f

Անկախ

Ալկոհոլի նոր տեսակների տուրքը կիջեցնեն մոտ 5 անգամ


Հայաստանում դիստիլացված ալկոհոլի, այդ թվում եւ հանրապետությունում շատ չտարածված ըմպելիքների պետական տուրքը կիջեցվի 5 անգամ՝ տարեկան 15 մլն-ից հասնելով 3 մլն դրամի։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Գործունեության իրականացման վերաբերյալ տեղեկացնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, մարտի 21-ին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով՝ ցածր մաքսատուրքը կհեշտացնի բիզնես վարելը եւ կօգնի ընդլայնել ոչ միայն կոնյակի, այլեւ մի շարք ըմպելիքների, որոնք շատ տարածված չեն Հայաստանում, արտադրությունը։

«Դրանց պահանջվածությունը մեծանում է՝ միաժամանակ նաեւ արտահանման պոտենցիալ ունենալով»,- նշել է Քերոբյանը։

Խոսքը, մասնավորապես, անիսոնի օղու, ապերիտիվների, ռոմի, ջինի եւ այլ ըմպելիքների մասին է։ Բացի այդ, Հայաստանում կչեղարկեն նաեւ կոնյակի արտահանման տուրքը։ Արտադրողները այն վճարում են՝ ի հավելումն վերոնշյալ ամենամյա տուրքի։

Առաջարկվում է նաեւ չեղարկել գարեջրի եւ գինու (այդ թվում մինչեւ 9 տոկոս թնդության խնձորի եւ այլ հատապտղա-մրգային ըմպելիքների) արտադրության մասին գրավոր տեղեկացումը։ Խոսքն արտոնող մարմիններ դիմելու մասին է։

Կառավարության մտահղացմամբ՝ փաստաթղթաշրջանառության կրճատումն էապես կթեթեւացնի բիզնեսի աշխատանքը։

Հայաստան ալկոհոլ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին