f

Անկախ

«Հայաստանը ոչ թե Ռուսաստանի դաշնակիցն է, այլ դավաճանը». Մարկով


«Московский комсомолец»-ի խնդրանքով քաղաքագետ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը բացել է Միջազգային քրեական դատարանին Հայաստանի միանալու իսկական պատճառը:

_ Սերգեյ Ալեքսանդրովիչ, ձեր տելեգրամ ալիքում հայկական սահմանադրական դատավորների որոշումը բնորոշեցիք որպես «ապտակ Ռուսաստանին Հայաստանի կողմից»: Դուք վստա՞հ եք, որ դա պատահական համընկնում չէ:

- Ձևականորեն նրանց մոտ ամեն ինչ ընթանում էր ըստ բյուրոկրատական ընթացակարգի, բայց եթե նրանք Ռուսաստանի դաշնակիցն են եղել, ապա Մրջազգային քրեական դատարանի որոշումից (Ռուսաստանի նախագահի վերաբերյալ- "МК") հետո կվերանայեին այդ ընթացակարգը և կհետաձգեին Հռոմի կանոնադրության ճանաչումը: Մինչդեռ նրանք չուզեցան դա անել: Թեպետ շատ լավ հասկանում էին, որ դա վիրավորական է Պուտինի և Ռուսաստանի համար, դա բացահայտ նշան է, որ Հայաստանը ոչ թե Ռուսաստանի դաշնակիցն է, այլ դավաճանը: Եվ այդ տեսանկյունից այդ ընտրությունը պատահական չէ: Ի՞նչ է, նրանք չէին կռահո՞ւմ, թե դա ինչպես կընկալվի: Կռահում էին: Այդ ինչ արտակարգ շտապողականություն  է: Այո, նրանք Ադրբեջանի հետ վեճեր ունեն. նրանք նրան տարբեր բաներում են մեղադրում: Բայց նրանք ավելի քան 20 տարի չէին շտապում միանալ Միջազգային քրեական դատարանին (Հռոմի կանոնադրությունը Հայաստանը ստորագրել է 1999 թ., սակայն չի վավերացրել- "МК"), բայց հիմա, չգիտես ինչու, դա նրանց խիստ պետք եկավ:

- Այդ դեպքում ի՞նչ կա այդ որոշման տակ: Ի՞նչ նպատակ է հետապնդվել:

- Ամեն ինչ շատ պարզ է: Բանն այն է, որ երկուսուկես տարի անց ավարտվում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ներկայիս համաձայնության գործողության ժամկետը: Երկուսուկես տարի անց, եթե ամեն ինչ տեղի ունենա այնպես, ինչպես հիմա, ռուսական խաղաղապահները կհեռանան, և այնտեղ կմտնի ադրբեջանական բանակը: Հայաստանը չի ուզում Ղարաբաղը Ադրբեջանին տալ: Բայց ինչպես ցույց տվեց երկրորդ ղարաբաղյան պատերազմը, Հայաստանի բանակը էապես թույլ է Ադրբեջանի բանակից: Ուստի նրանք ցանկանում են, որ իրենց փոխարեն մի ուրիշը կռվի՝ ռազմական կամ քաղաքական ձևով: Քանի որ Ռուսաստանը չի ուզում կռվել, Ռուսաստանը նախընտրում է չեզոք մնալ, նրանք ցանկանում են Ռուսաստանը փոխարինել ՆԱՏՕ-ով, ԱՄՆ-ով, Ֆրանսիայով:

- Այսինքն՝ Միջազգային քրեական դատարանին միանալը ռևերանս է Արևմուտքի կո՞ղմը այդ նպատակով:

- Այո, ես կարծում եմ, որ դա միտումնավոր անարգանք է Պուտինին և Ռուսաստանին: Փաշինյանը կարծես Վաշինգտոնին և Փարիզին ասում է, որ իր գլխավոր հարաբերությունները ԱՄՆ-ի և Փարիզի հետ են. ես ձերն եմ, ես Մալչիշ-Պլախիշ եմ, ես դավաճանել եմ Պուտինին ու Ռուսաստանին, վերցրեք ինձ:

Եվ դա բնավ էլ առաջին արարքը չէ: Նրանք, օրինակ, առաջարկեցին դիտորդների առաքելություն ստեղծել հայ-ադրբեջանական սահմանին: ՀԱՊԿ-ն ասաց՝ դե լավ, եկեք անենք: Ոչ, նրանք արգելակեցին ՀԱՊԿ-ի որոշումը: Ասացին՝ ավելի լավ է Եվրամիության առաքելություն անենք:

Քաջ հայտնի է նաև, եր երբ Պուտինը ժամանեց այնտեղ՝ Հայաստան, նրա դեմ ցույց կազմակերպեցին: Ընդ որում, դա արեցին Փաշինյանի հետ կապված քաղաքական գործիչները, իշխող կուսակցությունից, բնավ էլ ոչ ընդդիմադիրները:

- Մենք կորցնո՞ւմ ենք, ավելի ճիշտ՝ արդեն կորցրե՞լ ենք Հայաստանը, թե՞ այնուամենայնիվ այն դեռևս մեզ համար վերջնականապես կորսված չէ:

- Սոցիոլոգիայի համաձայն՝ Հայաստանի բնակչությունն իրենց ամենաբարեկամ երկիր համարում է Ֆրանսիան: Ռուսաստանը երկրորդ տեղում է, երրորդ տեղում կարծեմ ԱՄՆ-ն է: Այսինքն՝ դեռ լրիվ չենք կորցրել: Բայց դե ի՞նչ են նրանք ուզում: Կոպիտ ասած՝ ուզում են, որ իրենք նստեն ծխեն, կոնյակ խմեն, իսկ ռուս Վանյան և Պետյան մեռնե՞ն իրենց համար՝ կռվելով ադրբեջանցիների դեմ: Ահա թե ինչն է իրենց պլանը: Բայց մենք, իհարկե, այդ պլանով չենք գնա: Ե՛վ Պուտինը, և՛ Ռուսաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը կարծում են, որ մենք պետք է չեզոք լինենք այդ հակամարտությունում: Ուստի  կձգտեն մեզ այնտեղից աստիճանաբար դուրս մղել: Եվ եթե այդպես է, ապա գուցե արժի հայտարարել. լավ, ուրեմն մենք հարաբերություններ կծավալենք Ադրբեջանի հետ և կօգնենք Ադրբեջանին վերցնելու Ղարաբաղը: Գուցե դա՞ սթափեցնի այդ մարդկանց:

Աղբյուրը՝ Московский комсомолец

 

 

Տարածաշրջան Հայաստան Ռուսաստան հարցազրույց

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին