f

Անկախ

«Նավոդկաներով» աշխատում եք, ««Ձեզնից լավ «նավոդկա տվող չկա». ԱԺ–ում իրավիճակը լարվեց


Բանակցություններից տպավորություն է ստեղծվում, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ամենակարեւոր կետը, որտեղ չկա ըմբռնում, Արցախի կարգավիճակի հարցն է: Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Բայց հարցն էսպիսին է՝ կա՞ն արդյոք Ադրբեջանի կողմից պահանջներ Հայաստանին վերաբերող, որոնք ձեզ համար ընդունելի են կամ ընդունելի չեն: Արդյոք ադրբեջանական պահանջների մեջ կա ռեպարացիաների հարց, արդյոք այդ պահանջների մեջ կա այսպես կոչված, անկլավների վերադարձի հարց, արդյոք այնտեղ կա ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակվելու պահանջ: Ասում եք բանակցությունների հիմքը Ալմա Աթայի հռչակագիրն է, արդյոք դուք այդ հիմքը վերցրել եք նաեւ Հայաստանի Գերագույն խորհրդի վերապահումով, թե ոչ»,-ասաց նա՝ իր հարցերն ուղղելով ԱԳ նախարար  Արարատ Միրզոյանին:

Նախարարն ի պատասխան ասաց. «Ես հույս ունեմ, տիկին պատգամավոր, որ դուք շատ լավ հասկանում եք բանակցային գործընթացը որքանով կարող է լինել հրապարակային, որքանով՝ ոչ, երբ խոսում եք հայ ժողովրդի՝ բոլոր դետալներին տեղյակ լինելու մասին: Ես հույս ունեմ, որ եթե դուք այս տարիքում լինեիք մի քանի տարի առաջ, նույն պահանջը կներկայացնեիք նաեւ այն ժամանակվա իշխանություններին: Բայց արդեն շատ բան հրապարակային է, կարող եք հիմա տեղեկանալ՝ երբ ինչ են բանակցել: Մենք էլ բանակցում ենք մեր պատկերացումների, ստանձնած պարտավորությունների շրջանակներում: Բնականաբար, չի կարող ամեն տառը հրապարակային դարձնել:

Ինչ վերաբերում է ձեր տված հարցերին, ու էլ ի՞նչ կարող եք հուշել, բազմաթիվ են դեպքերը, որ «նավոդկաներով» համագործակցաբար աշխատում եք»:

Քրիստինե Վարդանյանը տեղից ասաց. «Ձեզնից լավ «նավոդկա տվող չկա, ի՞նչ եք ձեզ թույլ տալիս», ինչին ԱԳ նախարարն արձագանքեց. «Չեք ամաչո՞ւմ»:

Իրավիճակը լարվեց, նիստը վարող Սարգիս Խանդանյանն էլ նկատեց. «Էս ա մեր ընդդիմության որակը»:

Քրիստինե Վարդանյանը նկատեց. «Դուք, ըստ էության, չհերքեցիք որ նման պահանջներ կան: Դուք դրա հնարավորությունն ունեիք»:

«Դուք գոնե գիտակցո՞ւմ եք, որ դուք հիմա շարունակում եք այլ ջրաղացների ջուր լցնել»,-ընդգծեց Արարատ Միրզոյանը, ինչին ընդդիմադիր պտգամավորն արձագանքեց. «Էդ մանր շուստրիությունները, որ Թուրքիայի, Ադրբեջանի հատուկ ծառայությունները ԱԳՆ-ն, մյուս նախարարությունները չգիտեն՝ ինչ է կատարվում, չեն կարողանում նստել ու պահանջներ ներկայացնել,  ու պիտի ԱԺ արտաքին հրաբերությունների հանձնաժողովի նիստին հետեւեն ու էստեղից  ֆայմեն ու ինչ-որ բաներ վերցնեն… նման մանր շուստրիությամբ եք երեւի բանակցությունները վարում, որ էս կետում ենք: Ինչ ես հարցրել եմ, բաց,  հրապարակային ելույթներում եւ ուղերձներում անդրադարձ կա»:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով Տեսանյութ Հայաստան

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին