Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ տարբեր մեկնաբանությունները տեղին չեն։ Այս մասին մարտի 22-ին Ազգային ժողովի նիստում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Առաքելության մանդատը, նրա խոսքով, հստակ շարադրված է։
«Նախ՝ սա քաղաքացիական առաքելություն է։ Երկրորդ՝ Հայաստանի համար այս առաքելությունը եւս մեկ կարեւոր գործիք է, որը պետք է օգտագործվի խաղաղ գործընթացի համար։ Այն պետք է էլ լրացուցիչ ամրապնդի խաղաղ գործընթացը, կայունությունը տարածաշրջանում, ինչպես նաեւ ապահովի առկա իրավիճակի եւ գործերի վերաբերյալ ԵՄ-ի գործընկերներին օբյեկտիվ տեղեկատվության եւ գնահատականների գնահատումն ու փոխանցումը»,- ասաց Միրզոյանը։