f

Անկախ

Վարսիկ Գրիգորյան․ «Հայ կինը պետք է և նույնիսկ պարտավոր է լինել ուժեղ»


Վերջերս Երևանի «Դինամո» մարզադահլիճում կայացած սամբոյի Հայաստանի առաջնությունում կանանց պայքարում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և 54 կգ քաշային կարգում առաջինը ճանաչվեց փորձառու Վարսիկ Գրիգորյանը։
Անկախի հետ զրույցում հայ մարզուհին խոսում է նախապատարստական շրջանի, մրցաշարի ընթացքի, մարզաձևի ընտրության ինչպես նաև հայ կնոջ առաքելության և ուժեղ տեսակի մասին։


-Շնորհավորում ենք տարվա մեկնարկային մրցաշարու և հերթական անգամ Հայաստանում լավագույնը ճանաչվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել առաջնությանը։
-Շնորհակալ եմ։ Բավական դժվարություններով, կային երկմտանքներ, բայց դրա հետ մեկ տեղ, կար հավատ և վստահություն: Ավելի շատ հավատում էին ինձ իմ մտերիմները, սպորտային աշխարհում ինձ ճանաչողները:


-Ի՞նչ տրամադրվածությամբ մոտեցաք ստուգատեսին։
-Անկեղծ ասած, շատ հանգիստ էի և պատրաստ ցանկացած արդյունքի: Ես գիտեի, որ աշխատել եմ, արել եմ և պետք է անեմ ինձնից կախվածը՝ ցանկալի տեղը գրավելու համար:


-Առաջնության ընթացքի, անցկացրած գոտեմարտերի, մրցակիցների մասին ի՞նչ կասեք։ 
-Հանդես եկա 54կգ քաշային կարգում, եզրափակիչ դուրս գալու համար պետք է գոտեմարտեի 2018թ․ պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ծաղիկ Հակոբյանի հետ, սակայն նա չներկայացավ: Իսկ եզրափակչը Ժաննա Վարդանյանի հետ էր․ բավական փորձառու և գրագետ սամբիստ է նա: Ուզում եմ նշել նաև, որ Ժաննան աշխարհի և Եվրոպայի բազմակի մեդալակիր է: 


 -Ի՞նչ տվեց Ձեզ հերթական հաղթանակն ու չեմպիոնությունը։
-Հայաստանի հերթական չեմպիոնի կոչում,  իսկապես անգին զգացողություն, ովքեր երբևիցե  մասնակցել են որևիցե մրցաշարի, որն իրենց համար ճակատագրական կարող էր լինել, ինձ լավ կհասկանան:


-Ի՞նչ է հարկավոր սպորտում դժվարությունները հաղթահարելու, չհուսահատվելու և առաջ գնալու համար։
-Այս աշխարհում, ինչպես ամեն դրական տեղաշարժի համար, այնպես էլ այս գործում առաջին հերթին՝ ՍԵՐ, հետո նոր կամք, դիմացկունություն,պայքարի անհագ զգացողություն, ինչու չէ, ագրեսիա: Իհարկե սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, պարզապես անհնար է չսիրել գորգը, չսիրել գոտեմարտելը, սպորտային աշխարհը և կարողանալ հաղթահարել դժվարությունները: Անգամ երբեմն այնքան ես մտերմանում մարզիկների հետ, որոնց հետ պարապում ես, որ նրանց ձախողումից ավելի շատ ես տխրում, քան  սեփական: 


-Ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք զբաղվել սամբոյով։
-Ի սկզբանե եղել եմ ըմբոստ, ինչ-որ տեղ չհամակերպվող, պայքարող, ֆիզիկապես էլ շատ ակտիվ: Կարծում եմ առաջին հերթին բնավորությանս այս հատկանիշներն ինձ տարան դեպի սպորտ, իսկ հետո ազդեցին, որպեսզի մնամ այնտեղ: Ծնողներիս միջամտությամբ գնացի, իհարկե սկզբում այդքան էլ իմ սրտով չէր։ Իսկ հետո չեմ հիշում՝ ինչպե՞ս և ե՞րբվանից արդեն էլ չէի կարողանում առանց սպորտ:


-Թյուր կարծիք կա, որ սպորտը զրկում է կնոջը կանացիությունից․ Դուք հաստատապես հակառակն եք ապացուցում։
-Հակված եմ միշտ ինքս ինձ օրինակ բերելու, այս հարցում կնոջ ուժեղ լինելը պետք է դառնա մոտիվացիա՝ տղամարդու էլ ավելի լավը դառնալու համար: 2020-ից հետո ես էլ չեմ հասկանում՝ ինչպես կարելի է, որ հայ մարդը, կապ չունի աղջիկ թէ տղա, թույլ մնա․ չէ՞ որ ուժ է պետք մեր հայրենիքին, իսկ հարցին՝ «սպորտը զրկում է կնոջը կանացիությունից», կպատասխանեմ՝ նա, ով նման կերպ է մտածում, համոզված եմ՝ իր շրջապատում էլ ցանկության դեպքում կգտնի օրինակներ, երբ կինը չի զբաղվում սպորտով, բայց միևնույնն է կանացի չէ: Ուժեղ լինելը, կանացի լինելու հետ կապ չունի: Ուժեղ մարդը ձգտում է ուժեղի: 


-Նաև մարզչական աշխատանքով եք զբաղվում, ինչպե՞ս եք համատեղում մարզական և մարզչական կարիերաները։
-Գառնիում մեր թիմը բաղկացած է շուրջ 30 մարզիկից, որից 40%-ն  աղջիկներ են։  Ես հպարտ եմ դրանով,  ուրախ եմ, որ կարող եմ իմ փոքրիկ ներդրումն ունենալ  հայրենիքիս հզորացման հարցում, վստահ եմ, որ անկախ մասնագիտության ընտրությունից, երեխաների կյանքում սպորտը թողնելու է իր դրական հետևանքը: Չեմ թաքցնի՝ դժվար է, ինչպես ասում են՝ երբ գիտես, որ քո կարիքը կա, այն աշխարհից էլ կվերադառնաս։ Իհարկե, զվարճալի է հնչում, բայց այդպես է: Դեռևս հասցնում եմ, հուսով եմ՝ այդպես էլ կկարողանամ շարունակել: 


-Ընթացքի մեջ գարնանային մեկամսյակն է, սիրով շնորհավորում ենք։ 
-Շնորհակալ եմ։ Ես էլ միանում եմ մեկամսյակի շնորհավորանքներին, ուզում եմ, որ լինեն գեղեցիկ սեռի ուժեղ ներկայացուցիչեր։ Ուժեղ բառը ոչ միշտ է միայն ֆիզիկականին վերաբերում․ ուժեղ կինը կարող է դաստիարակել հզոր երեխաներ, ինչն իր արդյունքը կտա, եթե ոչ հիմա, ապա երկու տասնամյակ հետո: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ։ Հայ կինը պետք է և նույնիսկ պարտավոր է լինել ուժեղ:

սամբո Սպորտ Հայաստան Վարսիկ Գրիգորյան հարցազրույց խմբագրի ընտրանի ոսկե մեդալ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին