f

Անկախ

Մահացել է ամերիկահայ գրող և հասարակական գործիչ Երվանդ Ազատյանը


 Մարտի 25-ին Միացյալ Նահանգներում կարճատև հիվանդությունից հետո կյանքին հրաժեշտ տվեց հայտնի ամերիկահայ գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ Երվանդ Ազատյանը։ Նա 88 տարեկան էր, տեղեկանում ենք «Օրեր» պարբերականից։

Միայն վերջերս էր Ազատյանը Բուենոս Այրեսում մասնակցել Թեքեյան կենտրոնի նոր մասնաշենքի բացմանը, ապա առողջության վատթարացման պատճառով գտնվում էր Մայամիի հիվանդանոցում։

«Նրա ավանդը մեծ է ոչ միայն սփյուռքահայության, այլև Հայաստանի մշակութային ու գրական կյանքի զարգացման հարցում։ Մոտ 25 տարի լինելով է ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի ատենապետ, նա անգնահատալի աշխատանք է տարել սփյուռքի ու Հայաստանի մշակութային կառույցների աջակցության հարցում, 1990-ականների առաջին ծանր տարիներին այս հիմնադրամի միջոցով զգալի օգնություն ցույց տրվեց Մատենադարանին, մշակույթի ու գրականության հայտնի դեմքերին»,-նշում է պարբերականը։

 

Նրա հայերեն և անգլերեն վերլուծությունները տպագրվել են «Պայքար», «Արմինյըն միրոր սփեքթեյթոր» և «Ազգ» թերթերում, որոնց ընտրանին լույս է տեսել նաև առանձին գրքերով՝ դառնալով վերջին 40 տարիների հայկական սփյուռքի և Հայաստանի անցուդարձի կարևոր վավերագրերից մեկը։ Ժամանակակից աշխարհի քաղաքական զարգացումների ու Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին դիպուկ ու ազդեցիկ հոդվածները միշտ առանձնացրել են Ազատյան հոդվածագրին իրենց շահեկանությամբ և օբյեկտիվությամբ, իրադարձությունները կանխատեսելու և դրանց ամբողջական վերլուծությունը ներկայացնելու հմտությամբ։

Արժանացել է Հայ եկեղեցու Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ, Հայաստանի ազգային գրադարանի Հակոբ Մեղապարտ շքանշանների, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի։

մահազդ Երվանդ Ազատյան ԱՄՆ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին