f

Անկախ

Ապրող և ապրեցնող բարություն


Լույս է տեսել

Ապրող և ապրեցնող բարություն

            Գիտնական-բանաստեղծ, հայկական հանրագիտարանի հրատարչության տնօրեն Հովհաննես Այվազյանին վաղուց եմ ճանաչում: Քիչ է ասել ճանաչում: Ամեն անգամ հանդիպելիս կյանքի անմոռանալի դասեր եմ առնում նրանից, դասեր բարության ու նվիրումի: Հիմա, երբ խորասուզված կարդում եմ  նրա գրական ստեղծագործությունների նոր՝ ՛՛Հրաշք լիներ...՛՛ ժողովածուն, ինձ թվում է ուղղակի զրուցում եմ հեղինակի հետ, նրա հետ ես էլ եմ սկսում սպասել հրաշքի՝ փոթորկված ծովում հայոց տան նավի փրկության ափ հասնելուն...

            Գիրքը բացվում է քառյակներով: Այս չափածո տողերում միախառնվում է հպարտությունը, հուզմունքը, սերը, հույս ու հավատը: Հեղինակի հավատը կարծես ամեն մեկում ընդգծվում է, քանզի նրա հոգին ամեն ակնթարթ ճառագում է ապրող և ապրեցնող բարություն: Հեղինակի բանաստեղծական խորաթափանց շարքին հետևում է ՛՛Եղերերգ-ռեքվիեմ՛՛ պոեմը, որի ավարտին.

            ...Եվ պիտ հնչի ամենաձայն եկեղեցու

            Ավետաբեր զանգ ու կոչնակ արդարության:

Աշխատության արձակ մասը կորոնավիրուսային համաճարակի առաջին օրերի ինքնատիպ հուշագրություն է, որտեղ զուգահեռվում են վիճակագրական տեղեկատվությունը, օրերի անցուդարձը և հեղինակի գնահատականները, մեկնաբանությունները: Հեղինակի տագնապը կա այն մասին, որ մեր ազգը պատմությունից դասեր չի առնում և մեր կյանքի ու բնավորության մեջ ոչինչ չի փոխվում:

Նա չի շրջանցել պատերազմը, բայց վաղ է համարում խոսել 44-օրյա պատերազմի մասին, կրկնում է հանրահայտ ճշմարտությունը՝ պարտությունն անտեր է, տեր չունի, իսկ պատճառներ ու մեղավորներ որքան ուզես:

Հեղինակը բավարարվում է ցավակցել սգակիր ընտանիքներին և ողջ հայ ժողովրդին, համոզված լինելով, որ դեռ ամեն ինչ կորած չէ: Գրքում կարմիր թելի պես անցնում է գիտնական բանաստեղծի ազգանվեր ապրումները, անհանգստությունները, սակայն Հովհաննես Այվազյանը ինքը ինքն է, միշտ լավատես, միշտ բավարարված, միշտ օգնող, ճիշտ գնահատող: Վերջերս լսեցի, որ հայկական հանրագիտարանը ֆինանսավորման խնդիրներ ունի, բայց գիտեմ նաև իմ բարեկամ Հովհաննես Այվազյանի ջանասիրությունն ու կամային որակները և համոզված եմ որ նրա մտքի և գրչի նոր առկայծումները ամենևին էլ չեն ուշանա...

 

Վաղարշակ Ղորխմազյան

  Վաղարշակ Ղորխմազյան  Հովհաննես Այվազյան Հայաստան

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին