f

Անկախ

Կամ մենք, կամ իրենք, այլ տարբերակ չկա


2022 թվականին բիզնես գործունեությամբ ղբաղվելու ընթացքում, պետական բյուջե եմ վճարել, ընդհանուր առմամբ, մոտ 20 մլն դրամ գումար։ Երկար ժամանակ է, ինչ հասունացել են բազմաթիվ նոր բիզնես գաղափարներ, որոնց իրականացմանը, սակայն, մի բան է պակասում՝ ապագայի ու խաղաղության նկատմամբ վստահություն։ Վստահաբար այս խնդրի առաջ եմ կանգնած ոչ միայն ես, այլև ողջ գործարար հատվածը, էլ չասեմ դրսի ներդրողների մասին, ում համար Հայաստանում ներդրում անելը բավական ռիսկային է։ Ինչի համար եմ սա գրում, որպեսզի որևէ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, թե հայրենասիրության կոչի հերթական պաթոսն եմ տարածում։ Ցավում եմ, սակայն ցանկացած առողջ վերլուծություն կասկած չի թողնում․ մինչև թշնшմու նկատմամբ հաղթանակ չտանենք՝ զուր է լինելու մեր թափած ջանքը հայոց հողի վրա։ Ասել եմ ու էլի եմ ասում, ես խաղաղություն շատ եմ սիրում, ես ինքս անհայր եմ մեծացել ու գիտեմ, թե ինչպիսի դժբախտություն է, երբ երեխան մեծանում է առանց ծնող։ Սակայն այժմ գիտակցում եմ, որ շատ ավելի մեծ դժբախտություն է, երբ երեխան ունենում է ծնող, որը ազգային-գոյաբանական խնդիրների լուծումը թողնում է իր իսկ զավակների ուսերին։ Սիրելի հայեր, սթափվեք, Ձեր առօրեական երջանկությունը, կոմֆորտն ու կյանքի հարմարությունները խիստ ժամանակավոր են։ Մեզ պետք է համախմվել, արյան ու քրտինքի գնով վերջին ու հաղթական պատերազմը մղել մեր արևելյան թշնШմիների դեմ: Խնդիրը շատ պարզ է՝ կամ մենք, կամ իրենք։ Կեղծ են խաղաղության մասին պնդումները, պիղծ են Արցախը տալու և հանգիստ ապրելու գաղափարները։

Կամ մենք, կամ իրենք, այլ տարբերակ չկա։

Ինչքան շուտ սա գիտակցենք, ինչքան շուտ պատրաստվենք հայրենական մեծ պատերազմին, այնքան ապրելու և գնչու չդառնալու շանսերը մեծ են լինելու։ Իսկ սա անել ներկայիս ձախողված ու ապազգային իշխանությունների գլխավորությամբ, ուղղակի անհնար է։ Հետևաբար ազգային-ազատագրական պայքարի առաջին քայլը սրանց պատմության աղբարկղն ուղարկելն է։ Հավանաբար առաջիկայում կհրահրվի նոր պատերազմ՝ հերթական խայտառակ փաստաթղթի ստորագրումն արդարացնելու համար։ Հենց այդ ժամանակ պետք է ձևավորված լինի այնպիսի քաղաքական մոբիլիզացված ուժ, որը նախևառաջ պետք է զերծ լինի նախկինների արատավոր պիտակից և երկրորդ՝ ունենա հստակ ազգային դիմագիծ՝ այս անդեմ աշխարհում սեփական շահը առաջ տանելու համար։ Մեզ օր առաջ պետք է ձևավորել այդ վստահելի համախումբը, որն իր ձեռքը կվերցնի երկրի կառավարումը հերթական ճգնաժամի ժամանակ։ Եթե մենք կարողանանք ձևավորել այդ ուժը, ապա սրանցից ազատվելը կդառնա թեթև տեխնիկական խնդիր։ Մտածենք այս թեմաների շուրջ, առջևում մեզ ճակատագրական օրեր են սպասում։

Վարդան Սրտաշյան ՖԲ Գրառում տնտեսություն Ադրբեջան Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին