f

Անկախ

Բառերը ջերմանում ու գույներ են հագնում Բանաստեղծությունը Աստծո տունն է, Ուր նորոգվում է Սիրո ցավը։ Վարդան Հակոբյան


Խոսք ընթերցողի

Բոլորովին վերջերս մեր երևելիների հավերժության աստղաբույլին միացած արցախցի պոետի խոսքերն էին պտտվում ուղեղումս, երբ ավարտեցի բժիշկ, ճարտարագետ Ռաֆիկ Տեր-Գրիգորյանի բանաստեղծությունների <<Չգրված երգերս>> /Երևան, <<Արմավ>>, հրատ․, 2022թ/ փոքրիկ ժողովածունե։ Միանգամից ասեմ, որ այն գուցե պստիկ է, բայց  ճստիկ է։
Իրական կյանքի հայելային արտացոլանք են բանաստեղծությունները՝ ապրող և ապրեցնող։ ՀԻմնական թեման Հայաստանն է, սերն ու խոհականությունը։ ԱՆձնական հոգու վայելքն ու խռովքն է այստեղ և հեղինակի խոսքն առ Աստված, որ փորձում է կիսել ընթերցողի հետ ՌԱֆիկ Տեր-Գրիգորյանը․
            Քո փառքի համար մենք շատ ենք զոհել,

            Հավատքիդ համար՝ հեղեղել արյուն,

            Աղոթքիդ համար տաճար կառուցել՝

            ՁԱյնը մեր հոգու լինի քեզ հասու․․․

Բանաստեղծական պատկերներում և՛ Ղարաբաղ կա, և՛ ծագող արև, և՛ մայրապատում կա ու սիրո երգ։ Հեղինակը իր տողերի հետ մեկ մանկանում, մեկ էլ միանգամից հասունանում ու բժիշկ-խորհրդատու է դառնում․
            Դե վեր կաց, պոե՛տ, պետք չի հապաղել
            Չգրված երգով վերք չեն ամոքում․․․

Կարդացի և միանգամից կիսում եմ գրքի խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանի առաջնախոսքի և Նորայր Ղազարյանի ,բանաստեղծական խոստովանություններե  վերնագրված վերջնախոսքում բարձրաձայնված գնահատականները։ Ժողովածուի ավարտին նաև բանաստեղի կենսագրությունն է։ Այնպես, որ հարգարժան ընթերցող խորհուրդ եմ տալիս կարդալ Ռաֆիկ Տեր-Գրիգորյանի բանաստեղծությունները, որի ամեն մի տողում բառերը գույներ են հագնում և ջերմանում, լուսավորում համբերատար ընթերցողի կյանքի ճանապարհը ։ Ամենևին էլ  պատահական չէ, որ ՌԱֆիկ Տեր-Գրիգորյանի առաջին գիրքը տպագրության են երաշխավորել երջանկահիշատակ Տանյա Թանդիլյանի և ժամանակին մամուլի հսկման բաժնի պետ Գր․ Մարտիրոսյանի և այլոց խորհրդով, ովքեր նրա բանաստեղծությունները կարդալուց հետո հարցրել են ,Բա դու ու՞ր էիրե։ Ընթերցող բարեկամ, ես գտա բժիշկ-բանաստեղծ ՌԱֆիկ Տեր-Գրիգորյանին երևանաբնակ քրոջս հարսի՝ Հասմիկի հորդորով։ Դու էլ  մուտք գործիր Տեր-Գրիգորյանի գրական աշխարհ։ Համոզված եմ, որ ջանքերդ ու ծախսած ժամանակդ իզուր չեն լինելու։
                                                                        Վաղարշակ Ղորխմազյան    

Վաղարշակ Ղորխմազյան Ռաֆիկ Տեր-Գրիգորյան Հայաստան

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին