f

Անկախ

Եթե ՀՀ-ն վավերացնի Հռոմի ստատուտը, հետո Պուտինը գա Հայաստան, ի՞նչ է անելու ՀՀ ղեկավարությունը. Հարց՝ Ալեն Սիմոնյանին


Մենք Հռոմի ստատուսի համաձայնագրի վավերացումն սկսել ենք 2-3 ամիս առաջ, մինչեւ Հաագայի դատարանի այս որոշումը: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն ՍԻմոնյանը՝ անդրադառնալով Հաագայի միջազգային դատարանի որոշմանը, որով վերջինս քրեական օրդեր է տվել Պուտինին ձերբակալելու համար, իսկ այս շաբաթ Հայաստանի ՍԴ-ն քննարկելու է Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու համաձյնագրի սահմանադրական լինել-չլինելու հարցը:

Հարցին, թե արդյոք Հաագայի դատարանի այս որոշումից հետո Հայաստանի ՍԴ-ն ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող կհամարի այդ համաձայնագիրը, Ալեն ՍԻմոնյանը պատասխանեց. «Հայաստանը մարդիկ ունի եւ Հայաստանին պետք է այդ համաձայնագրին միանալը: Ինչ վերաբերում է ՍԴ-ի որոշմանը, ես չեմ կարող կանխատեսել, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի եւ դրանով ինչ-որ ձեւով պարտադրեմ կամ իմ քաղաքական դիրքորոշումը հայտնեմ, հետո ասեն՝ ԱԺ նախագահն ասաց, դրա համար ՍԴ-ն այդպես որոշեց: Եթե չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, ՍԴ-ն նման որոշում կկայացնի»:

Ինչ վերաբերում է նրան, որ եթե Հայաստանը այդուհանդերձ, վավերացնի համաձայնագիրը, եւ ՌԴ նախագահ Պուտինը ԵԱՏՄ-ի կամ ՀԱՊԿ-ի շրջանակներում գա Հայաստան, մեր քաղաքական ղեկավարությունն ի՞նչ գործողություն կանի, պետք է ձերբակալի՞ նրան, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Եկեք վերանանք Հայաստանից, որեւէ երկիր, որը վավերացրել է, ես մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ որեւէ համաժողով լինի, որին տարբեր երկրների ղեկավարներ են մասնակցում, ինչպիսի՞ գործողություններ պետք է անի այդ երկիրը, անկեղծ դա չեմ պատկերացնում:

Կարծում եմ՝ ինքն իր իրավական ու քաղաքական գնահատականով է շատ ծանրակշիռ, քան կոնկրետ գործողությունների»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ է տվել: Միջազգային քրեական դատարանը պարզաբանում է, որ Պուտինն ու Լվով-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեջ։

ՌԴ արտաքին գործերի նախարարությունն էլ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման մասին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումները Ռուսաստանի համար իրավաբանորեն ոչ մի նշանակություն չունեն։

Հայաստան Ալեն Սիմոնյան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին