Ազնվագույն մարդ, ընկեր, գիտնական, հրապարակախոս Արա Հարությունյան -ի հեղինակած ու տպագրած «Քաղաքագիտության հիմունքներ» մեծարժեք աշխատության վաճառքից գոյացած և շնորհաշատ Ара Мери -ի կողմից Արցախ ուղարկված 1 միլիոն ՀՀ դրամն ընկերոջս` Վարդգես Օվյան -ի հետ միասին տրամադրել ենք աջակցության կարիք ունեցող 20 ընտանիքի, յուրաքանչյուրին` 50000 ՀՀ դրամ։
Նշված ընտանիքների մասին` հակիրճ.
#Երեքն արցախյան պատերազմում (1992, 1993, 2020 թթ.) զոհված զինծառայողների ընտանիքներ են, որոնցից երկուսն 2020-ին տեղահանվել են Հադրութի և Ասկերանի շրջաններից։
#6_ընտանիք ունեն հաշմանդամություն ունեցող 8 անդամ, որոնցից մեկը 2-րդ խմբի զինվորական հաշմանդամ է, երեքն` ընդհանուր հիվանդության 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամներ, իսկ չորսը` հաշմանդամ երեխա։ Նշված ընտանիքներից երկուսը բազմազավակ են (5 և 6 երեխա ունեցող) որոնցից մեկն 2020-ին տեղահանվել է Շուշիի շրջանից։
#Երեքը ևս բազմազավակ ընտանիքներ են (11 երեխա, 10 երեխա, 5 երեխա), որոնցից մեկը (10 երեխա ունեցողը) 2020-ին տեղահանվել է Շուշի քաղաքից։
#2_ընտանիքում կան առողջական խնդիրներ ունեցող մեկական անդամ, որոնք ունեն Արցախից դուրս բժշկական օգնության կարիք։
Մյուս #6_շահառուներից (որոնցից երեքը տեղահանվել են Հադրութի և Ասկերանի շրջաններից) հինգը միայնակ կենսաթոշակառուներ են, իսկ մեկը` բազմանդամ ընտանիք։
Գրքի` Արցախ ուղարկված սահմանափակ խմբաքանակի վաճառքից գոյացած գումարն առաջիկայում կտրամադրվի ևս 2 ընտանիքի։
Մեծապես շնորհակալ եմ Արա Հարությունյանին, Արա Մերիին, Վարդգես Օվյանին և գրքերը ձեռք բերած բոլոր նրանց, առանց որոնց այս նախաձեռնությունը կյանքի չէր կոչվի։