Fly Arystan ավիաընկերությունը սույն թվականի մայիսի 4-ից մեկնարկելու է Ակտաու -Երևան- Ակտաու երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyarystan.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: