտնոտը։

Նույն շրջանակները Ս․ Բաբայանի քաղաքական վերադարձը ամեն կերպ խոչընդոտելու համար, ինչպես տեսնում ենք, շարունակաբար գործի են դնում «հին ու բարի» տեխնոլոգիաները․ շրջափակված, տարրական կենցաղային կարիքներ ունեցող ժողովրդին կարելի է հեշտորեն մոլորեցնել սոցիալական անհավասարությամբ՝ կոռուպցիոն և ստվերային գործարքների հետ երբևէ չասոցացված Ս․ Բաբայանին և նրա ընտանիքին վերագրելով մենաշնորհային տնտեսական գործունեություն։

Ս․ Բաբայանի որդին, ինպես Արցախի յուրաքանչյուր քաղաքացի, ազատ է զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչն էլ, մյուս ձեռնարկատերերի պես, անում է օրենքով սահմանված կարգով։ Մամուլը, փաստորեն, Բաբայան ընտանիքին մեղադրում է ոչ օրինաչափ գործունեության մեջ։ Իսկ օրինաչափությունը հանքեր սեփականաշնորհելն է, հիմնադրամներից անտոկոս և անհատույց միլիարդավոր դոլարներ ստանալը, ժողովրդի հաշվին դղյակներ ունենալը, պետական օբյեկտները միմյանց նվիրելը, երկիրը թալանելը, ժողովրդի շալակը ելած ապրելը։ Ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում օրինական ձեռնարկատիրությամբ զբաղվելը, ուրեմն, ոչ միայն հանդուրժելի չէ, այլև պարսավելի։

Ինչ վերաբերում է մենաշնորհին և ներկրվող ապրանքի որակին, ապա պարկեշտ մամուլը լրագրողական հետաքննություն պիտի վարի և փաստական ապացույցներ ներկայացնի, այլապես զրպարտությունից այն կողմ չանցնող տեքստերն ընդամենը կարեկցող ժպիտ են առաջացնում»։

Սամվել Բաբայան ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Արցախ Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին