f

Անկախ

Պոպուլիզմ ու թալան. պետական օլիգարխն ու մի ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտը


Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իր իշխանությանը մնացել է շատ քիչ, փորձում է այնպիսի կարողություն դիզել, որը իրեն թույլ կտա պահպանել այդ կյանքի բարձր որակը իշխանությունը կորցնելուց հետո եւ դրա համար ներքաշել է Հայաստանը մի այնպիսի միջազգային մաֆիոզական համակարգի մեջ, որն ուղղակի խփում է Հայաստանի հեղինակությանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Ես իհարկե խոսում եմ այդ հայտնի ծխախոտով ինքնաթիռի մասին, որն ունի հետաքրքիր զարգացումներ։ Առաջին զարգացումը, որ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ արեցին, որպեսզի այդ պատմությունը ծածկադմփոց անեն։ Իսկ պատմությունը հետեւյալն է․ Հայաստանից մեկնում է ինքնաթիռ «Զվարթնոց օդանավակայանից, որը ըստ փաստաթղթերի պետք է գնար Աֆղանստան, այսինքն՝ ըստ փաստաթղթերի հայկական ծխախոտը պետք է վաճառվեր Աֆղանստանում։ Այդ ինքնաթիռը վայրէջք է կատարում Աֆղանստանից երեւի թե ամենաանտրամաբանական հեռավորության վրա գտնվող Ռուսաստանի Կրասնոդարի օդանավակայանում, որտեղ Ռուսաստանի հատուկ ծառայությունները ձերբակալում են ամբողջ այդ ծխախոտի քանակը եւ սկսվում է քրեական գործ։ Ի՞նչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը այդտեղ։ Նիկոլ Փաշինյանը, ըստ օպերատիվ տվյալների, ունի ուղիղ կապ, որովհետեւ Սիփան Փաշինյանը, որը Նիկոլ Փաշինյանի եղբորորդին է, կազմակերպում է Հայաստանում այդ բիզնեսը, գնում է այդ ծխախոտների քանակը եւ որոշում է արտահանել, որովհետեւ ունեն հնարավորություն դա վաճառելու Ռուսաստանում։ Ի դեպ՝ այն, ինչ ես ասում եմ, ռուսական հատուկ ծառայությունները ունեն դրա փաստերը եւ նաեւ Հայաստանի հատուկ ծառայությունները ունեն դրա փաստերը, եթե արդեն չեն ոչնչացրել, որովհետեւ արդեն 20-25 օր է՝ Հայաստանի իշխանությունները զբաղված են հետքերի ոչնչացմամբ եւ փորձում են հնարավորինս ամբողջ այդ փաթեթները շտկել։ Եվ այստեղ է գալիս Աֆղանստանը, որովհետեւ մաքսանենգները գիտեն, որ փաթեթների մեջ պետք է գրված լինի Աֆղանստան, որովհետեւ Աֆղանստանը չի ենթադրում ակցիզային դրոշմանիշներ, հետեւաբար կարող ես ասել, որ արտահանում ես այնտեղ, որպեսզի քեզ քո մաքսայինը թույլ տա։ Երբ Սիփանը սկսում է այդ ամենը կազմակերպել, հասկանում է, որ չի կարող շրջանցել ամենայն հայոց աներձագին, որովհետեւ Աննա Հակոբյան է այն մարդը, որը որոշում է՝ ով եւ ինչ պետք է անի մաքսային տեսչությունում, որովհետեւ այնտեղ նա ունի դրածո՝ Շուշաննա Ներսիսյանը, որը ավելի հայտնի է «Նակոլկա Շուշո» մականունով։ Դիմում են Հրաչյա Հակոբյանին, Հրաչյա Հակոբյանը համաձայնեցնում է Աննայի հետ, Աննան զանգահարում է, կանաչ լույսերը վառվում են եւ կարանտինի պայմաններում մի ամբողջ ինքնաթիռ մաքսանենգ ապրանքով մեկնում է Հայաստանից։

Որտեղի՞ց են իմանում ռուսները։ Ռուսները իմանում են Հայաստանի Ազգային անվտանգությունից, որովհետեւ կոլեգաների մեջ կան պայմանավորվածություններ եւ պայմանագրեր օպերատիվ տվյալների փոխանակման մասին։ Հայաստանցիները իմանում են, հայտնում են կոլեգաներին եւ դրա համար Նիկոլ Փաշինյանն ընկնում է մի շատ անհարմար վիճակում, որից հետո սկսում է ջարդ։ Ազգային անվտանգությունում այսօր ջարդ է։ Ավելի քան 20 բարձրաստիճան սպա, որոնք չգիտեին, որ իրենք բացի ռեպրեսիաներից, նաեւ պետք է սպասարկեն Նիկոլ Փաշինյանի ընտանեկան բիզնեսին, դիմումները գրում են եւ նաեւ հիմա ենթարկվում են այլ գործերով քրեական հետապնդումներին, որովհետեւ իրենք, առանց տեղյակ լինելու, որ դա միջազգային ցանցի Փաշինյանների մաֆիոզական ընտանիքի բիզնեսն է, տեղյակ են պահում ռուսներին՝ փոխանցելով ինֆորմացիաները, հեռախոսազանգերը, տվյալները եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը փորձում է հնարավորինս վկաներին հեռացնել եւ փաստորեն անում է չիստկա։ Հիմա ԱԱԾ-ում չիստկաներ են։ Երկրորդ փուլով փորձում են թղթերը շտկել, որովհետեւ իրականում շատ պրոբլեմատիկ է, երրորդը՝ փորձում են ռուսների հետ բանակցել, որ խնդրում եմ, այդ ինֆորմացիաները մի հանեք՝ վստահաբար զիջելով ինչ-որ մի բան։ Ինչ այս անգամ կզիջենք՝ ես չգիտեմ, բայց վստահ եմ՝ ինչ-որ մի բան կգտնվի։

Եթե հիմա ինչ-որ մեկը ասի, բայց կարո՞ղ է այդ ապրանքը իրոք գնում էր Աֆղանստան, միանգամից ասեմ, որ ոչ։ Ոչ մի խենթ Կրասնոդարից չէր տանի Աֆղանստան, իսկ նույնիսկ եթե մի խենթ գտնվի, որը կորոշի հայկական ծխախոտը տանել Աֆղանստան, ասեմ, որ ըստ օպերատիվ տվյալների, ծխախոտի տուփի վրա չկա գրված ոչ մի ուրիշ լեզվով, քան հայերեն, իսկ աֆղանական օրենսդրությամբ արգելվում է ներմուծել ապրանք, որի վրա գրված չէ աֆղաներեն։

Նիկոլ Փաշինյանը սովորական խաբեբա է եւ սովորական թալանչի։ Ուղղակի ինչ-որ անում է, անում է հետաքրքիր նոր տեխնոլոգիաներով»,– ասաց նա։

Նիկոլ Փաշինյան Միքայել Մինասյան ՖԲ Գրառում

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին
Եթե իմ լրագրողն իրեն թույլ տար Սրբազանին մեղադրել, չէի թողնի՝ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն. Սևակ Հակոբյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Սրբազանի հանդեպ նման վերաբերմունք․ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյան
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
«Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Ավելին
Ավելին