Իտալիայի առաջնության 27-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում մրցեց Թուրինի «Յուվենտուսի» հետ և պարտություն կրեց 0:1 հաշվով։
23-րդ րոպեին հյուրերի գոլը խփեց սերբ կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը, որին գոլային փոխանցում կատարեց ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» պահեստայինների թվում էր և փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին։
«Ինտերը» 50 միավորով նահանջեց երրորդ տեղ։ Երկրորդը «Լացիոն» է՝ 52 միավոր։ «Յուվենտուսը» 7-րդն է՝ 41 միավոր։ Առաջատար «Նապոլին» ունի 71 միավոր։