f

Անկախ

ԱՐԺԱՆԻ ՆՎԵՐ ՀԱՅ ԿԻՆՈՅԻ 100-ԱՄՅԱԿԻՆ


Խոսք ընթերցողի

՛՛Նորություն էր հայ իրականության մեջ կինոարվեստը,որի կնքահայրը եղավ Համո Բեկնազարյանը: Րաֆֆուց մինչև Բակունց՝ այսպիսի ուղի սահմանեց նա մեր կինոարվեստում:

            Նրան իր կենդանության օրոք ոչ մի մարդ նորարար չանվանեց, բոլորը նրան պարտք մնացին...՛՛

            Սա գրականագետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արշալույս Արշարունու գնահատանքի խոսքի վերջնամասն է, որը զետեղված է հայ կինոյի նվիրյալ Համո Բեկնազարյանին նվիրված ՛՛Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին՛՛ (Երևան, ՛՛Հայաստան՛՛ հրատ, 2023թ.) ժողովածույում:

Տիտղոսաթերթը միանգամից հուշում է, որ ընթերցող լայն շրջանակներին հասցեագրված հուշերի այս ուշագրավ գիրքը տպագրության է պատրաստվել 1980թ-ին՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կերպարվեստի բաժնի վարիչ Վիլենա Մելիք-Օհանջանյանի նախաձեռնությամբ և անխոնջ նվիրումով: Արժե, որ ընթերցողը հենց սկզբից իմանա, որ այսքան տարի անց գրքի տպագրությունը իրականություն է դարձել վերջինիս դստեր՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ռուսաստանյան ազգային կանխարգելիչ սրտաբանության միության  նախագահ Նանա Պողոսովայի հովանավորության շնորհիվ, ինչի մասին գրքի ավարտին գնահատանքի խոսք է ասված հրատարակչի կողմից: Ժողովածուն բացվում է արվեստագիտության թեկնածու ԵԹԿՊԻ դոցենտ Սիրանույշ Գալստյանի նախաբանով: Նրա արժևորումներից հետո շարունակվում են ժողովածուն կազմողի ,Հայ կինոյի հպարտությունըե շարադրանքում:

...Ականավոր կինոռեժիսորի կյանքի, դերասանական և ռեժիսորական գործունեության մասին պատմում են հայ և տարբեր ազգերի կինոգործիչներ՝ Հենրիկ Մալյանը, Յուրի Երզնկյանը, Ստեփան Կևորկովը, Արտյոմ Կարապետյանը, Ալեքսանդր Ֆեվրալսկին, Վերիկո Անջափարիձեն, Բորիս Սովերը և ուրիշներ: Թվով 18 հեղինակներ, որոնց մասին ևս ծանոթագրություններ կան գրքում: Հեղինակների կողմից Համո Բեկնազարյանի անվան գրության տարբեր ձևերը (Համո Բեկ-Նազարով,...) տեքստում պահպանվել են: Ընթերցողին շատ բան կհուշեն գրքում զետեղված Համո Բեկնազարյանի կյանքի և գործունեության հիշարժան տարեթվերը՝ ծնվել է 1881թ. մայիսի 9-ին Երևանում, ... , մահացել է 1965թ ապրիլի 25-ին Մոսկվայում, թաղվել է Մոսկվայի Վագանկովյան հայկական գերեզմանատանը: 1966թ. ,Հայ ֆիլմե կինոստուդիան կոչվել է Համո Բեկնազարյանի անվամբ, ՛՛Հայաստան՛՛ հրատարակչությունը 1968թ. լույս է ընծայել Հ. Բեկնազարյանի ՛՛,Հուշեր դերասանի և կինոռեժիսորի՛՛ե գիրքը, որի ռուսական տարբերակը Մոսկվայում լույս է տեսել 1965թ.: Այս և մյուս թվերից ավելի խոսուն են գրքում տեղ գտած վավերագրությունները և ուշագրավ նկարները:

Որպես մասսայական ընթերցող կարդացի ժողովածուն, բայց այն փակում եմ համոզված, որ այն դասագրքի արժեք ունի կինոարվեստի և ընդհանրապես մշակույթի բնագավառի մասնագետների և ուսանողների համար ու արժանի նվեր է հայ կինոյի հարյուրամյակին: Ուզում եմ, որ ընթերցողն իմանա նաև, որ աշխատությունը տպագրվել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի (տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյան) կողմից, իսկ գրախոսը՝ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու Կարեն Քալանթարն է:

 

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Վաղարշակ Ղորխմազյան Համո Բեկնազարյան հայ կինո Հայաստան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին