f

Անկախ

Եթե Արցախի ճակատագրի հարցը մի փոքր հստակեցվի, Արցախ կվերադառնամ ընտանիքով․ Հին Թաղերի բնակիչ


Ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցությունն իրատեսական բան չէ, կարծում է Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղի դպրոցի տնօրեն, 54-ամյա Արարատ Աբաղյանը՝ մեկնաբանելով այս օրերին Արցախի շուրջ ծավալվող զարգացումները։ «Ինչպե՞ս կարելի է թշնամու հետ նույն պետության ներսում և նույն գաղափարով ապրել։ Դա հնարավոր չէ։ Դա նշանակում է կործանում Արցախի  համար»,- ասում է նա՝ հավելելով, որ 120 հազարի շահը 3 միլիոնի շահին ստորադասելու սկզբունքը Հայաստանն ու հայությանն ի վերջո կործանման է հասցնելու։

Խոսելով  ԽՍՀՄ տարիների համակեցության մասին՝  ասում է, որ այն ժամանակ հայն ու ադրբեջանցին հարևանությամբ են ապրել, բայց ունեցել են տարբեր գաղափարներ ու նիստուկաց։ «Մենք հայ ենք եղել, իրենք՝ թուրք»,- ասում է նա։

Աբաղյանը Արցախյան 3 պատերազմների մասնակից է։ Բանակից նոր էր զորացրվել, երբ  ծավալվեց Արցախյան շարժումն ու սկսվեց ազատագրական պատերազմը։ Ինքն էլ միացավ  հայրենյաց պաշտպաններին։ Իսկ վերջին պատերազմին արդեն մասնակցել է որդու հետ։ 

Համեմատելով երեք պատերազմները՝ Աբաղյանն ասում է, որ 90-ականներինը ձեռքի զենքի պայքար էր։ Քառօրյա պատերազմն ինտենսիվ էր, բայց կարճ տևեց։ Իսկ ահա 44-օրա պատերազմը տարբերվում էր իր ձևով ու բովանդակությամբ, կիրառվող զենքերով։ 

«Սա մի ուրիշ բան էր, որ նկարագրել  չեմ կարող։ Քաոս էր տիրում»,- ասում է նա՝ հավելելով, որ հատկապես անօդաչուներն էին նման մթնոլորտ ստեղծում։ Հիշում է՝ սեպտեմբերի 28-ից սկսեցին գյուղից հանել կանանց ու երեխաներին․ այնտեղ մնալն այլևս ապահով չէր։ Հապշտապ դուրս են եկել՝ շուտով վերադառնալու հույսով։ Արդյունքում ամեն բան, անգամ ընտանեկան լուսանկարները մնացել են թշնամուն։

«Իմ կարծիքով  ոչ ճիշտ կազմակերպվածությունն ու համախմբված չլինելն էր մեր պարտության պատճառը»,- ասում է նա։

Խոսելով նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասին՝ ասում է, որ այդ լուրը շատ ծանր է ընդունել, քանի որ արյամբ ազատագրածն ու պահածը գրչի ստորագրությամբ պետք է հանձնվեր թշնամուն։ Բայց էլ ավելի ծանր է տարել հայրենի գյուղի կորուստը, որի հանձնումը այդ համաձայնագրով նախատեսված չէր։ 

«Դիրքերից իջել եմ նոյեմբերի 25-ին։ Այդ ժամանակ Հին Թաղերն ու Խծաբերդը կային։ Բայց մեզ չէին թողնում գյուղ վերադառնալ, քանի որ այն չեզոք գոտի էր՝ մի կողմից ադրբեջանցիներն էին կանգնած, մյուս կողմից մերոնք։ Տղաս էլ այդտեղ էր հերթապահություն իրականացնում»,- պատմում է նա։ 

Աբաղյանը համոզված է՝ այդ գյուղերի հանձնումը նախապես համաձայնեցված է եղել։ Պատահական չէ, որ ռուսական խաղաղապահներ այդ հատվածում չեն տեղակայվել։ Ադրբեջանցիներն էլ շարունակ հայտարարել են, թե այդ գյուղերն ևս  իրենցն են։ 

«Նոյեմբերի 28-ին հերթափոխ  տեղի ունեցավ, Շիրակից եկած խումբն էր, որ  63 հոգով գերի ընկան։  Դեկտեմբերի 12-ին հարձակում տեղի ունեցավ, ռուս խաղաղապահները ոչ մի օգնություն չցուցաբերեցին, ու իրենք այդպես գրավեցին Հին թաղերն ու Խծաբերդը»,- պատմում է նա։ 

Խոսելով հայրենի գյուղի մասին՝ Աբաղյանն ասում է, որ այստեղ ժամանակին փոքր-փոքր թաղեր են եղել, որոնք միավորվել են մեկ բնակավայրի մեջ։ Անունն էլ այդտեղից է գալիս։ 

«Գյուղում 13-րդ դարով թվագրված եկեղեցի կա, նշանակում է, որ առնվազն այդ ժամանակվանից այդտեղ բնակիչներ են  եղել»,- ասում է նա։ 

«Լեռնոտ տեղանքում էր մեր գյուղը, ուներ շատ գեղեցիկ բնություն»,- այսպես է նա նկարագրում Հին Թաղերը, որտեղ հույս ունի մի օր վերադառնալ։  «Ես հավատն իմ մեջ չեմ կորցնում, այդ հավատով  եմ ապրում, որ մի օր մեր գյուղ կվերադառնանք։ Բայց որ նայում եմ ներկա իրողություններին, չգիտեմ․․․»։

 Չնայած Աբաղյանն իր ողջ ունեցվածքը գյուղում է թողել, ասում է՝ այդ ամենը կարելի է նորից ստեղծել, եթե  կարողանա աշխատանք գտնել։ «Կարոտում եմ գյուղը, այնտեղի բնությունը, հուշարձանները, գերեզմանները։ Դա է անդառնալի կորուստ»,- ասում է նա։

Աբաղյանը վստահ է՝ որպեսզի կարողանանք հետ բերել կորցրածը, պետք է ազգովի համախմբվենք և ունենանք մեկ ընդանուր նպատակ ու պայքար։ 

Իսկ մինչ հայրենի գյուղի ազատագրման Բաղձալի պահը Աբաղյանն իր ընտանիքի հետ ապաստանել  է Արարատում։ Ասում է՝ որքան էլ փորձել է, բայց այստեղ աշխատանք գտնել չի կարողացել։ Մասնագիտությամբ հայոց լեզվի և գրականության մանկավարժ է, իսկ այդ ուղղությամբ մասնագետների պակաս չկա։  «Արցախում աշխատանք գտնելը ինձ հեշտ կլինի։ Մտածում էինք  Արցախ վերադառնալու մասին։ Հադրութը չկա, այլ վայրում կապրենք։ Բայց ճանապարհները փակվեցին, մնացինք այստեղ,- ասում է նա։- Եթե Արցախի ճակատագրի հարցը մի փոքր հստակեցվի, Արցախ կվերադառնամ ընտանիքով»։

 

կորսված հայրենիք Հադրութ Հին Թաղեր Արցախ խմբագրի ընտրանի 44-օրյա պատերազմ Հայաստան Արարատ Աբաղյան

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին