f

Անկախ

ԲՌՆԻ  ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ  ԻՐԱԿԱՆ  ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ


Մենք, Արցախի Հանրապետությունից 2020 թվականի պատերազմի և մեր տարածքների բռնազավթման հետևանքով բռնի տեղահանված բնակիչների իրավունքները պաշտպանող ՀԿ-ների ղեկավարներս, հայտարարում ենք․

Մարտի 20-ին լրատվամիջոցները տարածել են հայտարարություն, որում Արցախի տեղահանված բնակիչների անունից դիմում են Ադրբեջանի նախագահ Ալիևին, որպեսզի նա ապահովի իրենց անվտանգ և արժանապատիվ վերադարձը պատմական հայրենիք։

Հայտնում ենք, որ բռնի տեղահանված անձանց կողմից ստեղծված, նրանց շահերը ներկայացնող, իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և նրանց անունից հանդես եկող կազմակերպությունները, որոնք 2․5 տարի զբաղվում են նմանատիպ խնդիրներով, չեն լիազորել հայտարարությունը ստորագրած ՀԿ-ներին հանդես գալ Հադրութի շրջանի, Շուշիի, Քաշաթաղի, Քարվաճառի տեղահանված բնակիչների անունից, առավել ևս, նրանց անունից դիմել  թշնամի Ադրբեջանի ղեկավարին։

Մեր հստակ դիրքորոշումն է․

Բռնի տեղահանված բնակիչները պայքարում են իրենց հայրենի բնակավայրերը վերադառնալու համար, սակայն երբևիցե չեն դիմի բռնապետ Ալիևին և ռազմական հանցագործությունների համար մեղադրվող և Հաագայի դատարանի կողմից կալանավորման ենթակա Ռուսաստանի նախագահին։

Մենք այսուհետ էլ կպայքարենք մեր բոլոր իրավունքների համար, սակայն հստակ ձևակերպած  միջազգային մեխանիզմների շրջանակներում, որոնց հիմքում դրված է Արցախի Հանրապետության բնակչության ինքնորոշման իրավունքն ու դրանից բխող բոլոր երաշխիքները։

Խիստ դատապարտում ենք Արցախի մեր գործընկերների ոչ կոմպետենտ դիրքորոշումն ու ուրիշների փոխարեն որոշումներ կայացնելու թվացյալ իրավունքը։

Պահանջում ենք հետ վերցնել նշված հայտարարությունը, կամ տարածել այն որպես սեփական որոշում ու տեսակետ, զերծ մնալով բռնի տեղահանված բնակչության շահերը պաշտպանող ՀԿ-ների անունից հանդես գալուց։

Կոչ ենք անում Արցախի Հանրապետության ԱԳՆ-ին չշահարկել մեր իրավունքներն ու զերծ մնալ նմանատիպ վտանգավոր ու արկածախնդիր նախաձեռնություններից, որոնք անդառնալի վնաս են հասցնում մեր երկրին և լրացուցիչ սպառնալիքներ ստեղծում շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցների համար։

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ, Մարգարիտա Քարամյան

«Հանուն Հադրութի» ՀԿ, Լևոն Հայրիյան

«Վերադարձ դեպի Քարվաճառ» Դավիթ Եղիազարյան

«Կռունկ» արցախահայության խնդիրներով զբաղվող ՀԿ, Մարիամ Ավագյան

«Վերադարձ դեպի Քաշաթաղ», Կարինե Մովսիսյան

«Շուշիի դեօկուպացիա», Վասպուրակ Կարապետյան

«Հարմոնիա» Շուշիի կանանց ՀԿ, Ջուլիետտա Առուստամյան

տեղահանված արցախցիներ հայտարարություն հերքում ՀԿ-ներ Հայաստան խմբագրի ընտրանի

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին