f

Անկախ

Դանիայի հետ հարաբերություններում կա մեծ ներուժ՝ համատեղ գիտական, միջբուհական, ուսանողական ծրագրերի համար. փոխնախարար


Մեզ համար առաջնահերթություն է բոլոր ուղղություններով բարեփոխումների իրականացումը: Այդ գործում կարևորում ենք նաև Դանիայի հետ սերտ համագործակցությունն ու փորձի փոխանակումը: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, ՀՀ-ում Դանիայի Թագավորության դեսպան Անն Թովթ Սորենսենի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ Արթուր Մարտիրոսյանը վստահություն է հայտնել, որ արդյունավետ համագործակցության և համատեղ ջանքերի արդյունքում հայ-դանիական հարաբերությունները զարգացման նոր փուլ կմտնեն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նախարարության համակարգման ոլորտներում դանիական կողմի հետ համատեղ ծրագրերի իրականացումը և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն հայտնել. «Մեզ համար առաջնահերթություն է բոլոր ուղղություններով բարեփոխումների իրականացումը: Այդ գործում կարևորում ենք նաև Դանիայի հետ սերտ համագործակցությունն ու փորձի փոխանակումը: Պատրաստակամ ենք գործընկերային հարաբերություններն ակտիվացնել՝ դարձնելով դրանք առավել արդյունավետ»:

Արթուր Մարտիրոսյանը նաև նշել է, որ հայ-դանիական հարաբերություններում առկա է մեծ ներուժ՝ համատեղ գիտական, կրթական, միջբուհական, հետազոտական և ուսանողական ծրագրեր իրականացնելու համար:

Կարևորելով համագործակցությունը երիտասարդության ոլորտում` նախարարի տեղակալը դեսպանին տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված է մինչև 2026 թվականը ՀՀ ամբողջ տարածում ունենալ 25 երիտասարդական կենտրոն, և որ դրանցից երկուսը՝ մեկը Իջևանում և մյուսը՝ Մեղրիում, շուտով կհանձնվեն շահագործման: Նա հույս է հայտնել, որ այս ուղղությամբ ևս կարող են երկկողմ համագործակցության ծրագրեր մշակվել:

Անն Թովթ Սորենսենը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ուրախ է Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորության համար և շեշտել, որ դանիական կողմը ևս պատրաստ է ընդլայնելու համագործակցության շրջանակը:

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև մշակույթի ու արվեստի ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին