f

Անկախ

Նիկոլը քայլ առ քայլ համաձայնվում է Ալիևի բոլոր պայմաններին, բայց միևնույն է դա չի գոհացնում Ադրբեջանին


Ալիևը նորից հոխորտացել է, որ եթե Հայաստանը ցանկանում է «խաղաղ» ապրել 29000ք.կմ տարածքի վրա, ապա պետք է Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, ընդունի Ադրբեջանի պայմաններով սահմանազատումը և ստորագրի խաղաղության պայմանագիր:

Պետք է ասել, որ տարօրինակ հոխորտանք է: 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում արված քառակողմ հայտարարությամբ` հղում անելով Ալմա-Աթայի հռչակագրին, Նիկոլն ըստ էության գրեթե ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հետագան ցույց տվեց, որ դա բավարար չէր և Ադրբեջանը փակելով Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը ավելի մեծացրեց ճնշումը Հայաստանի վրա: Նիկոլը հանաձայնվեց, որպեսզի Ստեփանակերտը «բանակցի» Ադրբեջանի հետ` ինչ-որ անհասկանալի ու չհստակեցվող իրավունքների շուրջ: Ալիևին դա ևս չբավարարեց և Ադրբեջանը պաշտոնապես սկսեց ակտիվացնել այսպես կոչվող «Զանգեզուրի միջանցքի» և «Արևմտյան Հայաստանի» թեման, իսկ Արցախի հարցում գործի դրեց «ինտեգրացիա» տերմինը: Բացի այդ, երկու օր առաջ արված հայտարարությամբ պարզվեց նաև, որ Ադրբեջանն ունի Հայաստանի հետ սահմանազատման իր պայմանները:

Նիկոլը քայլ առ քայլ համաձայնվում է Ալիևի բոլոր պայմաններին, բայց միևնույն է դա չի գոհացնում Ադրբեջանին: Ինչ որ նոր գործընթացներ կան, որոնք Ալիևի մոտ մտավախություններ են առաջ բերել և վերջինս անցել է տարօրինակ հոխորտանքների` պահանջելով Նիկոլից Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, սահմանազատման իրենց պայմաններով հանձնել Հայաստանի որոշ տարածքներ, վերականգնել ադրբեջանցիների վերադարձն ու իրավունքները Հայաստանի տարբեր տարածքներում: Գուցե առաջիկայում այլ պահանջներ ևս ի հայտ գան: Հատկանշական է նաև այն, որ Բաքվի բռնապետը կրկին խոսել է Հայաստանում ոտքի կանգնող «ռևանշիստական» ուժերի մասին` փարատելով Ադրբեջանցիների երևացող վախերը:

Դատելով տարածաշրջանում եփվող իրավիճակից` ներքին և արտաքին տարբեր պատճառներով Ադրբեջանն իրականում վախենում է նոր պատերազմի սանձազերծումից: Որովհետև դրա հետևանքները կարողվեն չափազանց անկանխատեսելի լինել: Սակայն ինչ-որ արտաքին ուժեր կարծես ստիպում են Ալիևին նետվել նոր ռեգիոնալ պատերազմի հորձանուտ, որտեղ Ադրբեջանը ևս գլոբալ խաղի զոհ դառնալու մեծ հավանականություն ունի: Այլապես ի՞նչ իմաստ ունի կրկին շանտաժով վախեցնել ազգակործան Նիկոլին, ով իր հայտարարություններով արդեն իսկ ընդունել է Իլհամի և թրքամետ ուժերի թելադրած խաղի կանոնները` հատկապես Արցախի հարցում:

Պատահական չէր ասում 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, որ բանակցողին փոխել է պետք: Ռեգիոնալ շահերի բախման նոր շրջափուլում, հայ ժողովրդի շահերի համար կարող է նոր պատուհան բացվել և չի կարելի կորցնել ևս մեկ պատեհ հնարավորություն:

Արտակ Զաքարյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Իլհամ Ալիև Արցախ Հայաստան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին