f

Անկախ

«Գլխավոր խնդիրը Երևանում նստած հրեշից ազատվելն է»․ Վարդգես Օվյան


Արցախցի գրող-հրապարակախոս Վարդգես Օվյանը Անկախ-ի հետ զրույցում ասաց, որ իրավիճակն Արցախում շարունակում է լարված ու անորոշ մնալ։ Հայաստանի իշխանությունից որևէ սպասում չունեն, բացի վտանգի սպասումից։ Մեր զրուցակիցը հայության գլխավոր խնդիրը համարում է Նիկոլ Փաշինյանից ազատվելը, որից հետո միայն հնարավոր կլինի լուծել մյուս խնդիրները։

-Պարոն Օվյան, կա՞ արդյոք մտավախություն, որ եթե ճանապարհը թեկուզ կարճ ժամանակով բացվի, շատերը կլքեն Արցախը, որովհետև հումանիտար աղետի վտանգ կա։

 -Այդ մտավախությունը միշտ էլ կա, բայց դա չի վերաբերում մեծամասնությանը։ Արցախում շատերի մոտ տրամադրության անկում և հուսալքություն է հատկապես այն բանից հետո, երբ Ռուբեն Վարդանյանն ազատվեց պետնախարարի պաշտնից։ Երբ այդ մարդը եկավ Արցախ, արցախցիների մեջ հույս առաջացավ, բայց բոլոր կողմերից ոհմակի պես սկսեցին հարձակվել նրա վրա։ Հատկապես զարմանալի էր, որ Հայաստանից էին հարձակումները։ Մեծագույն հրեշը Երևանում նստած՝ իրենք Ռուբեն Վարդանյանի վրա էին հարձակվում։ Հիմա շատերն ասում են, որ եթե Ռուբեն Վարդանյանն Արցախից գնա, ճանապարհը բացվելուց հետո իրենք էլ են գնալու, քանի որ ոչ մի լավ բանի հույս այլևս չունեն։ Ղարաբաղն անտերության է մատնվել, մարդ չկա, ի՞նչ են ուզում։ Վա՞տ էր, որ մարդը եկել էր, ուզում էր քարը քարին դնել։

-Ի դեպ շատերն ասում էին, որ եթե Ռուբեն Վարդանյանը հեռանա, Արցախի ճանապարհը կբացվի։

-Այո, այստեղ էլ կային միամիտներ, որ մտածում էին՝ Ռուբենի պատճառով է ճանապարհը փակվել, ա՛յ, հենց որ գնա, ճանապարհը կբացվի։ Ոչ միայն ճանապարհը չբացվեց, այլև շարունակվում են գազի խափանումները և այլն։ Հոսանքը հիմա ներքին ռեսուրսների հաշվին են ապահովում, ընդհատումներով ստանում ենք Սարսանգից, բայց դրանով երկար հնարավոր չէ դիմանալ, քանի որ այդ ռեսուրսը չի կարող երկար բավարարել, և շուտով նորից էլեկտրաէներգիայի խնդիր կունենանք։

Ինչ վերաբերում է սննդին, վերջին ժամանակներում մի քիչ կարգավորվել էր, խանութներում որոշ պահարաններ նույնիսկ լիքն էին, որոշ մթերքներ առանց կտրոնի էլ էին վաճառում։ Սակայն վերջին երկու շաբաթվա ընթացքում իրավիճակը փոխվել է։ Ես կարծում եմ, որ դա պայմանավորված է Արցախում վերջին հակառուսական ակցիայի հետ, որով ռուս խաղաղապահներին վիրավորեցին։ Հիմա նորից դատարկ դարակներ են։  Դա էլ մեր տեղական հիմարության արդյունքն էր։ Այստեղ էլ այդ սորոսական միաբջիջ կենդանիները կան, որոնք դրսից են առաջադրանքներ ստանում։

-Մինչև ե՞րբ արցախցին կդիմանա, ո՞րն է այն կարմիր գիծը, որից հետո գուցե ստիպված լինի լքել իր հողը։

-Ընդհանրապես արցախահայությունը հայության ամենաըմբոստ, մենակոշտ, ամենադիմացկուն հատվածն է։  Որքան էլ որոշ մարդիկ հեռանան, միևնույն է, շատերը մնալու են։ Բայց խնդիրը մնալը չէ, 30 տարի առաջ էլ մենք շատ ծանր օրեր էինք ապրում, բայց ոգի կար, կարողանում էինք զենք հայթայթել, ինչ-որ մի բան անում էինք, հիմա ոչինչ չենք կարողանում անել։ Նիկոլի թելադրաքով եղած-չեղած զենքը ծածուկ կամ բացահայտ քշել են Հայաստան, ինքնապաշտպանության ռեսուրս չի մնացել։ Լավ, ենթադրենք ասում ենք՝ մենք էստեղից հեռացողը չենք։ Հետո՞։ Եթե վատթարագույնը կատարվի, ո՞նց ենք դիմագրավելու, եղանո՞վ, թե՞ պատառաքաղով։ Սա է խնդիրը։

- Ալիևը նորանոր պահանջներ է դնում Հայաստանի իշխանության առաջ։ Վերջերս հայտարարեց, որ Հայաստանը նույնպես պետք է ապահովի «արևմտյան ադրբեջանցիների» իրավունքներն ու անվտանգությունը փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Ի՞նչ վտանգ է պարունակում այս հայտարարությունը։

- Առնվազն 30 տարի է՝ Ադրբեջանը, թուրքերն ունեն հստակ ծրագիր և քայլ առ քայլ ուզում են իրականացնել և իրականացնում են այդ ծրագիրը։ Խնդիրն այն է, որ մենք չունեք որևէ ծրագիր, մինչև Նիկոլի պայմանավորված պատերազմն էլ մեր ղեկավարներից որևէ մեկը որևէ ծրագիր չուներ։ Տարիներ առաջ, երբ ասում էին՝ Ադրբեջանն ուզում է ազատագրված 7 շրջանները և այլն, շատերը՝ այդ թվում և ես, ասում էինք, որ Ադրբեջանը, Թուրքիան ողջ Հայաստանն են ուզում, որովhետև արդեն պարզ էր իրենց ծրագիրը, որտեղ Հայաստանը սեպի պես խրված խանգարում է Մեծ Թուրանի գաղափարին։

Հետո դրսի փողերով, հատկապես թուրքական փողերով, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում եկավ իշխանության, բայց Նիկոլի իշխանության գալը նաև նախկին իշխանությունների սխալների հետևանքն էր։ Լավ, ենթադրենք եկավ։ Նորմալ երկրներում ազատվում են նման սրիկա իշխանությունից, որը երկրի տարածքի մի հսկայական մաս թշնամուն է հանձնել, հազարավոր երիտասարդ կյանքեր է խլել։ Մեզ մոտ ոչ միայն սրանից չազատվեցինք, այլ մի բան էլ վերընտրեցինք ու լեգիտիմացրեցինք։ Նման խեղկատակություն երևի աշխարհի ոչ մի երկրի պատմության մեջ չի եղել։

2020 թ․ նոյեմբերի 9-ի խայտառակությունից հետո մարդիկ դուրս էին եկել փողոց, միասնական թեկնածու էին ընտրել Վազգեն Մանուկյանին, բայց Նիկոլը կուտը նետեց, և բոլորը վազեցին Նիկոլի ընտրությունների հետևից։ Իրենք ժամանակին եղել էին իշխանություն, չգիտեի՞ն, թե ընտրությունները ոնց են լինում։ Գնացին ու Նիկոլին լեգիտիմացրեցին։

Հետո էլ դուրս են գալիս փողոց՝ «Արցախ, ձեզ հետ ենք», ճառեր են ասում, երգում-պարում, ու դրանով վերջանում է իրենց հայրենասիրությունը։ Պետք է հրեշից ազատվել, իսկ թե ինչպես, ճանապարհները շատ են։ Եթե իրենք չգիտեն այդ ճանապարհները, թող նայեն համաշխարհային փորձը։

-Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն արդեն չեն էլ թաքցնում, որ պատրաստ են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու գնով։ Խոսում են միջագային ինչ-որ մեխանիզմներով արցախցիների անվտանգությունն ապահովելու մասին և այլն։ Դուք որևէ կագավիճակով Արցախն Ադրբեջանի կազմում պատկերացնու՞մ եք։  

-Արցախի ապագան Ադրբեջանի կազմում՝ դա աբսուրդ է, նման բան հնարավոր չէ։ Դա սովետական միությունը չէ, երբ  ինքնավարության կարգավիճակով Արցախը կարողացավ գոյատևել։ Այն ժամանակ Արցախը Հայաստանից կտրված, ադրբեջանցիներով շրջապատված մի կղզյակ էր և կարողացավ դիմակայել ու պահպանել իր հայկականությունը։ Հիմա անհնարին է նման բան, եթե թշնամին ունի հստակ ծրագիր՝ Ղարաբաղն առանց հայերի, որից հետո՝ Հայաստանն առանց հայերի։

-Այդ դեպքում ի՞նչ ճանապարհ եք տեսնում այս փակուղուց դուրս գալու համար։

-Շատերը խոսում են, գրում են, թե պետք է սկսել դպրոցից, մի մասն էլ՝ թե պետք է սկսել մանկապարտեզից, մեկ ուրիշն էլ ասում է, թե պետք է սկսել բանակը զինել և այլն։ Իհարկե դրանք կարևոր են, բայց կա ամենագլխավոր հարցը՝ ազատվել հրեշից, որը նստած է Երևանում։ Եթե նա է իշխանության, թեկուզ միջուկային զենք էլ ունենանք, ոչինչ չի փոխվի, քանի որ այդ զենքը կտա թշնամուն կամ կասի՝ չի կրակում։

-Փաստորեն Հայաստանից որևէ սպասում չունեք։

Հայաստանից ոչ մի սպասում չունենք, ավելի շատ վտանգի սպասում ունենք։ Անընդհատ սպասում ենք, որ հանկարծ հերթական սրիկայությունն ու դավաճանությունը չանի։ Բայց անում է, ժողովուրդն էլ հանդուրժում է ու լռում։ Որտե՞ղ են մեր ակադեմիկոսները, որտե՞ղ են մեր գեներալները, լավ, ասենք թե տասը հոգին սրիկա են, բա մնացա՞ծն ուր է։ Մի՞թե չեն հասկանում, որ  խնդիրը միայն Արցախը չէ։ Եթե այսպես շարունակվի, սա Հայասստանի, հայության վերջն է։ Խաղաղ ճանապարհով, թե կիսախաղաղ, ի վերջո Հայաստան չի լինելու։ Կենդանիների մոտ նույնիսկ պաշտպանական բնազդ կա, մենք դա՞ էլ չունենք։ Ասում ենք՝ ամենահին ազգերից ենք, ամենաիմաստունն ենք, քիչ ենք, բայց մեզ հայ են ասում, բա ու՞ր եք, մի սովորական ոչնչություն երկիրը ոչնչացնում է, որտե՞ղ է հայությունը․․․

 

 

Վարդգես Օվյան հարցազրույց Արցախ Հայաստան խմբագրի ընտրանի

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին