Այսօր ինձ Կապանից զանգահարեցին և հայտնեցին, որ ծննդով Իջևանի սահմանամերձ Կիրանց գյուղից, Դիլիջանի Հաղարծին գյուղի բնակչուհի Նաիրա Գրիգորյանը Կապանի սահմանամերձ գյուղերի դիրքերն ամրացնելու համար 20 տոննա անհրաժեշտ նյութեր է տարել։
Նաիրա Գրիգորյանը երկար տարիներ ծառալել է ՀՀ զինված ուժերում, ՀՕՊ-ում, անցել է վաստակած հանգստի։ Նրա ամուսինը և տղան նույնպես արժանի կերպով ծառայել են հայրենիքին։Նաիրա Գրիգորյանը հայտնեց, որ մարտական հենակերտերն ամրացնելու համար անհրաժեշտ նյութերը Կապանի սահմանագոտի տեղափոխելու համար ՀՀ ՊՆ-ն տրամադրել է բեռնատարներ։
Ն․ Գրիգորյանը նախկինում տարբեր անձանց, կազմակերպությունների դիմելով՝ սահմանապահ դիրքերն ամրացնելու համար նյութեր է ձեռք բերել և հասցրել Նոյեմբերյանի, Իջևանի և Բերդի սահմանային դիրքեր։