f

Անկախ

Կամո Ունանյան. «Ամեն ինչ անելու եմ հաջորդ մենամարտում էլ հաղթող ճանաչվելու համար»


Մարտի 26-ին Էջմիածին քաղաքի «Համլետ Պատուրյան» մարզադահլիճում կայացավ   «Doping time»  MMA միջազգային հեղինակավոր մրցաշարը, որտեղ առաջին անգամ դեբյուտային մենամարտով հանդես եկավ սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը։ Հայ մարզիկը ոչ մի շանս չտվեց ռուսաստանցի փորձառու մարզիկ Դանիլ Օլեյնիկին՝ տպավոիրիչ հաղթանակ տոնելով։
Անկախի հետ զրույցում Կամո Ունանյանը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական շրջանի և ցանկացած մրցաշարում՝ միայն հաղթական տրամադրվածության մասին։  


-Շնորհավորում ենք, MMA-ում հաղթական նորամուտի կապակցությամբ։ Ինչպե՞ս որոշեցիք հանդես գալ խառը մենամարտերում։
-Շնորհակալ եմ։ Որոշումը կայացրել եմ անցյալ տարի, դեռևս 2022-ի հուլիսի 23-ին պետք է մեծ մրցաշար տեղի ունենար, որը հետաձգվեց։ Հետագայում մասնակցեցի կարատեի մրցաշարերին՝ Չեխիայում աշխարհի, Իտալիայում  Եվրոպայի առաջնությունններին, որոնցում հաղթող ճանաչվեցի։ Դրանից հետո վնասվածք ունեի, վերականնգնվելով, սկսեցի նախապատրաստվելպատրաստվել MMA -ի մարտերին։


- Մենամարտից առաջ նախապատրաստական շրջանի, տրամադրվածության մասին ի՞նչ կասեք։
-Անկեղծ ասած, շատ ժամանակ չունեի։ Նախապատրաստվել եմ Հայաստասնում «Օրիոն սպորտ» ակումբում Դավիթ Աթանեսյանի և մարզիչ Կարենի հետ։ Մի քանի օր էլ Մոսկվայում եմ եղել, այնտեղ նախապատրաստվել եմ ընկերոջս՝ լեգենդար Դավիթ Խաչատրյանի հետ՝ համատեղ մարզումներ անցկացնելով։ Միշտ էլ ցանկացած մրցաշարի տտրամադրված եմ հաղթական և ուրիշ ոչ մի տարբերակի մասին չեմ էլ մտածում։


-Մենամարտի ընթացքի, Ձեր մրցակցի մասին ի՞նչ կասեք: Հասցրե՞լ էիք ուսումնասիրել նրան։ Դանիլ Օլեյնիկը մենամարտից առաջ վստահ էր, որ հաղթելու է, Դուք էլ Ձեր հերթին նշել էիք, որ մենամարտն ամեն բան ցույց կտա։
-Այո՛, հասցրել էի ուսումնասիրել, նա ռուսական «Hard core» անվանի ընկերության մարզիկ է, ունի մի քանի հաղթանակ։ Մրցակիցս  բռնցքամարտիկ էր։ Հասկանալով, որ մեծամասնությունը ձեռքերով է աշխատելու, ես պատրաստվել էի և՛ ձեռքեր, և՛ ոտքեր, նաև ըմբշամարտ, ինչն էլ ինձ օգնեց, որ հաղթեմ։ Հակառակորդս, թեև վստահ էր, բայց մարտը լրիվ այլ բան ցույց տվեց։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս  հաղթանակը։ Արդեն մտածում ե՞ք հաջորդ մենամարտի մասին։
-1-ին մենամարտն ինձ տվեց ավելի մեծ վստահություն, քանի որ պարապմունքների ժամանակ սպարինգներ անցկացնելը լրիվ այլ է, իսկ ռեալ մենամարտ ունենալը շատ է տարբերվում։ Կարողանում ես հասկանալ՝ ի՞նչն է ստացվում, ի՞նչը ոչ, սխալներն ես ուղղում։ Անցկացրած մենամարտս գնահատում եմ դրական, համարյա ամեն բան ստացվեց ինձ մոտ և ամեն բան էլ արեցի, որ հակառակորդի մոտ ոչինչ չստացվի։ Հաջորդ մենամարտի մասին իհարկե մտածում եմ։ Ոտքի վնասվածք ունեմ, հուսով եմ՝ շուտ կապաքինվեմ ու կմասնակցեմ մյուս մենամարտին։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Շարունակելու եմ նախապատրաստվել գալիք մրցաշարերին և մենամարտերին։ Պետք է ավելի լուրջ նախապատրաստվեմ, քանի որ մյուս մրցաշարը  Ռուսաստանում է կայանալու։ Ամեն բան անելու եմ, որ այնտեղ էլ հաղթող ճանաչվեմ։

Կամո Ունանյան հարցազրույց խմբագրի ընտրանի հաղթանակ Խառը մենամարտեր Հայաստան Սպորտ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին