f

Անկախ

Ադրբեջանա-ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցերը պետք է քննարկվեն միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափում.Արցախի ԱԳՆ


Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև Բաքվում ապրիլի սկզբին հանդիպում անցկացնելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հերթական առաջարկության կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում վերահաստատել Արցախի Հանրապետության իշխանությունների սկզբունքային դիրքորոշումն ադրբեջանական կողմի հետ հնարավոր քննարկումների, դրանց կազմակերպման եղանակների և նպատակների վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Արցախի Հանրապետությունը մշտապես հանդես է եկել և շարունակում է հանդես գալ երկխոսության և առկա բոլոր խնդիրների խաղաղ, բանակցային ճանապարհով լուծման օգտին։ Մենք երբեք չենք հրաժարվել ադրբեջանական կողմի հետ շփումներից, որի ապացույցն են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև անցկացված հանդիպումներն Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ:

Հանդիպման վայրի և օրակարգի հետ կապված ադրբեջանական կողմի հնչեցրած պայմանները, ինչպես նաև համատեքստը, որում ներկայացվել է տվյալ առաջարկը, վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունների նպատակը ոչ թե առկա խնդիրների շուրջ իրական քննարկումն է, այլ հնարավոր երկխոսության խաթարումը կամ հարկադրանքի, շրջափակման, կյանքի անտանելի պայմանների ստեղծման և ռազմական ուժի կիրառման միջոցով սեփական քաղաքական օրակարգի պարտադրումը։

Այդ կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ երեք օր առաջ՝ մարտի 25-ին, Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, հատել են շփման գիծը և առաջխաղացում կատարել դեպի Արցախի Հանրապետության տարածքի խորքը՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ։

Ավելին, մարտի 27-ին, Ադրբեջանի զինված ուժերը ևս մեկ անգամ փորձել են վերահսկողության տակ առնել նշված ճանապարհը, որը Շուշիի շրջանի համայնքների և հանրապետության այլ բնակավայրերի միջև արտակարգ կապի միակ հնարավորությունն է շրջափակման պայմաններում։

Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը, նախորդ հանդիպումների անցկացման արդեն իսկ ձևավորված պրակտիկայի համաձայն, Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության միջնորդությամբ և նրանց հրամանատարության տեղակայման վայրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Արցախի ժողովրդի բնականոն կենսագործունեության ապահովման և կողմերի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման, մասնավորապես, Լաչինի միջանցքի անխափան գործունեության հետ կապված հարցերը։

Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում Լաչինի միջանցքով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի վերաբացման և շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար, ենթակառուցվածքային և այլ հրատապ խնդիրների լուծումը։

Արցախի իշխանությունները բաց են նաև այլ հարցերի քննարկման համար, որն ուղղված կլինի ոչ թե ադրբեջանական կողմի պատրաստի լուծումների պարտադրմանը, այլ իրավիճակի կայունացման և լարվածության հետագա սրումը կանխելու ուղղությամբ փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը։

Կրկին ընդգծում ենք, որ Լաչինի միջանցքի շրջափակման շարունակումը և Արցախում հումանիտար ճգնաժամի սաստկացումն անընդունելի են և ոչ մի կերպ չեն նպաստում երկխոսության համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը։ Համոզված ենք, որ միայն Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումը, ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի վճռի համաձայն, կարող է վկայել առանց հարկադրանքի և ուժի կիրառման, երկխոսության և բանակցությունների միջոցով, խնդիրները լուծելու Ադրբեջանի պատրաստակամության և շահագրգռվածության մասին։

Եվս մեկ անգամ շեշտում ենք տեխնիկական և հումանիտար հարցերի լուծման շուրջ երկխոսության քաղաքականացման անթույլատրելիությունը և ընդգծում, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերը պետք է քննարկվեն համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափում՝ կողմերի իրավահավասարության հիման վրա և նրանց ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային ամուր երաշխիքների առկայության պայմաններում:

Հայաստան Արցախի Հանրապետություն ԱՀ ԱԳՆ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին