f

Անկախ

Արցախի շրջափակման հարցում միջազգային ընտանիքի լռությունը մենք չենք հանդուրժում. Այս պայքարը կանգ չի առնելու. ՀՅԴ անդամ


Արցախի շրջափակման հարցում միջազգային ընտանիքի լռությունը մենք չենք հանդուրժում, շարունակելու ենք մեր գործողությունները՝ ավելի կոշտ մոտենալով այդ հարցին: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, կառավարության դիմաց ՀՅԴ երիտասարդական միության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից, դաշնակցական երիտասարդ Արշակ Մեսրոպյանը։

«Այս ակցիայի հիմնական ուղերձն այն է, որ կառավարությունը ցուցաբերում է լռություն։ Մինչդեռ մենք ընդգծում ենք՝ չենք հանդուրժելու այս վիճակը։ ՀՅԴ երիտասարդական կառույցները լծված են Արցախի շրջափակման խնդրի բարձրաձայնմանը, դրա դեմ բողոքի ակցիաներին: Մեր նպատակն է հայ երիտասարդներին համախմբել մեր շուրջը նման ակցիաները շարունակելու համար: Այս պայքարը կանգ չի առնելու` պետք է հասնենք մեր նպատակակետին»,-ասաց Մեսրոպյանը:

Ակցիային ներկա «Հայաստան» խմբայկցության պտգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ նկատեց. «Հիմա եթե մենք փողոց փակենք, մեր նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելով կբացեն փողոցը, կասեն՝ խոչընդոտում ենք քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Հիմա մեր հայրենակիցների ազատ տեղաշարժի իրավունքը ոտնահարված չէ՞։ Այդ ուղղությամբ քայլեր ո՞վ պետք է ձեռնարկի։ այսօր նման ակցիաները կարևոր են, քանի որ հանրային օրակարգից Արցախը դուրս է գալիս, իշխանության ներկայացուցիչները ջանք չեն խնայում այն օրակարգից հանել»:

Նշենք, որ ՀՅԴ երիտասարդական միության անդամներն այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանց ձեռքին կան պաստառներ հետեւյալ գություններով՝ «Բացեք կյանքի ճանապարհը», «Արցախն ուժեղ է», «Ազատ և ուժեղ Արցախ», «Մեղավորի հասցեն նույնն է», «Հայրենի հողը չի սակարկվում», «ՔՊ-վտանգ», «STOP Նիկոլ»։ Ակցիայի մասնակիցները կարմիր ժապավեններով կապել են իրենց բերանները։

Վերջում ակցիայի մասնակիցները պաստառներն ու կարմիր ժապավենները թողեցին կառավարության դիմաց` գետնին։

ՀՅԴ Բողոքի ակցիա ՀՀ Կառավարություն Արցախի շրջափակում Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին