f

Անկախ

Ադրբեջանը Արևմուտքի համար Իրանի դեմ ֆորպոստի վերածելու միտումը բացահայտ է. EurAsia Daily


2020 թ. երկրորդ ղարաբաղյան պատերազմը ոչ միայն խաղաղություն չբերեց Անդրկովկասին, այլև հակառակը՝ նպաստեց այդ տարածաշրջանում տարբեր երկրների միջև պայքարի թեժացմանը: Դրա ամենաակնհայտ օրինակը Ադրբեջանի և Իրանի կանխատեսվող առճակատումն է, որին կողմնակի մասնակցություն ունի ԱՄՆ-ն:

Ադրբեջանի երկու գերատեսչություն՝ պաշտպանության նախարարությունը և արտաքին գործերի նախարարությունը, հանդես եկան բավական կարևոր համատեղ հայտարարությամբ.

«2023 թ. մարտի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական ինքնաթիռը, 09:44-ից մինչև 10:26-ը անընդմեջ թռիչք կատարեց ադրբեջանա-իրանական սահմանի երկայնությամբ Զանգելանի շրջանից դեպի Բիլյասուվարյան շրջան և հակառակ ուղղությամբ:

Ինքնաթիռը թռչում էր երկու երկրների պետական սահմանից 3-5 կմ հեռավորությամբ, իսկ որոշ դեպքերում՝ նաև պետական սահմանի վրա: Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական ինքնաթիռի նման մոտենալը երկու երկրների պետական սահմանին և թռիչքը սահմանապահ գծի վրա, ի հեճուկս միջազգային մակարդակով  ընդունված գործելակերպի, այն է՝ նախապես տեղեկացնել հարևան պետությանը պետական սահմանին ռազմական ինքնաթիռների մոտենալու մասին, սպառնալիք է ստեղծում քաղաքացիական ավիացիային և ծառայում է երկկողմ հարաբերությունների հետագա լարվածությանը: Ռազմական ինքնաթիռի ավելի քան մեկուկեսժամյա թռիչքը Ադրբեջանի՝ օկուպացիայից ազատագրված տարածքների մոտ սադրանք  է և ոչ բարեկամական վարքագիծ Ադրբեջանի նկատմամբ: Ուզում ենք հիշեցնել, որ իրանական կողմն անցյալ տարի լայնամասշտաբ զորավարժություններ անցկացրեց Արազ [Արաքս-Պ.Մ] գետի երկայնքով՝ Ադրբեջանի սահմանի մոտ: Մենք վճռականորեն դատապարտում ենք իրանական կողմի այդպիսի սադրիչ քայլը, կոչ ենք անում համապատասխան պարզաբանումներ տալ և ձեռնպահ մնալ նման սադրիչ գործողություններից ապագայում: Մարտի 11-ին Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի Հանրապետության արտգործնախարարություն և նրան բողոքի համապատասխան նոտա է հանձնվել»:

Ինչպես տեսնում ենք, երկու կողմերը բառացիորեն  կանգնած են ռազմական առճակատման սահմանին:

Ադրբեջանական կողմը ջանում է Իրանին ներկայացնել որպես ագրեսոր և մի երկիր, որը վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը: Սակայն պաշտոնական Բաքուն տվյալ դեպքում խորամանկորեն լռում է այն հանգամանքների մասին, որոնք էլ հանգեցրել են ադրբեջանա-իրանական առճակատմանը: Իրանի նկատմամբ բացասական վերաբերմունքի պատճառն այն է, որ Ադրբեջանում տիրում է թյուրքական ազգայնամոլությունը, որին բնորոշ է հակակրանքը պարսիկիներին և պարսկական մշակույթին, ինչը դարեր ի վեր գերիշխել է թուրքերի մեջ (տե՛ս Запад и Турция готовят Азербайджан к войне с Ираном): Բացի այդ, Իրանը վճռականորեն հանդես է գալիս Ադրբեջանի՝ Հայաստանի Սյունիքի մարզը բռնակցելու և Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու մտադրության դեմ, քանի որ այդ դեպքում Իրանի Իսլամական Հանրապետությունը կհայտնվի թշնամական թուրք-սուննիական օղակի մեջ (տե՛ս «Արևմյան Ադրբեջան» նախագիծը, Հայաստանը և թուրք-սուննիական աղեղը Իրանի շուրջը): Թեհրանը նաև իրավացիորեն մտավախություն ունի, որ Իսրայելը կարող է Ադրբեջանին օգտագործել որպես պլացդարմ Իրանի վրա հարձակվելու համար, առավել ևս, որ Բաքուն և Թել Ավիվը վաղեմի դաշնակիցներ են: 2022 թ. աշնանը Ադրբեջանն ապացուցեց, որ ինքն էլ հեռու չէ Իրանին թշնամի դառնալուց՝ տեղեկատվական դաշտում պաշտպանելով այաթոլլայի հակառակորդներին և Իրանից այսպես կոչված Հարավային Ադրբեջանի անջատումը:

Եվ ահա, այս խորապատկերում ԱՄՆ-ն նույնպես որոշել է միանալ երկու երկրների առճակատմանը: Մարտի 13-ին լրագրողներից մեկը ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսին մի քանի հարց տվեց իրանական թեմայով, որոնցից մեկը վերաբերում էր լարվածությանը իրանա-ադրբեջանական սահմանում: Փրայսի պատասխանը այդ հարցին շատ ոգեշնչեց ադրբեջանական ԶԼՄ-ներին.

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին և Իրանին, ապա իհարկե Իրանն արդեն չարամիտ խաղացող է տարածաշրջանում: Նա զբաղվում է թշնամական գործունեությամբ, ինչը սպառնում է նաև նրա հարևաններին՝ թե՛ մերձավոր, թե՛ հեռավոր: Հետևաբար մենք անհանգստությամբ ենք հետևում այդ կարգի լարվածություններին: Մեր մոտեցումն այն է, որ ներդնենք Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ մեր համագործակցությունը Հարավային Կովկասում, որպեսզի, ինչպես մինչ այս ասել ենք միանգամայն այլ համատեքստում, ստեղծենք Հարավային Կովկասի տարածաշրջան, որն ավելի կայուն կլինի և նվազ ենթակա հակամարտություններին ու լարվածություններին»:

Փաստորեն ԱՄՆ-ն ոչ միայն չդատապարտեց Ադրբեջանի հարձակումները Իրանի դեմ, այլև հակառակը՝ ամեն կերպ պաշտպանեց: Դրանից մի քանի ամիս առաջ՝ 2022 թ. նոյեմբերի 10-ին, Նեդ Փրայսն ուղղակի հայտարարեց Ադրբեջանին պաշտպանելու մասին Իրանի հետ կոնֆլիկտի մեջ (տե՛ս США хотят руками Азербайджана развалить Иран, разгромить Армению и ослабить Россию): Բնութագրական է նաև, որ 2022 թ. հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարացրեց 907-րդ փոփոխությունները, որոնք սահմանափակում են ԱՄՆ-ի հնարավորությունները Ադրբեջանին օգնություն ցույց տալու հարցում (տե՛ս Միացյալ Նահանգները ստում է. Ռուսաստանը չի շրջափակել Լեռնային Ղարաբաղը): Այսինքն՝ բացահայտ է Ադրբեջանը Արևմուտքի ֆորպոստ դարձնելու միտումը՝ ուղղված, ի թվս այլոց, Իրանի դեմ:

Ուշագրավ է, որ ներկայիս ինքնաթիռի հետ կապված միջադեպից ոչ շատ առաջ Ադրբեջան ժամանեց մի կարևոր հյուր: Մարտի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը  ընդունեց ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մուստաֆա Օգուզին: Նույն օրը Օգուզը բանակցություններ վարեց ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևի հետ: Եվ բնութագրական է, որ Հասանովն ու Վելիևը գնահատել են Ադրբեջանի ռազմական համագործակցությունը  ՆԱՏՕ-ի հետ Օպերատիվ հնարավորությունների հայեցակարգի շրջանակներում: Իրանական ինքնաթիռի միջադեպից մի օր առաջ Օգուզը այցելեց ադրբեջանական բանակի զորամասերից մեկը, ուր ծանոթացավ զենքերի նմուշներին:

Եթե Ադրբեջանն այդպիսի բարձր հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ, ապա ԱՄՆ-ն էլ չի կարող մի կողմ քաշված մնալ: Մարտի 13-ին ԱՄՆ դեսպանությունը Բաքվում հայտարարեց սոցիալական ցանցում.

«Անցած շաբաթ ԱՄՆ Վեստ Փոյնթի ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցեցին Բաքվում ռազմա-ակադեմիական փոխանակմանը: Իրենց այցի ժամանակ կուրսանտները հանդիպեցին ժամանակավոր հավատարմատար Գևարայի հետ, որպեսզի քննարկեն իրենց փոխանակման փորձը և ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները»:

Այդ փոքր լուրը բավական լուրջ տեղեկատվություն է բովանդակում: Մարտի 2-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Գուգո Գևարան այցելեց Աստարա քաղաքում պետական մաքսային կոմիտեի վարչություն, որը գտնվում է Իրանի հետ սահմանին, և այնտեղ դիտարկեց այն սարքավորումների օգտագործումը, որոնք փոխանցել է ԱՄՆ-ն Ադրբեջանին իբր թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի համար: Դե, Վեստ Փոյնթի կուրսանտների հիշատակումն էլ ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում նույնպես պատահական չէր: Դեռ 2008 թ. մայիսի 30-ին Վեստ Փոյնթի ակադեմիայում առաջին անգամ ընդունեցին Ադրբեջանի քաղաքացի Հուսեյն Փանախովին, որը պետք է սովորեր 2008 թ. հունիսից մինչև 2012 թ. հունիսը: Պարզ է, որ ԱՄՆ-ն զբաղված էր Ադրբեջանի քաղաքացիների ռազմական պատրաստությամբ, որպեսզի օգտագործի նրանց իր թշնամիների դեմ, որոնցից մեկն էլ Իրանն է:

2008  թվականից քիչ ժամանակ չի անցել, իսկ ԱՄՆ-ի համար Ադրբեջանի ռազմա-քաղաքական նշանակությունը մեծացել է: Մարտի 14-ին պաշտոնական այցով Բաքու ժամանեց ԱՄՆ եվրոպական հրամանատարության պլանավորման, ռազմավարության և հնարավորությունների փոխտնօրեն, բրիգադային գեներալ Էդվարդ Վոգանը: Ամերիկացի այցելուն նույն օրը բանակցություններ վարեց ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ Վելիևի հետ: Վերջինս հայտնեց Վոգանին ադրբեջանական բանակում նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ կատարված բարեփոխումների, 2020 թ.հսկողության վերադարձված տարածքներում աշխատանքի և հայ-ադրբեջանական «պայմանական» սահմանի ու Ղարաբաղի («Ղարաբաղի տնտեսական տարածաշրջան») իրավիճակի մասին: Ուշադրություն դարձնենք, որ գլխավոր շտաբի պետը հայտարարել է հատկապես «պայմանական» հայ-ադրբեջանական սահմանի մասին: Մինչ այդ «պայմանական» մակդիրը կիրառվել էր Մուստաֆա Օգուզի հետ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հանդիպման մասին զեկույցում: Հետևաբար Ադրբեջանը, առանց ամաչելու, խոսում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ Հայաստանի հետ սահմանազատման հարցը ուժային մեթոդով լուծելու մտադրության մասին:

ԱՄՆ-ն բնավ դեմ չէ նման սցենարին: Համենայն դեպս հայտնի է, որ բանակցությունների ընթացքում երկու կողմերը գոհունակություն են հայտնել ամերիկա-ադրբեջանական համագործակցության արդյունքների առնչությամբ, այդ թվում և անդրկովկասյան հանրապետության ու Օկլահոմա նահանգի ազգային գվարդիայի փոխհարաբերությունների ներկայիս մակարդակի կապակցությամբ: Ավելին, Վոգանը երախտագիտություն է հայտնել Աֆղանստանում «Վճռական աջակցություն» ոչ մարտական առաքելությանը ադրբեջանական զինվորների մասնակցության համար: Եվ այդ ժամանակ էլ երկու կողմերը քննարկել են ամերիկա-ադրբեջանական ռազմական համագործակցության հեռանկարները և տարածաշրջանային անվտանգության հարցերը:

Հաջորդ օրը՝ մարտի 15-ին, Վոգանն այցելել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության շենքը, ուր բանակցություններ է վարել գերատեսչության ղեկավար, գեներալ-գնդապետ Քյամալադդին Հեյդարովի հետ: Հեյդարովը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պաշտպանության նախարարության ռազմական սպառնալիքի նվազման գործակալությանը (Defense Threat Reduction Agency, DTRA) Ադրբեջանի ԱԻՆ-ի քաղաքացիական  պաշտպանության զորքերին սարքավորումներ տրամադրելու և վարժանքներ անցկացնելու համար: Բաց թողնելով ամերիկյան բարձրաստիճան զինվորականի հասցեին արտահայտված հաճոյախոսությունները՝ նշենք, որ Հեյդարովը պատմել է Վոգանին միջուկային վտանգի մասին, որ գալիս է Հայաստանում գտնվող Մեծամորի ատոմակայանից: Այսինքն՝ պաշտոնական Բաքուն ցանկանում է համոզել իր արևմտյան հովանավորներին, որ անհրաժեշտ է Հայաստանին զրկել ատոմային էլեկտրակայանից՝ դրանով իսկ նրան դարձնելով Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական հավելված:

Ի դեպ, հատկանշական է, որ Վոգանը մտքեր է փոխանակել ԱՄՆ պաշտպանության նախարարության ռազմական սպառնալիքի նվազման գործակալության և Ադրբեջանի ԱԻՆ-ի համագործակցության զարգացման շուրջ և երախտագիտություն է հայտնել ադրբեջանցի փրկարարներին այն բանի համար, որ փոխանակել են Թուրքիայի երկրկաշարժի հետևանքների վերացման ընթացքում իրենց ձեռք բերած փորձը:

Ամերիկացի բրիգադային գեներալը նաև շահագրգռություն է հայտնել ծով նավթի արտահոսքի դեմ պայքարում ԱՄՆ-ի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների համագործակցության ընդլայնման հարցում։ Այս կապակցությամբ տեղնուտեղը տագնապալի հարց է ծագում. մի՞թե ԱՄՆ-ն տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմի շեմին իսկապես մտածում է Ադրբեջանին նավթի արտահոսքի դեմ պայքարել սովորեցնել, երբ Իրանը, որպես պատասխան միջոց, կարող է փորձել հարվածներ հասցնել նավթարդյունաբերությամբ հայտնի անդրկովկասյան հանրապետության տարածքին։

Եվս մեկ լուր, որ միայն ամրապնդում է Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի ռազմական համագործակցության ակտիվացման իրական պատճառի հետ կապված կասկածը։ Մարտի 16-ին Վոգանը այցելել է Ադրբեջանի պետական ​​սահմանապահ ծառայության առափնյա պահպանության ծառայություն և ծանոթացել ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից անդրկովկասյան հանրապետությանը ցուցաբերվող օգնությանը՝ Կասպից ծովում ճգնաժամային իրավիճակների ենթակառուցվածքները պաշտպանելու և թմրանյութերի տարածումը կանխելու համար։

Եվ ահա, մինչ ԱՄՆ-ն Ադրբեջանին պատրաստում է Իրանի դեմ պատերազմին, որում անդրկովկասյան հանրապետությւան կողմից ստիպված կլինի մասնակցել Թուրքիան, Հայաստանի կառավարությունը հրավիրում է ՆԱՏՕ-ի նախկին (sic!) գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենին: Այդ նախկին նատօական պաշտոնյայի այցը չգիտես ինչու մատուցեցին որպես Նիկոլ Փաշինյանի կառավարության հաջողություն: Մինչդեռ Ռուսմուսենի հայտարարությունները՝ կոչված ապացուցելու հայ հասարակությանը, որ Արևմուտքը ձգտում է կանխել Ադրբեջանի թշնամական գործողությունները Հայաստանի և ղարաբաղցի հայերի նկատմամբ, տեղեկատվական փուչիկ դուրս եկան՝ կոչված քողարկելու Արևմուտքի իրական առաջնահերթություններն Անդրկովկասում: Իսկ այդ առաջնահերթություններն այսպիսին են.

  1. Դուրս մղել Ռուսաստանին Հայաստանից:
  2. Եվրոպական միության և Ադրբեջանի էներգետիկ համագործակցություն հաստատել Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար (տե՛ս США благословили энергетическое сотрудничество Азербайджана с Европой):
  3. Հասնել ղարաբաղյան հակամարտության լուծմանը, որի դեպքում Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի տարածք:
  4. Ադրբեջանին պատրաստել պատերազմի Իրանի դեմ՝ այդպիսով ստիպելով Թուրքիային ռազմա-քաղաքական գործունեությունը տեղափոխել հեռու Եվրոպայից՝ արևելք և հյուսիս-արևելք:

Հետևաբար մինչ Հայաստանում ուրախ-ուրախ դիմավորում էին նախկին  նատօական պաշտոնյային, որը զբաղված էր  դատարկախոսությամբ, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործող ռազմական պաշտոնյաները անաղմուկ այցելեցին Բաքու և Ադրբեջանի ղեկավարության հետ լուրջ հարցեր քննարկեցին: Եզրակացություններն արեք ինքներդ:

Պյոտր Մակեդոնցև

Աղբյուրը՝ EurAsia Daily
 

Հ.Գ. Նկարում՝ ամերիկյան պատվիրակության հանդիպումը բրիգադային գեներալ Էդվարդ Վոգանի գլխավորությամբ 2023 թ. մարտի 14-ին ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի հետ

 

 

 

Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան Իրան ԱՄՆ

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին