f

Անկախ

«Ադրբեջանը պաշտպանության կարիք ունի»՝ Միացյալ Նահանգները ջանում է բորբոքել հերթական հակամարտությունը. REGNUM


Իրանի և Ադրբեջանի առճակատումը, նույնիսկ ամենաաննշան, կփոխի իրավիճակը ոչ միայն Անդրկովկասում: Դա ևս մի բավական խճճված հակամարտություն կառաջացնի Մերձավոր Արևելքում՝ ներգրավելով տարաշրջանային և համաշխարհային տերությունների շահերը: Կարող է կրկնվել նաև ուկրաինական սցենարը:

ԱՄՆ Կոնգրեսի միջազգային հարաբերությունների կոմիտեներում, լսումների ժամանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես եկավ անակնկալ հայտարարությամբ: Նրա խոսքով՝ «Ադրբեջանը պաշտպանության կարիք ունի, քանի որ երկար ձգվող սահման ունի Իրանի հետ»: Բլինքենը կոչ արեց չեղյալ հայտարարել «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ փոփոխությունը, որով արգելվում է Վաշինգտոնի անմիջական օգնությունը Ադրբեջանին: Բացի այդ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի  վարչակազմը 700 հազար դոլար է պահանջել միջազգային զորավարժություններում ադրբեջանական բանակի մասնակցությանն օժանդակելու համար: Բաքուն պաշտոնապես Վաշինգտոնի դաշնակիցը չէ, իսկ Միացյալ Նահանգներն էլ պաշտոնապես այդ անդրկովկասյան հանրապետությանը պաշտպանելու պարտավորություն չի ստանձնել: Բացի այդ, Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու թեկնածու չէ: Հետևաբար ամերիկացիների՝ Ադրբեջանին օգնություն ցույց տալու դրդապատճառները որոշ վերլուծության կարիք ունեն:

Ըստ Բլինքենի՝ Անդրկովկասում կարող է աշխարհաքաղաքական երկճյուղավորման նոր կետ առաջանալ, և դա կապված է Բաքվի ու Թեհրանի հետ, որոնց հարաբերությունները երբեք հարթ չեն եղել: Երկար տարիներ շատ իրադարձություններ տարածաշրջանում տեղի են ունեցել Իրան-Ադրբեջան-Հայաստան եռանկյունու ձևաչափով: Սակայն Իրանը (ինչպես և ԱՄՆ-ն, բայց ի տարբերություն Ռուսաստանի) լարվածությունն Անդրկովկասում չի համարել սոսկ «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային խնդիր»:

Միջուկային ծրագրի պատճառով Արևմուտքի հետ դաժան դիմակայության պայմաններում Թեհրանը տեսել և զգացել է համակարգային բնույթի խնդիրները՝ հանգուցված պատմական անցյալին: Առավել ևս, որ Վաշինգտոնը հրապարակային  հայտարարել է Իրանի ներսում էթնիկական գործոնի միջոցով իրավիճակը պայթեցնելու հնարավորությունների մասին, մատնանշել է Ադրբեջանի տարածքը որպես հարավային հարևանի դեմ գործողությունների պլացդարմ օգտագործելու հնարավորությունը:

Թե՛ ադրբեջանական, թե՛ արևմտյան մամուլում սկսել են հոդվածներ հայտնվել Ադրբեջանի Հանրապետության հետ Իրանական (կամ Հարավային) Ադրբեջանը միավորելու «իրավաչափության» մասին: Բուն Իրանում գտնվել են անձինք, որոնք պաշտպանում են այդ գաղափարը:

Սակայն Թեհրանում և Բաքվում իշխող վերնախավերն այդ գործընթացի առաջնահերթությունների հարցում տարակարծություններ են ունեցել և ունեն: Իսկ Իրանում էթնիկական ազգայնականության բորբոքումը, որին մասնակցում է նաև արտաքին գործոնը՝ այսպես կոչված երրորդ ուժը, ունակ է անկայունացնելու քաղաքական իրավիճակը ոչ միայն Ադրբեջանում և Իրանում, այլև տարածաշրջանի մյուս երկրներում:

Բաքվի համար հաղթական երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո Անդրկովկասում սկսվեցին լուրջ տեղաշարժեր:

Աշխարհաքաղաքական բնույթի մտավախություններ առաջին հերթին ծագեցին Թեհրանում: Լեռնային Ղարաբաղի հարավում Ջեբրայիլի, Ֆիզուլիի և Զանգելանի վերադարձով Ադրբեջանի հսկողության տակ առաջացավ Արաքս գետով 132 կմ ձգվող սահմանային գոտի Իրանի հետ: Ընդ որում, լարվածություն առաջացավ՝ կապված  2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնության կետերից մեկի մեկնաբանության հետ, որը վերաբերում է Ադրբեջանի և Նախիջևանի կապին զանգեզուրյան միջանցքով:

Իրանում անհանգստություն և մտահոգություն է հարուցում այն հանգամանքը, որ այդ միջանցքը կարող է անցնել իրանա-հայկական սահմանի մոտով՝ Հայաստանի Սյունիքի մարզի հարավում՝ Մեղրի քաղաքի շրջանում: Իսկ երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2021 թ. ապրիլի 21-ին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց, որ «զանգեզուրյան միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է մեր ազգային, պատմական և ապագայի շահերին» և «մենք կյանքի կկոչենք զանգեզուրյան միջանցքը ուզում է դա Հայաստանը, թե ոչ, եթե ցանկանա, ավելի հեշտ կլուծենք, եթե չի ցանկանա, կլուծենք ուժով», Թեհրանում սկսեցին լրջորեն խորհել Հայաստանի և Ադրբեջանի նոր պատերազմի հավանականության մասին:

Իրանի կողմից հետևեցին պատասխան գործողություններ, որոնք դուրս էին երկու երկրների սահմանային վեճի շրջանակներից: 30 տարվա մեջ առաջին անգամ Ադրբեջանի հետ սահմանում սկսեցին իրանական բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստորաբաժանումներ շարժվել: Երևանին էլ, իր հերթին, հաջողվեց Բաքվին ներքաշել երկու երկրների խաղաղության պայմանագրի պատրաստման արևմտյան բանակցային հարթակներ և «ստիպել» Արևմուտքին զբաղվել Անդրկովկասով: Ընդ որում, պատահական չէր, որ բեմում սկսեց ավելի հնչեղ առաջադրվել «ադրբեջանական հարցը», որի լուծումն ավելի ու ավելի ջանասիրաբար սկսեց ներգրավվել Վաշինգտոնի, Բրյուսելի և Անկարայի ամենատարբեր համադրություններում:

Երկրորդ տեղաշարժը կապված էր Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկի հետ, երբ Արևմուտքը խզեց Ռուսաստանի հետ լոգիստիկ շղթաները, Եվրամիության ճանապարհներով բեռնափոխադրումների սահմանափակումներ մտցրեց, ռուսական դրոշով նավերի համար փակեց նավահանգիստները և իր օդային տարածությունը:

Մոսկվայի համար ռազմավարական նշանակություն  ստացավ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը, որը ձգվում է  Պետերբուրգից Մումբայի Ադրբեջանով և Իրանով: Ի հայտ եկավ Մոսկվա-Պեկին-Թեհրան դաշինքը:

Բայց գլխավորն այն է, որ Իրանը Ռուսաստանի ու Չինաստանի հետ կապերի բուռն զարգացման հետ, ի հեճուկս անդրբեջանցի վերլուծաբանների ենթադրություններին, սկսեց արագ փոխել Պարսից ծոցում հարաբերությունները ավանդական հակառակորդների՝ Սաուդյան Արաբիայի և Միացյալ Արաբական էմիրությունների հետ: Նրանք այլևս չեն ծառայում որպես հակաիրանական գործողությունների պլացդարմ ԱՄՆ-ի գլխավորած «հավաքական» Արևմուտքի համար:

Ահա ինչու ԱՄՆ-ն սկսեց մեծ ուշադրությամբ վերաբերվել Բաքվին՝ բացահայտ խաղալով Թեհրանի հետ նրա հարաբերությունների լարվածության վրա, ինչ-որ կերպ բորբոքելով նրանց միջև «անսպասելիորեն» ծագած գաղափարական և քարոզչական պատերազմը և խրախուսելով ադրբեջանական իրրենդենտիզմն Իրանում:  

Այդ իրադարձությունները սկսեցին համապատասխանել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կոնյունկտուրային «Հյուսիս-Հարավ» նախագծի շրջանակներում, որում երկու երկրները պետք է «թույլ օղակ» դառնան: Ընդ որում, ինչպես նշում է ամերիկյան Eurasianet պարբերականը, «ամենաբարդ իրավիճակում հայտնվում է Բաքուն՝ պայմանավորված օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատմական, աշխարհագրական և աշխարհաքաղաքական պայմաններով»:

Ակնհայտ է, որ  Իրանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների ծավալման դեպքում կփլուզվի համագործակցությունն այնպիսի համատեղ նախագծերում, ինչպիսին է «Հյուսիս-Հարավը», ինչպես նաև բազմակողմ համագործակցության այլ ուղղություններում:

Իրանի և Ադրբեջանի առճակատումը, նույնիսկ ամենաաննշան, կփոխի իրավիճակը ոչ միայն Անդրկովկասում: Դա ևս մի բավական խճճված հակամարտություն կառաջացնի Մերձավոր Արևելքում՝ ներգրավելով տարաշրջանային և համաշխարհային տերությունների շահերը: Կարող է կրկնվել նաև ուկրաինական սցենարը:

Եթե ​​ճգնաժամը սրվի, նույնիսկ չեզոք խաղացողների համար, որոնք շահագրգռված են հնարավորինս արագ և արդյունավետ կարգավորել իրավիճակը, դժվար կլինի առաջարկել պատշաճ լուծում, որը բավարարի բոլոր կողմերին:

Այդ կապակցությամբ Մոսկվան հույս ունի, որ մոտ ժամանակներս կհաջողվի կազմակերպել եռակողմ ձևաչափով Ռուսաստան-Իրան-Ադրբեջան հանդիպում: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Հուսով ենք, որ մոտ հեռանկարում կհաջողվի կոնսենսուս ձեռք բերել եռակողմ հանդիպման օրակարգի և ժամկետների հարցում, և մենք մեր կողմից պատրաստ ենք նպաստել դրան»:

Մոտ օրերս սպասվում է նաև Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի այցը Մոսկվա: Նոր աշխարհաքաղաքական փոփոխությունների ռազմավարական մասշտաբը և վեկտորն Անդրկովկասում դեռ նոր է ձևավորվում:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REGNUM

 

 

Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան Իրան

«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն
Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Ավելին
Ավելին