f

Անկախ

Ալիևը վճռականություն է ցուցադրում. պատերազմն Իրանի սահմանի մոտ ուրվագծվում է. EurAsia Daily


Ճշմարիտ է, որ աշխարհի ճակատագիրը որոշվում է Ուկրաինայի տարածքում ծավալվող մարտերի դաշտում, սակայն հետխորհրդային տարածությունում ուրիշ տարածաշրջաններ էլ կան, որտեղ ամեն պահի կարող է ռազմական բախում բռնկվել մեծ տերությունների մասնակցությամբ: Նման տարածաշրջաններից մեկն էլ բազմաչարչար Անդրկովկասն է, որտեղ հայ-ադրբեջանական հակամարտության տակ քողարկված է համաշխարհային խաղացողների հակամարտությունը:

Մարտի 16-ին Անկարայում տեղի ունեցավ Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովը, որին մասնակցեց նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպես և մյուս մասնակիցները, նա հանդես եկավ ճառով, որում, բացի Թուրքիայի երկրաշարժի հետևանքների վերացումից, անդրադարձավ նաև հրատապ քաղաքական թեմաներին: Եվ փաստացի մայիսի 14-ին նշանակված համընդհանուր ընտրությունների շեմին պաշտպանեց Թուրքիայի ներկայիս նախագահին:

«Ադրբեջանը և Թուրքիան միշտ էլ եղել են կողք կողքի թե՛ ուրախ, թե՛ տխուր օրերին: Այդպես կլինի նաև հետագայում»,- ասաց նա՝ վստահություն հայտնելով, որ Էրդողանին կհաջողվի վերացնել երկրաշարժի հետևանքները, ապա թվարկեց նրա և թուրք ժողովրդի աջակցությունը ղարաբաղյան պատերազմի հաղթանակում:

Եվ անդրկովկասյան հանրապետության ղեկավարը բացարձակապես իրավացի է: Թուրք-ադրբեջանական միությունը որևէ կապ չունի այն հանգամանքի հետ, թե ովքեր են իշխանության ղեկին Անկարայում և Բաքվում: Ուստի զարմանք է հարուցում որոշ փորձագետների կարծիքը, որոնք ենթադրում են, թե Քեմալ Քըլըչդարօղլուն, որ 2020 թ. նոյեմբերի 8-ին շնորհավորեց ադրբեջանական բանակին Շուշին «ազատագրելու» համար, քաղաքականություն կվարի թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ դուրս թողնելով Ադրբեջանի և Հայաստանի բանակցային գործընթացը (տե՛ս Թուրքիան դեմ չէ, որ Հայաստանը վերածվի Արևմտյան Ադրբեջանի): Բայց և այնպես Էրդողանի հետ ավելի  հեշտ է համագործակցել, որը իշխանության է եկել 2003 թ.: Ուստի նրա ելույթի հաջորդ մասը բացահայտ աջակցություն էր Թուրքիայի գործող նախագահին:

Այնուհետև Ալիևն անցավ իր սիրած թեմային, սկսեց պատմել, թե ինչ են արել Հայաստանը և հայերը այն տարածքներում, որոնք երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքներով անցան Ադրբեջանի հսկողությանը: Նաև քաղաքական բնույթի մեղադրանքներ առաջադրեց.

«Թեպետ Հայաստանը Պրահայում և Սոչիում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, դեռևս լիովին չի հանել իր զորքերը Ադրբեջանի տարածքից: Ղարաբաղում մնում են անօրինական հայկական խմբավորումներ և քրեական տարրեր: Հայաստանը նաև  հրաժարվում է զանգեզուրյան միջանցքը բացելու պարտավորությունից: Այդպիսով Հայաստանը կոպտորեն խախտում է 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարությունը և պետք է պատասխանատվություն կրի դրա համար»:

Այս առնչությամբ հարկ է մի քանի պարզաբանումներ անել: Նախ, Հայաստան ասելով՝ Ալիևը նկատի ունի ոչ թե Հայաստանի Հանրապետության բացարձակ մեծամասնությունը, այլ միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որը ցանկանում է Ղարաբաղը ներառել Ադրբեջանի կազմում այնպես, որ պահպանվեն ղարաբաղցի հայերի իրավունքները (մենք ձեռնպահ կմնանք դրանց իրատեսական լինել-չլինելոււ մեկնաբանությունից 2023 թ.): Սակայն Փաշինյանը բնավ էլ Հայաստանի բոլոր բնակիչները չէ, որոնցից շատերը չեն հրաժարվել միացումի գաղափարից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման համար պայքարից: Երկրորդ՝ դեռ 2023 թ. հունվարի 10-ին ադրբեջանական ալիքներին տված հարցազրույցում Ալիևը խոստովանեց, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում չկա «զանգեզուրյան միջանցք» արտահայտություն (տե՛ս  Ադրբեջանի աստեղային ժամը. Ալիևը շտապում է հեգեմոնիա հաստատել Անդրկովկասում): Ավելին, նա հայտարարեց, որ հետագայում հենց ինքն է քաղաքական օրակարգ գցել «զանգեզուրյան միջանցք» եզրույթը: Հետևաբար հաղորդակցությունների ապաշրջափակումը և թուրք-ադրբեջանական տանդեմի առաջադրած արտատարածքային զանգեզուրյան միջանցքը, որը պետք է անցնի Հայաստանի տարածքով, երկու տարբեր բաներ են:

Ադրբեջանը չէր կարող այդպես համարձակ պահանջներ ներկայացնել Հայաստանին, եթե  մյուս թյուրքական պետությունները սեփական շահերը չունենային Ղարաբաղի հարցում, ինչն էլ և նշեց Ալիևը:

Բայց եթե պաշտոնական Բաքվի ռազմատենչությունը Ղարաբաղի նկատմամբ դեռ կարելի է բացատրել այն հանգամանքով, որ այն մի քանի տասնամյակ եղել է Ադրբեջանական ԽՍՀՄ-ի կազմում, ապա Ալիևի սքողված տարածքային նկրտումներն ավելի դժվար է բացատրել.

«Հարգելի գործընկերներ, թյուրաքական աշխարհը չի սահմանափակվում թյուրքական պետությունների սահմաններով: Թյուրքական աշխարհն ընդգրկում է ավելի մեծ աշխարհագրություն: Աշխարհում ապրում է ավելի քան 50 միլիոն ադրբեջանցի: Միայն 10 միլիոնն է ապրում անկախ Ադրբեջանական Հանրապետությունում»:

Հայտնի է, որ ամենից շատ ադրբեջանցի թուրք ապրում է Իրանում: Այդ դեպքում Ալիևի ճառի այդ դրվագը նշանակում է, որ Բաքուն չի հրաժարվել այաթոլլայի հակառակորդների աջակցությունից և Իրանից այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի» անջատումից: Նման գաղափարները ավելի ու ավելի բարձր են լսվում անդրկովկասյան հանրապետությունից 2022 թ. աշնանից ի վեր:

Եթե Ադրբեջանի նախագահը պատրաստ է փոխել ադրբեջանա-իրանական սահմանը, ապա առավել ևս կփորձի  խլել բուն Հայաստանի տարածքը.

«Մեր հայրենակիցները, որոնք էթնիկ զտման են ենթարկվել Արևմտյան Ադրբեջանում, այժմ միավորվել են Արևմտյան Ադրբեջանի համայնքում: Նրանք իրենց առջև պատմական հողերը խաղաղ վերադառնալու խնդիր են դրել: Վերադարձի հայեցակարգի համաձայն, որ մշակել է Արևմտյան Ադրբեջանի համայնքը, ադրբեջանցիների վերադարձի համար, որոնք բռնի տեղահանվել են ներկայիս Հայաստանի տարածքից, հայրենի հողեր վերադառնալու համար պետք է իրավաբանորեն պարտադիր միջազգային համաձայնություն ձեռք բերվի համապատասխան վավերացման և երաշխիքի մեխանիզմով: Այնպես, ինչպես մենք՝ ադրբեջանական պետությունը, կապահովենք Ղարաբաղում ապրող հայերի համար  անհատական իրավունքներ և անվտանգություն, այնպես էլ Հայաստանը պետք է անհատական իրավունքներ և անվտանգություն ապահովի արևմտյան ադրբեջանցիների համար փոխադարձության սկզբունքի հիման վրա»:

Վերջին զեղումը Ադրբեջանում հայերի իրավունքների ապահովման մասին տարօրինակ է հատկապես 1918-1920 թթ. իրադարձությունների և ներկայիս հակամարտության պարագայում, որը սկիզբ է առել 1988 թ.:

Չի կարելի համարել, որ Ադրբեջանի նախագահը բլեֆ է անում և չի պատրաստվում իրականացնել իր սպառնալիքները: Մարտի 18-ին նա շնորհավորեց Ադրբեջանի քաղաքացիներին Նովրուզի առիթով՝ գտնվելով Ղարաբաղի Թալիշ գյուղում: Անկեղծ ասած՝ դա տոնական շնորհավորանք չէր, այլ քաղաքական հայտարարություն, որում այսպիսի անակնկալ զեղումներ կային.

«Այստեղից՝ ազատագրված Թալիշ գյուղից մենք նախազգուշացնում ենք որոշ երկրներին, որոնք Հայաստանի թիկունքում են. հրաժարվեք այդ կեղտոտ գործողություններից: Որևէ կողմնակի ուժ չի կարող ազդել ադրբեջանական պետության, ժողովրդի կամքի վրա»:

Թե ում նկատի ունի Ալիևը «Հայաստանի հովանավորների» անվան տակ, այնքան էլ պարզ չէ: Նկատելի է միայն, որ ադրբեջանական ԶԼՄ-ները զարգացած երկրներից ջանասիրաբար գրոհում են Ֆրանսիայի վրա, որը, ի հեճուկս հայ եվրոատլանտիստների, պատժամիջոցներ չի սահմանում Ադրբեջանի և նրա ղեկավարության դեմ: Ասենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն էլ պաշտոնական Փարիզը չի պատրաստվում ճանաչել:

Իհարկե, այնուհետև Ալիևը սկսեց ավելի հասցեական մեղադրանքներ շարել.

«Տեսեք, թե ինչքա՜ն էր հղփացել Հայաստանի ղեկավարությունը, որ հայտարարում էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, վերջ», նա ցանկանում էր խլել ադրբեջանական ժողովրդի օրինական իրավունքը: Ցավոք, Հայաստանի ետևում կանգնած ուժերը, այդ թվում այն ժամանակվա Մինսկի խմբի համահիմնադիր երկրները որևէ կերպ չարձագանքեցին այդ հայտարարությանը: Տեսեք, թե ինչքա՜ն անարդար քայլեր, ինչքա՜ն կեղտոտ գործողություններ են ձեռնարկվում այժմ մեր դեմ, այն բանից հետո, երբ Ադրբեջանն ազատագրեց իր հայրենի հողերը: Հայերի հովանավորները՝ այն երկրները, որոնք համամիտ են Հայաստանի նվաճողական քաղաքականությանը, մեր դեմ տեղեկատվական պատերազմ են հայտարարել: Որոշ երկրներում ինչ-որ խորհրդաժողովներ են կազմակերպվում,, գիտաժողովներ՝ կապված Ադրբեջանի ներքին գործերի հետ: Որոշ հայամետ երկրներ ճանաչում են «Լեռնային Ղարաբաղի անկախությունը», որը գոյություն չունի աշխարհի քարտեզի վրա, գոյություն չունի Ադրբեջանի տարածքում: Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ օկուպացիայի շրջանում այդ բոլոր ուժերի միակ նպատակը եղել է օկուպացիան հավիտենական դարձնել: Չլուծել այդ հակամարտությունը, այլ սառեցնել»:

Մինսկի խմբի համանախագահներն էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Վերջինիս հարցը մենք արդեն պարզեցինք, իսկ ահա Ամերիկայի առնչությամբ հարկ է մի քանի կարևոր հանգամանք հիշել: Նախ, չնայած հայկական լոբբիին և հայկական սփյուռքին, 2022 թ. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ երկարացրեց 907-րդ փոփոխությունները Ադրբեջանի նկատմամբ: Երկրորդ՝ ԱՄՆ-ն ոչ միայն չի պատրաստվում անդրկովկասյան հանրապետության դեմ պատժամիջոցներ սահմանել ղարաբաղցի հայերի և Հայաստանի նկատմամբ վարած քաղաքականության համար, այլև հակառակը՝ ամեն կերպ ողջունում է Ադրբեջանի ու Եվրամիության էներգետիկ համագործակցության զարգացումը, որպեսզի ձերբազատվի ռուսական էներգակիրներից: Երրորդ՝ վերջին շրջանում աշխուժացել է Վաշինգտոնի և Բաքվի ռազմական համագործակցությունը, ընդ որում՝ ԱՄՆ-ն բացահայտ հայտարարում է Իրանի հետ հակամարտությունում  Ադրբեջանին աջակցելու մասին (տե՛ս Ադրբեջանը Արևմուտքի համար Իրանի դեմ ֆորպոստի վերածելու միտումը բացահայտ է): Այնպես որ Ալիևի խրոխտ ճառերը բնավ էլ ոչ բոլոր դեպքերում է, որ պետք է ընդունել որպես ճշմարտություն, մանավանդ որ հազիվ թե մոտ ժամանակներս Ադրբեջանը փորձի վատացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, ինչպես որ ավելի վաղ տեղի ունեցավ Ֆրանսիայի դեպքում: Եթե անգամ անցյալում Վաշինգտոնի և Բաքվի միջև հակասություններ եղել են, այսօր դրանք այն մասշտաբի չեն, որ կարելի լինի խոսել անվստահության, առավել ևս թշնամության մասին:

Իսկ ահա իր հյուսիսային հարևանի նկատմամբ Ադրբեջանն ակնհայտորեն կառուցողական չի տրամադրված, եթե առաջնորդվենք նրա ելույթով.

«Ինչքա՜ն ճնշում է գործադրվել մեր նկատմամբ երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ, ինչքա՜ն օգնություն է ուղարկվել Հայաստան: Ամեն օր մի քանի ինքնաթիռ էր փոխադրվում՝ բեռնված զենքով, արտասահմանից վարձկաններ էին ուղևորվում: Հայաստանի դաշնակիցները փորձում էին տարբեր միջոցներով կանգնեցնել մեզ: Ոչ ոք չդիմացավ մեզ: Ես ասացի՝ կմեռնենք, բայց չենք թողնի, կա՛մ Ղարաբաղ, կա՛մ մահ: Ոչ ոք չդիմացավ մեր դեմ, այսօր էլ չի կարող դիմանալ և վաղն էլ չի կարող: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ  մեր դեմ նյութված կեղտոտ ծրագրերը կարող են իրականացվել, ապա սխալվում է: Մեր ամուր կամքը, մեր ուժեղ քաղաքականությունը, մեր հաղթական բանակը կպատասխանեն յուրաքանչյուր կեղտոտ ծրագրին՝ ուղղված մեր դեմ»:

Եթե վարձկան ասելով՝ նա նկատի ունի հայկական սփյուռքի ներկայացուցիչներին, ապա զենքի մատակարարման մասին հայտարարություններն արդեն Մոսկվայի բոստանը նետված քար են, քանի որ ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ները պնդում էին, որ երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ռուսաստանը շարունակել է զենքի մատակարարումը Հայաստան:

Ի դեպ, իր ճառում Ալիևը, առանց երկիմաստության, հայտարարեց բուն Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների մասին.

«Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քկմ տարածքի վրա, մի պայման կա. նրանք պետք է ընդունեն մեր պայմանները, պաշտոնապես ճանաչեն Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, մեր պայմանների հիման վրա կատարեն սահմանազատման աշխատանքները: Միայն այդ դեպքում նրանք կարող են հանգիստ ապրել 29 հազար քկմ տարածքի վրա, ինչպես որ արդեն ցանկանում են: Եթե Հայաստանը չի ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, ապա մենք էլ չենք ճանաչում իրենց տարածքային ամբողջականությունը: Ինչի՞ կհանգեցնի դա, Հայաստանը և նրա թիկունքում կանգնած երեսպաշտ երկրները պետք է դա լավ իմանան: Նրանք պետք է լավ իմանան, որ որևէ կեղտոտ ծրագիր մեր դեմ չի հաջողվի իրականացնել: Մենք և՛ ուժ ունենք, և՛ բարեկամներ, և՛ ուժեղ դիրքեր աշխարհում, և՛ ուժեղ կամք: Մենք ցույց ենք տվել դա թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ հետպատերազմյան շրջանում»:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատումը Բաքվի պայմաններով նշանակում է, որ Հայաստանից որոշ տարածքներ կպոկվեն: Այդ դեպքում վտանգի գոտում է հայտնվում Սյունիքը (Զանգեզուր): Հետևաբար Ադրբեջանի համար Ղարաբաղի վրա հսկողության հաստատումը և բուն Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանի» վերածելը իրարից անբաժան գործընթացներ են:

Հարկ է արժանին մատուցել Ալիևին, որ առանց ամենայն քաղաքավարության՝ հնչեցրեց Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության պայմանագրի պայմանները.

«Թող ոչ ոք չմոռանա երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքները: Բոլորը պետք է ընդունեն նոր իրողությունները: Ոչ ոք չպետք է մոռանա, որ մեր հողերը 30 տարի եղել են գրավված, և ապա խաղաղության պայմանագրի համար կարևոր այդ երկու գործոնները պետք է յուրաքանչյուրի գլխում լինեն: Որովհետև որոշ դեպքերում մենք տեսնում ենք, որ կարծես պատերազմ չի եղել, չի եղել օկուպացիա, կարծես չեն եղել նրանք, ովքեր Աղդամը վերածել են «Կովկասի Հիրոսիմայի»: Դա ուզում են մոռանալ և ուզում են ստիպել մեզ մոռանալ դա: Երբեք: Իրողությունները, կապված օկուպացիայի, պատերազմի հետ, հետպատերազմյան իրողությունները պետք է արտացոլում գտնեն և կգտնեն խաղաղության պայմանագրերում: Հակառակ դեպքում որևէ խաղաղ պայմանագիր չի լինի: Եթե Հայաստանին պետք չէ, ապա մեզ էլ պետք չէ: Դրանից հետո տեսնենք, թե դա ինչով կվերջանա»:

Մի խոսքով, Ադրբեջանի նախագահի «խաղաղասիրությունը» պարզապես չափն անցնում է: Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի համար նման միտումը ոչ մի լավ բան չի խոստանում, քանի որ Իրանը հանդես է գալիս Ադրբեջանի՝ զանգեզուրյան միջանցք ստեղծելու և Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու պլանների դեմ:

Բայց եթե Իրանը, որ չի ցանկանում հայտնվել թուրք-սուննիական օղակի մեջ, կարող է մարտական գործողությունների սկզբում աջակցել Հայաստանին, ապա Ադրբեջանի կողմից էլ անպայման Թուրքիան կլինի: Իսկ դա արդեն կվերածվի լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի, որում ԱՄՆ-ն և Արևմտյան Եվրոպան, իհարկե, կպաշտպանեն թուրք-ադրբեջանական տադեմին եվրոատլանտիստների համար ատելի իրանական այաթոլլաների դեմ պայքարում:

Եթե հաշվի առնենք այն, որ ԱՄՆ-ն բացահայտ աջակցում է Ադրբեջանին Իրանի հետ հակամարտությունում, ապա  լայնամասշտաբ պատերազմից խուսափելու շանսերն այնքան էլ մեծ չեն, ինչքան որ ցանկալի են: Մանավանդ որ հենց Իրանն է հանդես գալիս Անդրկովկասում սահմանների բռնի փոփոխությունների և մարտական գործողությունների սանձազերծման դեմ: Ուստի Ադրբեջանի ողջամտության և խաղաղասիրության հետ հույսեր կապելու հիմքեր չկան, որի ոչ այնքան հիմար պատգամավորները Իրանը համարում են «իզգոյ երկիր» և «Ռուսաստանի դաշնակից» (տե՛ս Зеленский оказал медвежью услугу Азербайджану): Ղարաբաղից գրավված տարածքներում և իրանական սահմանի մոտ օդանավակայանների կառուցումը հարվածային տեմպերով թաքցնել չի լինի: Խնդիրը սոսկ ժամկետներն են, թե երբ Ադրբեջանը կսկսի լայնամասշտաբ մարտական գործողությունները Ղարաբաղում և Հայաստանի ու Իրանի հետ սահմանում, Թուրքիայի մայիսի 14-ի ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո, երբ Բաքվի գլխավոր դաշնակցի մոտ հաստատ նախարարական խառնաշփոթ չի լինի: Եվ երկրորդ կարևոր հարցը. ինչպե՞ս այդ ամենին կարձագանքի Մոսկվան հնարավոր մարտական գործողությունների թատերաբեմում ռուսական խաղաղապահ ուժերի, սահմանապահների և ռազմական զորակազմի ներկայության պարագայում:

Պյոտր Մակեդոնցև

Աղբյուրը՝ EA Daily


 

 

Տարածաշրջան Հայաստան Արցախ Ադրբեջան Իրան Թուրքիա

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին