f

Անկախ

Հետմահու պարգևատրվել են 2022-ի սեպտեմբերյան ագրեսիային Շիրակի մարզից զոհված հայորդիները


Այսօր՝ մարտի 29-ին,  տեղի է ունեցել 2022թ. սեպտեմբերի 13-ին սկսված ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների հետմահու պարգևատրումը։

Շիրակի մարզպետարանից Անկախին հայտնում են, որ հանուն հայրենիքի նահատակված տղաները հետմահու պարգևատրվել են «Արիության» և «Մարտական ծառայության» մեդալներով՝ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար:

Պարգևատրման արարողությանը մասնակիցներին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունել է մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը․ «2022 թվականը, ցավոք, Հայաստանի Հանրապետության համար կրկին պայքարի ու հանուն հայրենիքի կյանքի գնով կռվի դուրս գալու տարի եղավ։ Ականատեսը եղանք Ադրբեջանի հերթական անօրինական, սադրիչ ու ցեղասպան գործողություններին: Այդ ամենին դիմակայելու համար, դարձյալ կանգնեց իր կոչմանն ու համազգեստին, իր պետությանն ու ծնողին անմնացորդ նվիրված Հայ Զինվորը: Կանգնեց` անելով անհնարինը, ընկավ` առանց ծնկելու, հավատով, որ արյամբ ծաղկելու է Հողը Հայրենի: Իսկ թանկ կյանքերով ներծծված հողի վրա ապրողներիս կյանքը դարձել է անասելի դժվար, յուրաքանչյուր քայլ և գործողություն պարտավորվում ենք իրականացնել այն գիտակցումով, որ պետք է նրանց հիշատակին արժանի լինենք ու դրա համար պետք է շենացնենք մեր երկիրը։ Փա՛ռք Հայաստանի ու Արցախի համար ընկած մեր բոլոր նահատակներին»։

«Արիության» մեդալ- ՀՀ ՊՆ N զորամասի ծառայության պետ, մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյան

«Մարտական ծառայության» մեդալ- ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Սաշա Արթուրի Ասատրյան

«Մարտական ծառայության» մեդալ- ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Սերյոժա Սամվելի Գրիգորյան

«Մարտական ծառայության» մեդալ- ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Անդրանիկ Արամի Էլոյան

«Մարտական ծառայության» մեդալ- ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հայկ Մասիսի Խաչատրյան

«Մարտական ծառայության» մեդալ- ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Կարեն Տիգրանի Կարապետյան

«Մարտական ծառայության» մեդալ- ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրաչի Ղազարյան

«Մարտական ծառայության» մեդալ - ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Փարսադան Երջանիկի Մկրտչյան

«Մարտական ծառայության» մեդալ - ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Ազատ Արկադիի Ներսիսյան

«Մարտական ծառայության» մեդալ - ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Նարեկ Հովհաննեսի Սահակյան

«Մարտական ծառայության» մեդալ - ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Սարգիս Կարենի Սարգսյան

«Մարտական ծառայության» մեդալ - ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հովհաննես Հրաչյայի Վարդանյան

պարգևատրում զոհվածներ Ադրբեջան հարձակում Հայաստան Շիրակի մարզ ՖԲ Գրառում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին