Փաստորեն Գրիգորի Խաչատուրովի գործի էությունը հետևյալն է․
Մարդը 12 մլն դրամ (այն ժամանակ մոտ 24 հազար դոլլար) հիպոթեքային վարկ է վերցնում (կարող էր վերցնել մինչև 18 միլիոն, բայց փաստացի վերցնում է 12-ը), բնակարան է գնում Վանաձոր քաղաքում։ Բանկում գրավադրվում է հենց գնված բնակարանը։ Բացի այդ բանկը լրացուցիչ գրավ էլ է պահանջում, որի համար գրավադրվում է Խաչատուրովի ընկերոջը պատկանող հողամասը։ Էդ հողամասը նախկինում գնված է եղել ՊՆ-ից։
Հետո, երբ Խաչատուրովին հեռացնում են բանակից, մարդն իր Վանաձորի բնակարանը վաճառում է (որովհետև внезапно էլ պետք չէր այդ բնակարանը), վարկը մարում, իսկ ընկերոջը պատկանող հողամասն էլ գրավադրումից դուրս է գալիս։
Սա, կարելի է ասել տրիվիալ, շարքային, банальный պատմություն ա, որի հետ առնչվել ա երևի ամեն երրորդ հիպոթեք վերցնող մարդը։
Սրա հիման վրա փառապանծ հակակոռուպցիոն մարմիններն ու դատախազությունն ասում են․
1․ Էդ հողամասը մենք կանվանենք զորամաս։
2․ Էդ զորամասը իրականուուուում ոչ թե Խաչատուրովի ընկերոջն է, այլ հենց Խաչատուրովինը, դրա համար էլ գրավ է դրել բանկում։
3․ Էդ զորամասի դիմաց բանկից Խաչատուրովը 18 միլիոն փող ա վերցրել, չենք կարում պարզենք, թե ինչա արել։
4․ Էդ զորամասը մինչև հմի գրավա դրված։
Ասենք չգիտեմ, գոնե Քենեդու սպանությունն էլ գործին կցեին, որ մի քիչ տրամաբանական ստացվեր։