f

Անկախ

Լոս Անջելեսում ուսուցիչների գործադուլի պատճառով երկրորդ օրն է՝ փակ են պետական դպրոցները


Լոս Անջելեսի դպրոցների ավելի քան կես միլիոն աշակերտներ երկրորդ օրն է՝ դասի չեն գնում ուսումնական հաստատությունների ախատողների գործադուլի պատճառով։ Երկրի ամենամեծ օկրուգներից մեկում ավելի քան հազար դպրոց կա։ Գործադուլավորների գլխավոր պահանջն է՝ բարձրացնել աշխատավարձը։ Ուսուցիչների արհմիությունը եւ դպրոցական օկրուգը դեռ չեն կարողանում պայմանավորվել։ Գործադուլավորները բազմահազարանոց ցույց են կազմակերպել դպրոցական օկրուգի գլխավոր գրասենյակի մոտ։

Լոս Անջելեսի դպրոցական օկրուգի աշխատակիցները՝ ավտոբուսների վարորդները, պահապանները, ուսուցիչների օգնականները, ճաշարանների աշխատողները՝ ավելի քան 30 հազար մարդ, պահանջում են 30 տոկոսով բարձրացնել իրենց աշխատավարձը եւ ավելացնել աշխատանքի ժամերը։

«Դպրոցական համակարգի աշխատողները տարեկան մոտ 25 հազար դոլար են ստանում, դա շատ չնչին գումար է։ Որոշ աշխատակիցներ ստիպված են իրենց աշխատավարձից 2 հազար դոլար վճարել միայն բնակարանի համար, իսկ ի՞նչ է մնում։ Իսկ երբ ընտանիք ունե՞ս։ Ինչպե՞ս կերակրել ընտանիքդ»,- ասել է ուսուցիչների արհմիության նախագահ Սեսիլիա Մայա Քրուզը։ Նրա խոսքով՝ աշխատավարձը բարձրացնելու պահանջը դպրոցական օկրուգը մերժում է՝ առաջարկելով իր պայմանները։ Բանակցություններն ընթանում են մեկ ամսից ավելի։ Նախօրեին դրանք փակուղի են մտել։

«Օկրուգի ղեկավարը շատ լավ գիտի ինչպես վարել բանակցությունները, նա իր համար 26 տոկոս բարձրացում «պոկել» է, նրա տարեկան աշխատավարձը կազմում է 442 հազար դոլար, դա ավելին է, քան ԱՄՆ նախագահի աշխատավարձը։ Իսկ մեզ համար ասում է, որ օկրուգը չի կարող ավելի շատ փող տալ»,- «Голос Америки»-ի հարցազրույցում ասել է  Լոս Անջելեսի ուսուցիչների արհմիության նախագահ Սեսիլիա Քրուզը։

Լոս Անջելես ԱՄՆ Աշխարհում գործադուլներ

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին