Կոտայքի մարզում, այսօր՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել, ժամը 02։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Ալեքսան Ալեքսանյանը իր վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքում Չարենցի փողոցի թիվ 59 շենքի շենքի հարևանությամբ դուրս է եկել երթևեելի գոտուց և բախվել գովազդային վահանակի երկաթե սյանը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Իսկ բախման հետևանքով գովազդային վահանակը թեքվել և փակել է ճանապարհի երթևեկելի գոտին։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
Գովազդային վահանակը իջեցնելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա, որը բերվել էր քաղաքացիների կողմից։