f

Անկախ

Արտյոմովսկն ու Ավդեևկան ուկրաինական ԶՈւ–ի ապառազմականացման հիմնական կետերն են


Արևմտյան համակարգողներն ուկրաինական բանակին մղում են «վերջին և վճռական մարտի»՝ զանգվածային ինքնասպանության համար տրամադրելով հնացած զրահատեխնիկա և նվազագույն զինամթերք։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Բարձր ինտենսիվության մարտական գործողությունները Կիևի ռեժիմի ապազգայնացման օպտիմալ ձևաչափն են։ Հետևաբար Արտյոմովսկն ու Ավդեևևկան ռուսական ռազմական հատուկ գործողության քարտեզի վրա ոչ թե աշխարհագրություն են, այլ ռազմավարություն, ուկրաինական բանակի և ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի արդյունավետ ոչնչացման ստուգիչ կետեր:

Բրիտանական ԶԼՄ–ները հայտնել են, որ Ուկրաինան Արտյոմովսկի մարտերում ամեն օր շուրջ 200 զոհ է ունենում։ ՌԴ ՊՆ–ն հայտնել է, որ ռազմական հատուկ գործողությունների գոտում նախորդ մեկ օրվա ընթացքում ավելի քան 620 ուկրաինացի զինծառայող է ոչնչացվել։

Ուկրաինական ԶՈւ–ի մեքենայացված բրիգադները մինչ օրս սպասում են արևմտյան «Bradley» և «Marder» տեսակի հետևակի մարտական ​​մեքենաներին` տեղաշարժվելով հին M1224 զրահամեքենաներով։

Խոստացված բրիտանական 14 «Challenger-2» տանկերի մարտական հզորությունը 1000 կմ–անոց ճակատային գծում կարող է ընդամենը տարակուսանք առաջացնել կամ ասոցացվել հին Հռոմի ժամանակների գլադիատորական մարտերի հետ։ Անգամ եթե գումարենք 20 հատ «Bulldog» զրահափոխադրիչներն ու 30 հատ AS-90 ինքնագնաց հրետանային կայանքները։

ՆԱՏՕ–ական հին «Լեոպարդների» և «Աբրամսների» մի քանի տասնյակ, հնարավոր է` հարյուրավոր հեռանկարային մատակարարումները նույնպես չեն կարող ուկրաինական ռազմական թատերաբեմում փոխել ՌԴ զինված ուժերի ռազմավարական գերակայությունը։

Կիևին «դոնոր–երկրների» կողմից (ՌԴ–ի թշնամիների) դոլարներով և եվրոներով տրամադրվող ռազմական օգնությունը կարծես թե կայուն է, սակայն ավիացիայի և ծանր զրահատեխնիկայի պակասը, ուկրաինական հրետանու «արկային սովն» ու ՌԴ զորքերի կրակային բազմակի գերազանցությունը հետզհետե ցրում են պատրանքները։

ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի քաղաքական գործիչներն ու ստրատեգները «մարտի դաշտում Ռուսաստանի նկատմամբ հաղթանակի» վերաբերյալ նախորդ տարվա զառանցանքն այլևս չեն տարածում, ՌԴ–ի «թուլացմանը» համաձայն են նույնիսկ զանգվածային զորահավաքի և Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքի բնակչության աստիճանական ոչնչացման մեթոդով։ Ինչպես ասում են, էժան և որակով։ Ու ամերիկացիներին բնորոշ ձևով` պրակտիկ, չէ՞ որ պատմության նոր շրջափուլում այդ մարդիկ կարող են Ռուսաստան վերադառնալ ու այդպիսով ուժեղացնել նրա դիրքերը։

Ռուսաստան Ուկրաինա Պատերազմ Աշխարհում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին